«Սրտի իշեմիկ հիվանդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվա...»:
 
+ 2 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Սրտի իշեմիկ հիվանդություն''' (ՍԻՀ), պսակային հիվանդություն, [[սիրտ-անոթային համակարգ]]ի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] փորձագետների կոմիտեն ([[1962]] թվականին)։
 
== Հիվանդության առաջացման պատճառները ==
Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։
 
== Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը ==
Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․
1․# [[սրտամկանի սուր ինֆարկտ]],
2․# Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
3․# [[կրծքային հեղձուկ]] (ստենոկարդիա),
4․# անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
5․# քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։
Ամենատարածված ձևը [[կրծքային հեղձուկ]]ն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, [[սրտամկանի ինֆարկտ]]) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։
 
Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։
 
== Բուժումը ==
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, [[Սիրտ|սրտի]] ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, [[Արզնի]])։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու [[կենցաղ]]ի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։
 
== Կանխարգելումը ==
[[Կյանք|Կյանքի]]ի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:բժշկություն]]
[[Կատեգորիա:ստայինՀիվանդություններ հիվանդություններայբբենական կարգով]]
[[Կատեգորիա:բժշկությունՍրտաբանություն]]
[[Կատեգորիա:Անոթային հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Սրտային հիվանդություններ]]