«Սերկևիլենի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 223 բայտ ,  7 տարի առաջ
(Նոր էջ «'''Սերկևիլենի''' (Cydonia),վшրդшզգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ սերկևիլենի սովորական (C...»:)
 
'''Սերկևիլենի''' (Cydonia), վшրդшզգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ սերկևիլենի սովորական (C․ oblonga)։ 1․5-12 մ բարձրության թուփ է կամ ծառ։ Տերեները պարզ են, ամբողջաեզր, թավոտ, ծաղիկները՝ մեկական, երկսեռ, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը դեղին Է, պտղամիսը քիչ հյութալի, տտիպ,քարային բջիջներով։ Վայրի տեսակների պտղի զանգվածը 10-200 գրամ է, մշակովիներինը՝ մինչև 3 կգ։ Վայրի սերկևիլենին տարածված է [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Իրան]]ում,մշակովին՝ միջերկրածովյան երկրներում,[[Արևմտյան Եվրոպա]]յի կենտրոնական մասում,[[Հյուսիսային Ամերիկա]]յում, [[Ճապոնիա]]յում։ ԱԱՀՄ-ում՝ Միջին Ասիայում, [[Անդրկովկաս]]ում, [[Մոլդավիա]]յում, [[Ուկրաինա]]յում, ՌՍՖՍՀ հարավային շրջաններում։ Սերկևիլենու պտուղներն օգտագործվում են հրուշակեղենի պահածոների արդյունաբերության, գինեգործության, բժշկության մեջ։Սերկևիլենու պտուղները պարունակում են (%-ներով)՝շաքարներ՝ 7․22-15․06, օրգ․ թթուներ՝ 0․24-1․26, պեկտին՝ 0,18—0,98։ Սերկևիլենին բազմանում է պատվաստով, կտրոններով և անդալիսով։ Սերկևիլենին պատվաստակալ է տանձենու համար։ Կան սերկևիլենու թզուկ (1—2 է/)՝ մանր պտուղներով (30-40 գ) և բարձրաճ(8—12 է/)՝ խոշոր պտուղներով (2-3 կգ) ձևեր։ ԽՍՀՄ-ում լավագույն սորտերից են՝ Սամարղանդյան խոշորապտուղը, Խորեզմի խնձորանմանը են։ ՀԽՍՀ-ում սելեկցիայի միջոցով Է․Հ․Դաբրիեսան-Բեկետովսկայան ստացել է 155 հեռանկարային ձև, որից 50-ը ապրանքային Է։ Մի քանի սորտեր (Արարատի 1, Արարատի 10, Մեղրիի 2, Անի, ԱլԷմա) շրջանացված են։ Այս սորտերի պտուղները հարթ են, քիչ թավոտ, բարակ մաշկով, առանց քարային բջիջների, հյութալի, թարմ օգտագործվող, սերմնապարկը պտղամսից հեշտ անջատվող։ Պտուղները մաշկով վերամշակելիս դառնում են բուրավետ, և թափոնների քանակը պակասում է մինչե 10-18%: Բերքատվությունը 5-րդ տարում 16-28 տ/հա է։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]]
[[Կատեգորիա:Դեկորատիվ ծառեր]]
[[Կատեգորիա:ԾառերՄրգեր]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]
169 914

edits