«Հովսեփ Ա Վայոցձորցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Հովսեփ Ա Հողոցմեցու գործունեությունը ==
=== Շհապիվանի ժողով ===
Հովսեփ Ա Հողոցմեցին 444 թ. օգոստոսի 7–ին Բագրևանդ գավառի Շահապիվան ավանում գումարել է ժողով, որին մասնակցել են 40 եպիսկոպոսներ (այլ վկայությամբ՝ 20), բազմաթիվ նախարարներ, կուսակալներ, զանազան պաշտոնյաներ, այդ թվում՝ մարզպան [[Վասակ Սյունի]]ն, սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ը, Արշավիր Կամսարականը, Մանաճիհր Ռշտունին, Զիք Դիմաքսյանը և ուրիշներ։ Ժողովն ընդունել է 20 կանոնադիր որոշում, որոնցում խստորեն դատապարտվել են մծղնեական աղանդի հետևորդները։ Ժողովը դատապարտել է եկեղեցական դասի այն սպասավորներին, որոնք տառապել են զանազան մոլություններով, կաշառքով ձեռնադրել հոգևորականների, օրհնել մերձավորների ամուսնությունը և այլն։ Դատապարտվել են կնաթողությունը, այրաթողությունը, կախարդությունը, դյութությունը, հարցուկներին դիմելը, անվայելուչ լացն ու կոծը և այլն։