«Շողիկ Սաֆյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ բանաստեղծ
Content deleted Content added
Նոր էջ «'''Սաֆյան''' Շողիկ Սերգեյի [ծնվել է 23․8․1916,գյուղ Խնձորեսկ (այժմ՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանում)], հայ խոր...»:
(Տարբերություն չկա)

08:02, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաֆյան Շողիկ Սերգեյի [ծնվել է 23․8․1916,գյուղ Խնձորեսկ (այժմ՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանում)], հայ խորհրդային բանաստեղծուհի։ ԽՄԿԿ անդամ 1948թվականից։ 1939թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941-1945թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն)թերթում։ 1946թվականից հաստատվել է Երևանում։ 1968-1975թվականներին՝ Հայաստանի գրողների միության գրական խորհրդատու։ Սաֆյանի ստեղծագործությունը, որ համակված է քնարականությամբ ու քաղաքացիսկան շնչով, ամփոփված է «Կարոտի երգեր»([[[1947]]), «Ամենալավ նվերը» (1949, պստմվածքներ), «Մեր երգը» (1953) և այլն ժողովածուներում։ Սաֆյանը թարգմանել է Ռուդաքիի բեյթերից, Լ․ Լագինի «Ծերունի Խոտհարիչը» (1953), Վ․ Լեբեդևի, Ա․ տամսաարեի, Ս․ Միխալկովի, Մ․ Ալեքւեևի,Մ․ Ռահիմի ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։