«Սարգիս Սաքանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սաքանյան''' Սարգիս Շամիրի [ծնվել է 01․09․1908, գյուղ [[Լեջան]] (այժմ՝ ՀԽՍՀ Ստեփավավանի շրջանում)], հայ խորհրդային դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից։ Կենսաբանության գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր ([[1950]])։ ՀԽՍՀ գիտության վաստակավոչ գործիչ ([[1968]])։ ՍՄԿԿ անդամ [[1937]]թվականից։ Հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական([[1935]]) և Երևանի բժշկական ([[1941]]) ինստիտուտները։ [[1944]]-[[1952]] թվականներից եղել է Երևանի անասնաբուծական—անասնաբուժական ինստիտուտի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ, [[1952]]թվականից ղեկավարում է դեղաբանության ամբիոնը, [[1965]]թվականից՝ նաև իմունադեղաբանության պրոբլեմային լաբորատորիան։
Գիտական աշխատանքները վերաբերում են ախտաբանական [[ֆիզիոլոգիա]]յի,դեղաբանության և իմունադեղաբանության հարցերին։ Սաքանյանը բացահայտել է ֆագոցիտար պաշտպանական ֆունկցիայի կապը նյարդային համակարգի գործունեության հետ։ Ուսումնասիրել է ցավային գրգիռների ազդեցությունը օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների վրա,հայտնաբերել [[փայծաղ]]ի «հակացավային» ֆունկցիան։ Սաքանյանը պարզաբանել է իմունադեղաբանության կիրառական նշանակությունը և տվել դրա գիտական հիմնավորումը։ Զբաղվել է կենսաբանական պրոբլեմների փիլիսոփայական հիմունքների ուսումնասիրությամբ։
{{ՀՍՀ}}