«Աննա Սաքսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սաքսե''' Աննա (1905-1981), լատվացի խորհրդային գրող։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող(1965)։ Տպագրվել...»:
(Տարբերություն չկա)

19:35, 3 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաքսե Աննա (1905-1981), լատվացի խորհրդային գրող։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող(1965)։ Տպագրվել է 1925թվականից։ 1934թվականից եղել է հեղափոխական գրողների, նկարիչների և լրագրողների անլեգալ միավորման մեջ։ Նրա «Աշխատավոր սերունդ» (1941) վեպը պատկերել է լատվական գյուղի կյանքը XIX դարի 1970-ական թվականներից մինչև 1905—1907թվակնների հեղափոխությունը։ «Սարն ի վեր» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) վեպը նվիրված է գյուղի սոցիալիստական վերակառուցմանը։ Բուրժուական Լատվիայի մտավորականության կյանքն է պատկերված «Կայծեր գիշերվա մեջ» (հ․ 1-2, 1951-1957, Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1959) վեպում։ Սաքսեն հեղինակ է նաև պատմվածքների, մանկական գրքերի, «Ագռավի թագավորը» (1962)հեքիաթների և «Հեքիաթներ ծաղիկների մասին» (1966)ժողովածուների։ Սաքսեի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ ԽՍՀՄ III-IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 3 այլ շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։