«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մ →  մ (4), - →  - , , → , (237), ։ → ։ (81), ՝ → ՝ (44), → (355), ), → ), (35), )։ → )։ (3), ( → ( (89), : → ։ (2 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
No edit summary
Տող 205.
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծառատեսակներ]]
 
 
 
 
 
 
 
 
'''Սասանյանների պետություն''', պետություն [[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] և [[Միջին Արևելք]]ում [[III դար|III]]-[[VII դար]]երում, [[Սասանյաններ]]ի գլխավորությամբ։ Կազմավորվել է [[Պարթևական թագավորություն|Պարթևական թագավորության]] տեղում։ Հիմնադիրը [[Արտաշիր Պապական|Արտաշիր I Պապական]]ն էր ([[226]]-[[239]]/241), որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ [[221]] թվականին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ [[Պարսկաստան|Պարսկաստանում]] գերիշխանության համար և [[224]] թվականի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են [[Աքեմենյաններ]]ի հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել [[Հայաստան|Հայաստանի]] նկատմամբ։ Հայ [[Արշակունիներ]]ն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ [[Ագաթանգեղոս]]ի, Հայոց արքա [[Խոսրով Ա Մեծ|Խոսրով Մեծ]]ը Արտավան V-ի պարտությունից հետո, բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տաս տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։ Արտաշիր I Պապականը նվաճել է (228) [[Մարաստան]]ը, [[Համադան]]ը։ [[229 թվական]]ին փորձել է նվաճել [[Ատրպատական|Ատրպատականն]] ու Հայաստանը, սակայն անհաջողության է մատնվել։ [[232]] թվականին պատերազմ է սկսվել Սասանյանների պետության և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է [[233]] թվականին։ [[Միջագետք|Միջագետքը]], որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմեական կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։ Սասանյանների պետության և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ I-ի (241/243-[[272]]) օրոք։ Շապուհ I արշավել է Միջագետք, ասպատակել [[Կապադովկիա|Կապադովկիան]] և [[Կիլիկիա|Կիլիկիան]]։ 243 թվականին Հռոմեական զորքերը վերագրավել են [[Խառան|Խառանը]], [[Մծբին|Մծբինը]], Միջագետքը։ [[245]] թվականին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253 թվականին Շապուհ I-ը գրավել է Հայաստանը, սակայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկախացել է։ III դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, [[Կրման]], Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանների «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղաքական հաջողություններն ամրապնդել են իրենց պետությունը և հանգեցրել կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան տիրակալներն իրենց անվանել են (սկսած Շապուհ I-ից) [[Իրան|Իրանի]] և ոչ Իրանի (Էրան և անէրան) շահընշահ (արքայից արքա), իսկ Սասանյանների պետություն՝ էրանշահր (արիների թագավորություն)։ Սասանյանները հենվել են պարսկական քրմության վրա։ [[Զրադաշտականություն|Զրադաշտականությունը]] դարձել է պետական կրոն, իսկ զրադաշտական հռգևորականությունը՝ երկրի գլխավոր քաղաքական և տնտեսական ուժերից մեկը։ Արտաշիր I-ի օրոք կատարվել է «[[Ավեստա]]յի» առաջին կանոնավորումը։ III դարի վերջը և IV դարի սկիզբը Սասանյանների պետության ներքին ժամանակավոր թուլության և Հռոմի դեմ անհաջող պատերազմների ժամանակաշրջան էր հռոմեական կայսր [[Կարոս|Կարոսի]] արշավանքը [[282]] թվականին, Սասանյանների պետության համար ոչ ձեռնտու պայմանագրերը՝ 283 և 298 թվականներին, ըստ որի Սասանյանների պետությունը Հռոմին է զիջել Մեծ Հայքի [[Ծոփք]], [[Աղձնիք]], [[Կորդուք]], [[Մոկք]] նահանգները, Անգեղ տուն գավառը և այլն)։ Սասանյանների պետությունից անջատվել են արևելյան մի շարք մարզեր։ Շապուհ II ([[309]]-[[379]]) վերամիավորել է կորցրած տարածքները, ամրապնդել Սասանյանների պետությունը, հաջող պատերազմներ մղել Հռոմի դեմ։ [[363]] թվականին հռոմեական կայսր Հովիանոսի հետ կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմեական կայսրությունը Սասանյանների պետությունը զիջել Է Միջագետքի վիճելի տարածքները՝ Աղձնիք և, Մոկքը։ Այդ պայմանագիրը գործողությունների ազատություն է տվել Շապուհ II ին, որը [[364]] թվականին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Չկարողանալով հաղթահարել Հայաստանի դիմադրությունը զենքի ուժով՝ նա խաբեությամբ գերել է Հայոց արքա [[Արշակ Բ]]-ին։ Այնուհետև պարսկական զորքերը ասպատակել են Հայաստանը, բազմահազար գերիներ տարել [[Պարսկաստան]]։ Սակայն [[371]]-[[372]] թվականներին հայ-հռոմեական զորքերը ջախջախել են պարսկական զորքերին և խափանել Հայաստանը նվաճելու՝ Շապուհ II-ի փորձը։ Նրա օրոք ամրապնդվել է թագավորի և զրադաշտական հոգևորականության իշխանությունը, մեկ անգամ ևս համակարգվել է «Ավեստան» (վերջնական խմբագրումը կատարվել է [[VI դար]]ում)։ Ուժեղացել է կրոնական հալածանքը՝ հատկապես [[քրիստոնյա|քրիստոնյաների]] նըկատմամբ։ Շապուհ II-ից հետո կառավարել են մի շարք թույլ տիրակալներ։ Շապուհ III-ի օրոք ([[383]]-[[388]]) Հայաստանը բաժանվել է (387) Հռոմեական կայսրության և Սասանյանների պետության միջև, Հայաստանի մոտ 4/5 մասը անցել է Սասանյանների տիրապետության տակ։ [[Հազկերտ I]] ([[399]]-[[421]]) որոշ չափով թուլացրել է ավագանու և մոգերի ազդեցությունը, վարել կրոն, հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների հանդեպ, դրանից դժգոհ հոգևորականությունը և ազնվականությունը գահընկեց են արել Հազկերտ I-ին։ Վահրամ (Բահրամ, Վռամ) V Գոռի օրոք ([[421]]-[[439]]) Սասանյանները վերացրել են (428) հայ Արշակունիների թագավորությունը․ Հայաստանը դարձել է մարզպանություն։ [[Հազկերտ II]] ([[439]]-[[457]]) Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար վարել է հայկական նախարարական ուժերը ջլատելու քաղաքականություն, պահանջել կրոնափոխություն։ Դա առաջացրել է ապստամբություն ([[Վարդանանց պատերազմ]], [[Ավարայրի ճակատամարտ|Ավարայրի ճակատամարտ 451]])։ Ապստամբություններ են տեղի ունեցել նաև [[Վիրք|Վիրքում]] և [[Աղվանք|Աղվանքում]]։ Սասանյանների օրոք նոր, «արքայական» քաղաքների (Նև Շապուհ, Փերոզ Շապուհ, Գունդ֊ի Շապուհ, Վեհ Շապուհ են) շինարարությունն ուղեկցվել է հին քաղաքների ինքնավարության վերացմամբ։ Պետության մեջ կարևոր դեր են կատարել վազուրգ-ֆրամաթարը (առաջին մինիստր), մոգպետան մոգպետը, էրան սպահպատը (գլխավոր հրամանատար) և այլ բարձր պաշտոնյաներ։ Իշխանության կենտրոնացումը բարձր ազնվականության ներկայացուցիչների, զորահրամանատարների և քրմության ձեռքին ուղեկցվել է պարսկ․ համայնքի շահագործման ուժեղացմամբ և V դ․ հասարակական ու տնտ․ ճգնաժամի աճով։
 
Մինչև V դարի կեսը Սասանյանների պետությունը հաջողությամբ պայքարել է արևելքից և հյուսիսից իրենց սպառնացող ցեղերի դեմ, սակայն [[Հեփթաղներ|հեփթաղների]] դեմ պայքարն ավարտվել է պարտությամբ, իսկ արքա [[Պերոզ|Պերոզը]] ([[459]]-[[484]])՝ սպանվել։ Սասանյանների պետությունը կորցրել է Մարվից արևելք գտնվող մարզերը։ Պերոզի օրոք ընդդեմ Սասանյանների կեղեքիչ քաղաքականության Հայաստանում և Անդրկովկասում բռնկել է ապստամբություն ([[Վահանանց պատերազմ]] [[481]]-[[484]])։ V դարի 90-ական թվականներին սկզբնավորվել է [[մազդակյան շարժում]]ը, որի հետևանքով խոր փոփոխություններ են կատարվել երկրի կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակույթի մեջ։ Սկսել են զարգանալ և ամրապնդվել ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղական համայնքի ներսում գույքային շերտավորման հետևանքով երևան է եկել ազատ դեհկանների խավը, որոնցից աստիճանաբար առանձնացել են մանր և միջին հողատերերը։ Նրանցից կախման մեջ են ընկել համայնքի աղքատացած անդամները։ V դարում շնչահարկից և գյուղատնտեսական մթերքներից գանձվող հարկից (բերքի 1/6-ից մինչև 1/3-ը) բացի գյուղացիները վճարել են այլևայլ հարկեր, կատարել պարհակներ։ [[Կավադ I]]-ի ([[488]]-[[496]], [[498]]/[[499]]-[[531]]) և հատկապես Խոսրով I Անուշիրվանի (531-[[579]]) [[Ռեֆորմացիա|ռեֆորմները]] կարգավորել են հարկային, ֆինանսական համակարգը, վերացել է տեղական իշխանություններին ենթակա [[Աշխարհազոր|աշխարհազորը]], ստեղծվել է կանոնավոր և մշտական բանակ։ Խոսրով I-ի հարկային քաղաքականությունը Հայաստանում առաջ է բերել նոր ապստամբություն [[571]]-[[572]] թվականներին։ Մինչև VI դարի սկիզբը Սասանյանների պետությունը [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] նկատմամբ վարել է հիմնականում խաղաղ քաղաքականություն․ պատերազմ նրանց միջև սկսվել է [[502]] թվականին։ Հայաստանը իր կողմը գրավելու համար Կավադ I-ը 502 թվականին ճանաչել է Հայոց եկեղեցու անկախությունը։ 502-[[503]] թվականների ընթացքում պարսկական զորքերը ավերել են Միջագետքի բյուզանդական մասը և [[Ասորիք|Ասորիքը]], գրավել Ամիդը, սակայն [[Կովկաս|Կովկասից]] [[Հոներ|հոների]] արշավանքի պատճառով Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (505 կամ 506)։ Հետագա պատերազմները ([[527]]-[[532]], [[540]]-[[562]]) ունեցել են փոփոխակի հաջողություն, չեն ազդել երկու երկրների սահմանների փոփոխության վրա։ [[558]]-[[568]] թվականներին ջախջախվել են հեփթաղները, Սասանյանների պետության մեջ ընդգրկվել են [[Աֆղանստան|Աֆղանստանի]] և [[Միջին Ասիա]]յի մի շարք շրջաններ, մուռ [[570]] թվականին պարսկական զորքերը գրավել են [[Եմեն|Եմենը]], մոտ 589/590 թվականին ջախջախել Սասանյանների պետության տարածք ներխուժած [[Թյուրքեր|թյուրքերին]]։ [[Խոսրով II Ափարվեզ]]ի ([[591]]-[[628]]) օրոք ավարտվել է (591) Բյուզանդիայի և Սասանյանների պետության միջև [[572]] թվականին սկսված պատերազմը։ Պարսկաստանը, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշելու գործում Բյուզանդիայի օգնության դիմաց, զիջել է նախկինում գրաված որոշ տարածքներ, իսկ Հայաստանը բաժանվել է (591) երկու երկրների միջև։ [[602]]-[[629]] թվականների պարսկա-բյուզանդական պատերազմի սկզբնական շրջանում պարսկական զորքերը գրավել են Բյուզանդիայի արևելյան և հարավային մի շարք նահանգներ, երեք անգամ մոտեցել [[Բոսֆոր|Բոսֆորին]], սակայն անհաջողության են մատնվել, Խոսրով II գահընկեց է արվել։ [[629]] թվականի հաշտությամբ Սասանյանների պետությունը Բյուզանդիային է զիջել խոսրով II-ի գրաված բոլոր տարածքները։ Երկարատև պատերազմները, որոնք հյուծել էին Սասանյանների պետության նյութական ռեսուրսները, հարկերի ծանրացումը և այլն թուլացրել են Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը։ [[628]]-[[632]] թվականների ընթացքում փոփոխվել է շուրջ 10 գահակալ։ Հազկերտ III-ի ([[632]]-[[651]]/[[652]]) օրոք Սասանյանների պետությունը նվաճել են արաբները։