«Ֆրանց Մերինգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{վիքիֆիկացում}}
'''Ֆրանց Մերինգ''' ([[1846]]-[[1919]]),միջազգային և գերմանական բանվորական շարժման գործիչ, մարքսիստ փիլիսոփա, պատմաբան։ Սովորել է [[Լայպցիգ]]ի և [[Բեռլին]]ի համալսարաններում ([[1866]]-[[1870]])։1882թվականից փիլիսոփայության դ-ր։ 1891թվականից [[Գերմանիա]]յի ս-դ․ կուսակցության անդամ։ Այդ ժամանակից էլ պրոպագանդել է մարքսիստական աշխարհայացքը, պայքարել հանուն բանվոր դասակարգի շահերի, հանդես եկել ընդդեմ [[ռևիզիոնիզ]]ի և [[օպորտունիզմ]]ի։ Ողջունել է 1905-1907թվականների ռուսական հեղափոխությունը։ Մասնակցել է «Ինտերնացիոնալ» խմբի ստեղծմանը, որը 1916 թվականին վերակազմավորվեց <<[[Սպարտական միության]]>>։ Մերկացրել է [[1914]]-[[1918]] թվականների առաջին համաշխարհային պատերազմի իմպերիալիստական բնույթը, դատապարտել ս-դ․ կուսակցության պարագլուխների շովինիստական Պ․Մերիմե Ֆ․Մերինգ քաղաքականությունը։ Առաջիններից էր Արևմուտքում, որ պաշտպանել և պրոպագանդել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության գաղափարները։ Մերինգը Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։ Ուսումնասիրել է հին հունական և գերմանական դասական փիլիսոփայությունը, քննադատել է Հարտմանի, Ֆ Նիցշեի, Ա․ Շոպենհաուերի և այլ իդեալիստ փիլիսոփաների հայացքները։ Հրատարակության է պատրաստել Կ․Մարքսի և Ֆ․էնգելսի երկերն ու նամակները, գրել է Կ․ Մարքսի կենսագրությունը։ Մերինգը պատմության մատերիալիստական ըմբռնումը կիրառել է գրականագիտության և արվեստագիտության մեջ։ Պատմական աշխատություններում՝«Լեգենդ Լեսսինգի մասին» ([[1893]]), «Գերմանիայի պատմությունը միջին դարերի վերջից» ([[1910]]) Գերմանիայի պատմությունը շարադրված է մարքսիստական սկզբունքներով։ «Գերմանական սոցիալդեմոկրատիայի պատմությունը» քառահատոր աշխատությունում և բանվորական շարժման պատմության վերաբերյալ այլ երկերում Մերինգը գերմանկան բանվորական շարժումը ուսումնասիրել է համաեվրոպական պատմության առնչությամբ և ցույց տվել նրա սերտ կապը պրոլետարիատի ինտերնացիոնալ պայքարի հետ։ Մերինգը թույլ է տվել մի շարք սկզբունքային սխալներ,չի հասկացել Պ․Պրուդոնի, Մ․ Ա․Բակունինի, Ֆ․Լասսալի հակապրոլետարական հոսանքների դեմ Կ․Մարքսի և էնգելսի մղած պայքարի էությունը։ Երկ․
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Գերմանացի քաղաքական գործիչներ]]