«Վիպակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Գորշող անձ]]անց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և [[նորավեպ]]ից, բայց փոքր` վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ` վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։
 
Վիպակի նմուշներ են [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Դուբրովսկին», [[Նիկոլայ Գոգոլ]]ի «Տարաս Բուլբան», [[Պրոսպեր Մերիմե]]ի «Կարմենը», [[Մուրացան]]ի «Առաքյալը», [[Շիրվանզադե]]ի «Նամուսը» և այլն։
 
Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ` Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)։<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 279}}</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիպակ» էջից