«Էդգար Շահին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 29.
 
==Ստեղծագործական գործունեություն==
Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները ([[օֆորտ]], փափուկ լաք, [[աքվատինտա]]), սակայն նախընտրել է [[չոր ասեղիասեղ]]ի տեխնիկան, որը հասցրել է կատարելության։ Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի։ 1930 թվականին ուղևորվել է [[Բրետան]]ի և [[Լա Մանշ]]ի ափեր, ստեղծել բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» և այլն)։ Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», [[Պողոս Նուբար]]ի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և ուրիշների դիմանկարները։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. երկրորդ պլանում [[Անի]]ի Հովվի եկեղեցին է։
 
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր։