«Մոլեկուլային սպեկտրներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Մոլեկուլային սպեկտրներ''', լույսի կլանման, առաքման և կոմբինացիոն ցրման օպտիկական սպեկտրներ, որո...»:)
 
'''Մոլեկուլային սպեկտրներ''', լույսի կլանման, առաքման և կոմբինացիոն ցրման օպտիկական սպեկտրներ, որոնք առաջանում են էներգետիկ մի մակարդակից մյուսը մոլեկուլնեոի անցման ժամանակ։ Մոլեկուլային սպեկտրները բարդ կազմություն ունեն և բաղկացած են խիտ դասավորված բազմաթիվ սեպկտրային գծերից գոյացած տարբեր լայնության շերտերից։ Ատոմային գծավոր սպեկտրների համեմատությամբ շերտավոր մոլեկուլային սպեկտրների բարդությունը բացատրվում է նրանով, որ [[մոլեկուլ]]ը կազմող ատոմների միջուկների նկատմամբ էլեկտրոնների շարժումից բացի (սպեկտրի ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթ) մոլեկուլում առկա են նաև այլ շար- ժումներ՝ միջուկների տատանումները հավասարակշռության դիրքերի շուրջը ([[ինֆրակարմիր տիրույթ]]) և մոլեկուլի պտույտն իբրև ամբողջություն (սպեկտրի հեռավոր ինֆրակարմիր և գերբարձր հաճախականության տիրույթ)։ Շարժման բոլոր այս տեսակները քվանտացած են, այսինքն՝ դրանց համապատասխանող էներգիան կարող է ընդունել միայն որոշակի ընդհատ արժեքներ։ Ըստ այդ շարժումների էլ հենց տարբերում են էլեկտրոնային,տատանողական և պտտական մոլեկուլային սպեկտրներ։ Մոլեկուլների էներգիայի համապատասխան մակարդակների միջև անցումները հանգեցնում են մոլեկուլային սպեկտրներում լրացուցիչ գծերի(ատոմային սպեկտրների համեմատությամբ) առաջացման։ Մոլեկուլային սպեկտրների կոնկրետ կազմությունը տարբեր մոլեկուլների համար տարբեր է և, որպես կանոն, ավելի բարդ է դառնում, երբ ատոմների թիվը մոլեկուլում ավելանում է։ Մոլեկուլային սպեկտրների ուսումնասիրումն արժեքավոր տեղեկություններ է տալիս [[մոլեկուլների կառուցվածք]]ի մասին (միջատոմային հեռավորությունների,իներցիայի մոմենտների, տատանումների հաճախականության որոշում են) և ընկած է մոլեկուլային որակական ու քանակական սպեկտրային վերլուծության հիմքում։ Մոլեկուլային սպեկտրի միջոցով կարելի է լուծել [[քիմիա]]յի, [[կենսաբանությ]]ան և գիտության այլ բնագավառների ամենաբազմազան խնդիրներ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա։Գիտություն]]
[[Կատեգորիա։ Գիտություն]]