«Մոլախոտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոլախոտեր'''- բույսեր, որոնց աճը որոշակի հողամասերում անցանկալի է։ Դրանք ճնշում են մշակվող բո...»:
 
No edit summary
Տող 4.
# ''Աղբային'' մոլախոտերն աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում։ Դրանցից մի քանիսը թունավոր են, մյուսները՝ ծակող, այրող ևն (օրինակ` բանգին, եղինջը)։
# ''Հատուկ տարածությունների'' մոլախոտերը դժվար է հայտնաբերել ցանքերում և սերմնանյութից անջատել։ Ըստ սննդառության տիպի մոլախոտերը լինում են ոչ մակաբույծ, կիսամակաբույծև մակաբույծ (ցողունային, արմատային)։
 
[[Պատկեր:Kweek Elytrigia repens.jpg|thumb|]]
 
Կան նաև կարանտինային մոլախոտեր։ Ըստ բազմացման, տարածման և վերականգնման մոլախոտերը բաժանվում են կենսաբանական 3 տիպի սերմնային սակավամյաների, վեգետատիվ սակավամյաների և բազմամյաների։ Սերմնային սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով, պտուղներով, պտղաբույլերով: Պտղաբերում են մեկ անգամ և մահանում։ Ընդգրկում են միամյա և երկամյա մոլախոտեր։ Միամյաները բաժանվում են 4 ենթախմբի՝ վաղ գարնանայիններ, ուշ գարնանայիններ, աշնանայիններ և ձմեռողներ։ Երկամյաներն առաջին տարում տալիս են վեգետատիվ օրգաններ, երկրորդում՝ պտղաբերում և մահանում են։ Վեգետատիվ սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով և վեգետատիվ օրգաններով։ Ցուրաքանչյուր բույսի կյանքի տևողությունը 2 տարուց ավելի չէ։ Ընդգրկում է պալարավոր և սոխուկավոր մոլախոտեր, որոնք ստորաբաժանվում են աշնանային, ձմեռող, գարնանային և երկամյա ենթախմբերի։ Բազմամյա մոլախոտերի ստորգետնյա օրգանները երկար են ապրում, ամեն տարի առաջացնելով ընձյուղներ, որոնք 1—2 տարի հետո պտղաբերում են և մահանում։ Բաժանվում են 4 խմբի՝ առանցքարմատային, ճմային, ծլարմատավոր և կոճղարմատավոր։