«Նատալյա Սաց»–ի խմբագրումների տարբերություն

Սովետական ​​թատրոնի ռեժիսոր, թատերական գործիչ, գրող, ուսուցիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Սաց''' Նատալյա Իլյինիչնա (ծնվել է 14(27)․08․1903, Իրկուտսկ), սովետական ռեժիսոր,թատերական գործիչ։ ԽՍ...»:
(Տարբերություն չկա)

15:12, 3 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաց Նատալյա Իլյինիչնա (ծնվել է 14(27)․08․1903, Իրկուտսկ), սովետական ռեժիսոր,թատերական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1975)։ Կոմպոզիտոր Ի․ Ա․ Սացի դուստրը։ Ավարտել է Ա․ Ն․ Սկրյաբինի անվան երաժշտական տեխնիկումը (1917) և Թատերարվեստի պետական ինստիտուտի թատերագիտական բաժինը (1953)։ Մանկական առաջին մշտական թատրոնի նախաձեռնողը(Մոսսովետի մանկական թատրոն, 1918),մանկական երաժշտական արվեստի ակտիվ պրոպագանդողներից։ 1921-1936թվականներին եղել է Մոսկվայի մանկական թատրոնի (1936թվականից՝ Կենտրոնական մանկական թատրոն)դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը։ 1964թվականից գլխավորում է Մոսկվայի մանկական երաժշտական թատրոնը (բացվել է 1965թվականին)։ Մեծ ներդրում ունի մանկական թատրոնի և մանուկների գեղարվեստական դաստիարակության զարգացման գործում։ Պիեսների, մանկական օպերաների և բալետների լիբրետոների, երաժշտական դաստիարակության հարցերի մասին գրքերի,հոդվածների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական(1972), լենինյան (1982) մրցանակներ։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Կատեգորիա։Արվեստ