«Բարակ աղիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Բարակ աղիք ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
{{unreferenced}}
 
'''Բարակ աղիքը''' կամ '''նրբաղիքը''' (intestinum tenue) սկսվում է [[ստամոքս]]աելքից և, իր ճանապարհին մի շարք օղակաձև գալաներ առաջացնելով, վերջանում է [[հաստ աղիք]]ի սկզբին։ Ամբողջ նրբաղիքի երկարությունը [[տղամարդ]]կանց դիակների վրա մոտավորապես 7 մ է, իսկ [[կին|կանանց]] դիակների վրա`վրա՝ 6.5մ, ընդ որում գերազանցում է [[մարմին|մարմնի]] երկարությանը 4.3 անգամ։ [[Դիակ]]ների վրա, [[մկան]]ների թուլացման պատճառով, նրբաղիքի երկարությունը միշտ ավելի մեծ է, քան կենդանի [[մարդ]]կանցը:
 
[[Պատկեր:Stomach colon rectum diagram.svg|մինի|Բարակ աղիք]]
Տող 9.
 
== Բաժինները ==
Բարակ աղիքը բաժանվում է երեք մասի`մասի՝
# Տասներկումատնյա աղի
# Աղիճ աղիք
Տող 22.
# վերին հորիզոնական հատվածը(pars horisontalis superior) առաջին գոտկային [[ող]]նի մակարդակին ուղղվում է ստամոքսաելքից հետ, քիչ աջ, մեկ անգամ ծալվում է (fiexura duodeni superior) և սկիզբ տալիս վայրէջ հատվածին.
# վայրէջ հատվածը(pars descendens) [[ողնաշար]]ի աջ կողմով իջնում է մինչև գոտկային III [[ող]]նը, այստեղ նա շրջվում է երկրորդ անգամ (fiexura duodeni inferior), ուղղվում է ձախ և գոյացնում,
# ստորին հատվածը(pars inferior), որն իր հերթին բաժանվում է երկու մասի`մասի՝ պրոքսիմալ(մոտակա) մաս, որը լայնակի ուղղությամբ անցնում է [[ստորին սիներակ]]ի`ի՝ vena cava inferior ու [[որովայնային աորտա]]յի առջևով(հորիզոնական մաս), և դիստալ(հեռակա) մաս, որը բարձրանում է (pars ascendens) մինչև գոտկային I և II ողների մակարդակը`մակարդակը՝ նրանցից ձախ և առաջ։ Տասներկումատնյա աղիքը որոշակի սահմաններում փոխում է իր ձևը։
 
==== Ձևերը և դիրքը ====
 
Կենդանի մարդու տասներկումատնյա աղիքի ձևը և դիրքը շատ փոփոխական են։ Գոյություն ունի նրա ձևի և դիրքի 3 հիմնական տարբերակ։
* Պայտաձև տասներկումատնյա աղիք, տեղակալված `՝ այնպես, ինչպես դիակինը, ընդ որում արտահայտված են նրա բոլոր մասերը`մասերը՝ pars horisontalis superior, pars descendens, pars horisontalis inferior, pars ascendens:
* Խիստ ծալված, ծնկաձև, ուղղաձիգ դիրքով տասներկումատնյա աղիք։ Խիստ ծալված վիճակի և ուղղաձիգ դիրքի հետևանքով տարբերում են միայն երկու մասեր`մասեր՝ pars descendens և pars ascendens, հորիզոնական մասերը արտահայտված չեն։
* Խիստ ծալված, ծնկաձև, ճակատային դիրքով տասներկումատնյա աղիք։ Խիստ ծալման և հորիզոնական դիրքի պատճառով տարբերում են միայն երկու մասեր`մասեր՝ pars horisontalis superior և inferior: Ուղղաձիգ դիրքով տեղակալված վայրէջ և վերել մասերը արտահայտված չեն։ Այս 3 տարբերակների միջև նկատվում են փոխանցիկ ձևեր։
 
=== Աղիճ աղի և զստաղի ===
 
Աղիճ աղիք`աղիք՝(jejunum), կազմում է բարակ աղիքների 2/5-ը`ը՝ հանած տասներկումատնյա աղիքի երկարությունը, զստաղիքը(ileum), մնացած 3/5-ն է։ Այս բաժանումը պայմանական է, որովհետև հատվածների միջև որոշակի [[անատոմիա]]կան սահման չկա։
 
Աղիճ աղիքը և զստաղիքը միասին կոչվում են [[միջընդերքի բարակ աղիներ]], նրանք լրիվ ծածկված է [[շճամիզ|շճամզով]] և [[միջընդերք]]ի միջոցով կպչում է [[որովայնի խոռոչ]]ի հետին պատին։ Թեև ցայտուն կերպով արտահայտված սահման չկա աղիճ աղիքի (intenstinum jejunum) (այս անունը ծագում է այն հանգամանքից, որ այս հատվածը [[դիակ]]ի վրա սովորաբար դատարկ է լինում) և զստաղիքի( intestinum ileum) միջև, այնուամենայնիվ, այս երկու բաժինների տիպիկ մասերը(jejunum-ի և ileum-ի ստորին մասերը ) ունեն ակնհայտ տարբերություններ. jejunum-ի տրամագիծը մեծ է, պատերը հաստ են, ավելի հարուստ է [[արյունատար անոթ|անոթներով]]: Տարբերությունները աստիճանաբար մեղմանում են մի հատվածից մյուսը անցնելիս։
Տող 39.
== Կազմությունը ==
Բարակ աղիքի [[լորձաթաղանթ]]ը բազմաթիվ [[աղիքային թավիկներ]]ով(villi intestinales) ծածկված լինելու հետևանքով ունի [[թավիշ|թավշի]] տեսք։
Թավիկները մոտ 1 մմ բարձրությամբ լորձաթաղանթային ելուններ են`են՝ ծածկված, ինչպես և ինքը`ինքը՝ լորձաթաղանթը, [[գլանաձև էպիթել]]ով և կենտրոնում ունեն ավշային ծոց(sinus) ու արյան անոթներ։ Թավիկների ֆունկցիան սննդանյութերի ներծծումն է, ընդ որում [[սպիտակուց]]ները և [[ածխաջուր|ածխաջրերը]] ներծծվում են երակային անոթներով և [[դռներակ]]ի համակարգով անցնում են [[լյարդ]]ի ֆիլտրը, իսկ [[ճարպ]]երը, անցնելով [[ավշային անոթ]]ներով, թափվում են [[երակային արյուն|երակային արյան]] մեջ։ Բարակ աղիքի լորձաթաղանթի ներծծող մակերեսը բավականին մեծանում է նրա վրա գտնվող լայնական ծալքերի շնորհիվ, որոնք կոչվում են շրջանաձև ծալքեր(plicare circulares Kerkringi)։ Այդ ծալքերը բաղկացած են միայն լորձային և ենթալորձային թաղանթներից (tunica muscularis-ը նրանց կազմությանը չի մասնակցում), մնայուն են և չեն անհետանում նույնիսկ աղիքային խողովակի լայնացման ժամանակ։
 
Բարակ աղիքի բոլոր բաժիններում չէ, որ շրջանաձև ծալքերը միևնույն բնույթ ունեն տասներկումատնյա աղիքի սկզբնական մասում, ստամոքսաելքի մոտ ծալքեր չկան, իսկ մնացած բաժիններում և աղիճ աղիքի վերին կեսում նրանք բարձր են և խիտ դասավորություն ունե, ավելի ներքև նրանք ցածրանում են ու նոսրանում, իսկ աղիճ աղիքի վերջում անհետանում են։ Բացի շրջանաձև ծալքերից, տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա կա նաև մի երկայնաձիգ ծալք (pilca longitudjnalis duodeni), որը տեղավորված է վայրէջ հատվածի միջային պատի վրա ու բաժանվում է վերին ու ստորին հատվածների, վերինը թմբի տեսք ունի (torus) և վերջանում է պտկիկով (papilia duodeni major), ստորինը կոչվում է սանձիկ (frenulum)։ [[Պտկիկ]]ի վրա մի ընդհանուր բացվածքով բացվում են լեղածորանր և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ծորանը։ Այս ընդհանուր [[ծորան]]ը, նախքան տասներկումատնյա աղիքի մեջ բացվելը, լայնանում է։ Մեծ պտկիկին մոտ գտնվում է մի ավելի փոքր պտկիկ`պտկիկ՝(papilia minor), որի վրա բացվում է ենթաստամոքսային գեղձի լրացուցիչ ծորանը։
 
Բարակ աղիքի, նաև հաստ աղիքի ամբողջ երկարությամբ, լորձաթաղանթում դասավորված են բազմաթիվ մանր պարզ խողովակավոր [[գեղձ]]եր, որոնք կոչվում են աղիքային գեղձեր`գեղձեր՝ glandulae intestinales (Liberkuhni)։ Սրանք չեն խրվում ենթալորձային շերտի մեջ, յուրաքանչյուրի երկարությունը 0.3-0.4 մմ է, արտազատում են աղիքային հյութ`հյութ՝ succus entericus: 12-մատնյա աղիքում, մասնավորապես նրա վերին կեսում կան այլ տեսակի գեղձեր`գեղձեր՝ gl. duodenales (Brunnert), որոնք ի տարբերություն աղիքային գեղձերի տեղակալվում են ենթալորձային շերտում։ Իրենց կառուցվածքով նման են ստամոքսաելքային հատվածի գեղձերի։
 
Վնասակար նյութերը և [[միկրոօրգանիզմներ]]ը վնասազերծելու համար լորձաթաղանթում կան հատուկ ավշային կառույցներ, որոնք հանդես է գալիս կամ մենավոր ավշային հանգույցների ձևով կամ կույտերով(պեերյան բծեր)։ [[Կորեկ]]ի մեծության մենավոր ավշապատճուկները (noduli lymphatici solitarii) ցրված են բարակ աղիքների ամբողջ երկարությամբ`երկարությամբ՝ սպիտակավուն բարձրիկների ձևով։ ileum-ի մեջ, բացի մենավոր հանգույցներից, գտնվում են նաև հանգույցների կուտակումներ, որոնք գոյացնում են 2-10 սմ երկարության և 0.12-1.2 սմ լայնության հասնող երկարավուն թիթեղներ, որոնք կոչվում են բազմակույտ ավշապատճուկներ կամ պևերյան բծեր (noduli lymphatici aggregati (Peyeri))։ Նրանց երկայնաձիգ տրամագիծը համընկնում է աղիքի երկայնաձիգ առանցքին։ Գտնելու համար պետք է ճեղքել աղիքը միջընդերքի եզրի երկարությամբ, որովհետև կուտակումները գտնվում են այդ եզրի հակառակ կողմում; Պևերյան կուտակումների մակերեսին չենք գտնում ոչ թավիկներ, ոչ գեղձեր։ Նրանց ընդհանուր թիվը 20-30 է։
 
[[Մկան]]ային պատյանը (tunica muscularis) խողովակին ձևին համապատասխան բաղկացած է արտաքին երկայնաձիգ ու ներքին շրջանաձև հարթ մկանաթելերի շերտերից. շրջանաձև շերտը ավելի է զարգացած քան երկայնաձիգը, մկանային պատյանը աղիքների ստորին հատվածում գնալով բարակում է։ Մկանային թելերի կծկումներն ունեն գալարակծկանքային բնույթ։ Կծկումները աղիքների նման հաջորդաբար տարածվում են դեպի ստորին ծայրը։ Այս պրոցեսում օղաձև մկանաթելերը կծկվելիս նեղացնում են աղիքի լուսանցքը, իսկ երկայնաձիգ թելերը նպաստում են նրա լայնանալուն։