«Մոլեկուլային ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Մ → ։ Մ (2), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մոլեկուլային ֆիզիկա''', [[ֆիզիկայի բաժին]], որը մարմինների մոլեկուլային կառուցվածքի դիտարկման հիման վրա ուսումնասիրում է դրանց ֆիզիկական հատկությունները տարբեր ագրեգատային վիճակներում։ [[Մոլեկուլային ֆիզիկայ]]ի խնդիրները,որոնք կապված են ֆիզիկական մարմինները կազմող մասնիկների ([[ատոմներ]]ի, [[իոններ]]ի, [[մոլեկուլներ]]ի) շարժման և փոխազդեցության ուսումնասիրման հետ,լուծվում են վիճակագրական ֆիզիկայի,թերմոդինամիկայի և ֆիզիկական կինետիկայի մեթոդներով։ Մոլեկուլային ֆիզիկայի առաջին ավարտուն բաժինը գազերի [[կինետիկ տեսություն]]ն է։ Այդ տեսությունը զարգացնող աշխատությունների շնորհիվ ստեղծվեց դասական վիճակագրական ֆիզիկան(Զ․Մաքսվել, է․Բոլցման, Ջ․Գիբս)։ Մոլեկուլային ուժերի (մոլեկուլային փոխազդեցության) մասին քանակական պատկերացումներն սկսեցին զարգանալ [[մազական երևույթներ]]ի տեսության մեջ։ Այս բնագավառում կատարված հիմնարար աշխատանքներով սկիզբ դրվեց մակերևութային երևույթների տեսությանը։ Միջմոլեկուլային փոխազդեցությունները հաշվի առնվեցին նաև իրական գազերի և հեղուկների ֆիզիկական հատկությունները բացատրելիս (Յա․ վան դեր Վալս)։ XX դարի սկզբին մոլեկուլային ֆիզիկան թևակոխեց զարգացման նոր շրջան, որը բնորոշվում է մարմինների իրական մոլեկուլային կառուցվածքի ապացույցներով։ Այս շրջանում կատարված աշխատանքները վերաբերում են [[միկրոմասնիկներ]]ի [[բրոունյան շարժման]]ը (ժ․Պերեն, Թ․Սվեդբերգ, Մ․Սմոլուխովսկի, Ա․էյնշտեյն)։ Նյութերի մոլեկուլային կառուցվածքի հետազոտման նպատակով ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի, հետագայում նաև էլեկտրոնների և նեյտրոնների դիֆրակցիայի կիրառությունը հնարավորություն տվեց ճշգրիտ տվյալներ ստանալու բյուրեղական պինդ մարմինների և հեղուկների կառուցվածքի մասին (Մ․Լաուե, Ու․ Հ․Բրեգ, Ու․ Լ․Բրեգ, Դ․ Վուլֆ, Ա․ Ֆ․ Իոֆֆե, Վ․Ստյուարդ, Զ․Բեռնալ, Վ․ Ի․Դանիլով և ուրիշներ)։
Մոլեկուլային ֆիզիկայի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ [[միջմոլեկուլային փոխազդեցությունների տեսություն]]ը՝ կառուցված քվանտային մեխանիկայի պատկերացումների հիման վրա(Մ․ Բոռն, Պ․ Դեբայ, Ֆ․ Լոնդոն, Վ․ Հայտլեր)։ Մի ագրեգատային վիճակից մեկ այլ վիճակի նյութի անցումների տեսության զարգացումը հանգեցրեց մոլեկուլային ֆիզիկայի ինքնուրույն կարևոր բաժիններից մեկի՝ [[նոր ֆազ]]ի առաջացման ժամանակակից տեսության ձևավորմանը (Յա․ վան դեր Վալս, Ու․Թոմսոն, Ջ․Գիբս, Լ․Լանդաու,Մ․Ֆոլմեր, Յա․Ֆրենկել, Ջ․Բեռնալ և ուրիշներ)։ Մոլեկուլային ֆիզիկայի ընդգրկած պրոբլեմների շրջանակը շատ ընդարձակ է․ այստեղ դիտարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ գազերի, հեղուկների և պինդ մարմինների կառուցվածքը, դրանց փոփոխությունը արտաքին պայմանների (ճնշում,ջերմաստիճան, էլեկտրական, մագնիսական դաշտեր) ազդեցությամբ, փոխանցման երևույթները (դիֆուզիա, ջերմահաղորդականություն, ներքին շփում), ֆազային հավասարակշռությունը և ֆազային անցումների պրոցեսները (բյուրեղացում և հալում, գոլորշիացում և կոնդենսացում), նյութի կրիտիկական վիճակը,տարբեր ֆազերի բաժանման սահմանում դիտվող մակերևութային երևույթները։ Մոլեկուլային ֆիզիկայի բազմակողմանի և բուռն զարգացման հետևանքով դրանից անջատվեցին մի շարք խոշոր ինքնուրույն բաժիններ՝ [[վիճակագրական ֆիզիկա]]ն, [[պինդ մարմնի ֆիզիկա]]ն, [[ֆիզիկական քիմիա]]ն,[[մոլեկուլային կենսաբանություն]]ը, [[մետաղաֆիզիկա]]ն, [[պոլիմերների ֆիզիկա]]ն,[[բյուրեղաֆիզիկա]]ն, [[ֆիզիկաքիմիական մեխանիկա]]ն են։ Արդի գիտության մեջ և տեխնիկայում օգտագործվող բազմաթիվ նոր նյութերի կառուցվածքի բացահայտված առանձնահատկությունները խթանեցին հետազոտման զանազան գիտական մոտեցումների զարգացումը։ Չնայած հետազոտման օբյեկտների ու մեթոդների բազմազանությանը, պահպանվում է մոլեկուլային ֆիզիկայի հիմնական դրույթը՝ նկարագրել նյութի մակրոսկոպիկ հատկությունները,ելնելով նրա կառուցվածքի միկրոսկոպիկ(մոլեկուլային) պատկերի առանձնահատկություններից։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա։Գիտություն]]
[[Կատեգորիա:Մոլեկուլային ֆիզիկա]]