«Սապոնիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սապոնիններ'''( լատ․ sapo (saponis) — օճառ), բուսական գլիկոզիդների խմբի բարդ օրգանական, ոչ ազոտային միաց...»:
 
No edit summary
Տող 1.
'''Սապոնիններ'''( լատ․ sapo (saponis) — օճառ), բուսական գլիկոզիդների խմբի բարդ օրգանական, ոչ ազոտային միացություններ։ Թթվային կամ [[ֆերմենտ]]ային [[հիդրոլիզ]]ի ժամանակ ճեղքվում են միաշաքարների (մեկ կամ մի քանի մոլեկուլ) և ոչ [[Ածխաջուր|ածխաջր]]ային մասի՝ ագլիկոնի (սապոգենին)։ Կարող են պարունակել նաև ուրոնաթթուներ։ Սապոնիններ պարունակվում են գլխավորապես [[բույս]]երում (վարդազգիներ, մեխակազգիներ) և որոշ ծովային կենդանիների (ծովաստղեր, հոլոթուրիաներ) օրգանիզմներում։ Օճառների նման առաջացնում են հեշտ փրփրող կոլոիդ լուծույթներ։ Ունեն սուր, դառը համ։ Կիրառվում են որպես էժան հումք ստերոիդ հորմոնների ստացման համար, օգտագործվում են կրակմարիչներում, փրփրուն խմիչքների արտադրության մեջ և այլն։ Սապոնիններ պարունակող տարբեր բույսերի պատրաստուկները բժշկության մեջ կիրառվում են որպես միզամուղ, խորխաբեր և այլ դեղամիջոցներ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Օրգանական նյութեր]]