«Միներալոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Միներալոգիա''' (միներալ և ․․․ լոգիա) գիտություն բնական քիմիական միացությունների՝ [[միներալ]]ների, նրանց կազմության, ներքին կառուցվածքի, հատկությունների, առաջացման և փոփոխությունների մասին։ Միներալոգիան ուսումնասիրում է [[ապար]]ների և հանքանյութերի բաղադրամասերը, միներալները և տարբեր երկրաբանական պայմաններում տեղի ունեցող միներալառաջացման պրոցեսները։ Միներալոգիայի հիմնական խնդիրն է միներալների կազմության ու հատկությունների ուսումնասիրությունը, նպատակը՝ նրանց գործնական կիրառումը։ Միներալոգիան որպես երկրաբանական գիտությունների ճյուղ սերտորեն կապված է պետրոգրաֆիայի, երկրաքիմիայի, օգտակար հանածոների մասին ուսմունքի, ինչպես նաև բյուրեղագիտության, [[բյուրեղաքիմիայ]]ի, ֆիզիկական քիմիայի և [[քիմիա]]յի հետ։ Միներալոգիան բաժանվում է մի քանի ուղղությունների՝ նկարագրական, ծագումնաբանական, ռեգիոնալ և կիրառական տեխնիկա-տնտեսական։ Նկարագրական միներալոգիան զբաղվում է միներալների նկարագրությամբ, սիստեմավորմամբ, նրանց քիմիական կազմության և բյուրեղային ստրուկտուրայի, ֆիզիկական հատկությունների (կարծրություն, խտություն, օպտիկական հատկանիշներ և այլն) ուսումնասիրությամբ։ Ծագումնաբանական միներալոգիայի հիմնական խնդիրն է՝ պարզել այն պայմանները, օրենքները և պրոցեսները, որոնք հանգեցրել են [[երկրակեղև]]ում և նրա մակերևույթին այս կամ այն միներալային տեսակների կամ միներալային համակարգությունների առաջացմանը։ Այդ ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում վերականգնել միներալային տեսակի պատմությունը՝ կապված Երկրի և օրգանական կյանքի զարգացման ընդհանուր պատմության հետ։ Ռեգիոնալ միներալոգիան զբաղվում է միներալային տեսակների և նրանց համաստեղությունների՝ որոշակի երկրաբանական կառուցվածքներին և մարզերին տարածականորեն հարելու հարցերի ուսումնասիրությամբ։ Դա թույլ է տալիս դատելու տարբեր միներալային համաստեղությունների հնարավոր տարածական տեղաբաշխման մասին և նպատակասլաց պլանավորելու օգտակար հանածոների որոնումն այս կամ այն տարածքում։ Ռեգիոնալ-միներալոգիական աշխատանքներն օգնում են կազմելու օգտակար հանածոների, մետաղածնական և այլ մասնագիտացված քարտեզներ։ Կիրառական տեխնիկատնտեսական միներալոգիան ուսումնասիրում է միներալների որպես մետաղային և ոչ մետաղային հանքային [[հումք]]ի առավել արդյունավետ օգտագործման հարցերը։ Միներալները, բացի օգտակար հանածոների մեծարժեք հանքավայրերի որոնման հուսալի նշաններ լինելուց, ըստ իրենց հատկանիշների օգտագործվում են տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Միներալների ուսումնասիրության հետ կապված խնդիրների լուծման նպատակով միներալոգիան օգտվում է տարբեր մեթոդներից (քիմիական անալիզ, սպեկտրաքիմիական և ռենտգենոլոգիական հետազոտություններ, ռենտգենակառուցվածքային վերլուծություն, էլեկտրոնային մանրադիտակ, արհեստական միներալների սինթեզ և այլն)։ Միներալոգիան, ինչպես նաև բնական մյուս գիտությունները, սկզբնավորվել է մարդու գիտակցական կյանքի հետ զուգահեռ։ Մարդը քարն օգտագործել է կացարան շինելու, աշխատանքային, որսի և այլ գործիքներ պատրաստելու համար, աստիճանաբար հայտնաբերել է թանկարժեք քարեր և այլ քարանյութեր, հանքանյութեր և այլն։ Միներալների մասին առաջին տվյալները բերվել են անտիկ աշխարհի՝ [[Հունասան]]ի և [[Հռոմ]]ի գիտնականների աշխատություններում մեր թվարկությունից մի քանի դար առաջ ([[Արիստոտել]]՝ [[384]]-[[322]], [[Թեոֆրաստ]]՝ [[372]]-[[287]])։ Նրանք միներալային մարմինները բաժանել են երկու դասի՝ քարեր և հանքանյութեր, իսկ [[Ավիցեննա]]ն (մոտ [[980]]-[[1037]])՝ քարերի, այրվող մարմինների, աղերի և մետաղների։ Մարդը միներալային հումքը օգտագործել է տակավին շատ վաղ ժամանակներից։ Այդ մասին են վկայում բազմաթիվ պեղումների արդյունքները, հնագույն հանքափորվածքները, [[պղնձ]]ի ու [[երկաթ]]ի ձուլարանները, ոսկու հանքերը ևն։ Մարդկային մշակույթի հետքեր շատ կան [[Հայաստան]]ի տարածքում՝ [[Մեծամոր]]ի հնագույն մետաղաձուլարանը, [[Զոդ]]ի ոսկու հանքերը, [[երկաթ]]ի և պղնձի հալոցները տարբեր շրջաններում, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն։ Միներալոգիայի զարգացումը և նրա առաջընթացը սերտորեն շաղկապվում են մարդկային հասարակության զարգացման պատմության հետ։ Այն բուռն վերելք է ապրում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էլ ավելի մեծ թափ ստանում 19-րդ դարի վերջին, իմպերիալիզմի դարաշրջանում։ Տեխնիկայի զարգացումը և նոր քիմիական տարրերի ու նրանց կիրառման բնագավառների հայտնադործումը պահանջեցին մշակել միներալների ու հանքանյութերի ուսումնասիրման որակապես նոր մեթոդներ։ 20-րդ դարում միներալոգիայում տեղի է ունենում երկու ուղղությունների՝ բյուրեղաքիմիայի և ծագումնաբանության միավորում։ Միներալոգիայում ծագումնաբանական ուղղությունը ստեղծել է Վ․ Ի․ [[Վերնադսկի]]ն, հետագայում այն զարգացրել են նրա աշակերտները՝ Ա․ Ե․ [[Ֆերսման]]ը և այլք։ Ռուսաստանում Միներալոգիան բուռն զարգացում ստացավ հատկապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ստեղծվեցին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր, որոնք սիստեմատիկ ուսումնասիրություններ են կատարում միներալոգիայի գծով։ Ստեղծվել է միներալոգիայի նոր ուղղություն՝ տիեզերական մարմինների միներալոգիա, որի զարգացումը հնարավոր է դարձել միայն լուսնային ապարների նմուշների ստացման ժամանակից։ Այդ նմուշների հետազոտությունները թույլ տվեցին առաջին եզրակացություններն անել Լուսնի վրա միներալառաջացման առանձնահատկությունների մասին։ ՀԽՍՀ-ում միներալոգիական հետազոտություններ են տարվում ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Երևանի համալսարանում, հանրապետության Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունում։
{{ՀՍՀ}}