«Մոլեկուլային ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, փոխարինվեց: ։Մ → ։ Մ (2), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Մոլեկուլային ֆիզիկա''', [[ֆիզիկայի բաժին]], որը մարմինների մոլեկուլային կառուցվածքի դիտարկման հիման վրա ուսումնասիրում է դրանց ֆիզիկական հատկությունները տարբեր ագրեգատային վիճակներում։ [[Մոլեկուլային ֆիզիկայ]]ի խնդիրները,որոնք կապված են ֆիզիկական մարմինները կազմող մասնիկների ([[ատոմներ]]ի,[[իոններ]]ի, [[մոլեկուլներ]]ի) շարժման և փոխազդեցության ուսումնասիրման հետ,լուծվում են վիճակագրական ֆիզիկայի,թերմոդինամիկայի և ֆիզիկական կինետիկայի մեթոդներով։ Մոլեկուլային ֆիզիկայի առաջին ավարտուն բաժինը գազերի [[կինետիկ տեսություն]]ն է։ Այդ տեսությունը զարգացնող աշխատությունների շնորհիվ ստեղծվեց դասական վիճակագրական ֆիզիկան(Զ․Մաքսվել, է․Բոլցման, Ջ․Գիբս)։ Մոլեկուլային ուժերի (մոլեկուլային փոխազդեցության) մասին քանակական պատկերացումներն սկսեցին զարգանալ [[մազական երևույթներ]]ի տեսության մեջ։ Այս բնագավառում կատարված հիմնարար աշխատանքներով սկիզբ դրվեց մակերևութային երևույթների տեսությանը։ Միջմոլեկուլային փոխազդեցությունները հաշվի առնվեցին նաև իրական գազերի և հեղուկների ֆիզիկական հատկությունները բացատրելիս (Յա․ վան դեր Վալս)։ XX դարի սկզբին մոլեկուլային ֆիզիկան թևակոխեց զարգացման նոր շրջան, որը բնորոշվում է մարմինների իրական մոլեկուլային կառուցվածքի
Մոլեկուլային ֆիզիկայի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ [[միջմոլեկուլային փոխազդեցությունների տեսություն]]ը՝ կառուցված քվանտային մեխանիկայի պատկերացումների հիման վրա(Մ․ Բոռն, Պ․ Դեբայ, Ֆ․ Լոնդոն, Վ․ Հայտլեր)։ Մի ագրեգատային վիճակից մեկ այլ վիճակի նյութի անցումների տեսության զարգացումը հանգեցրեց մոլեկուլային ֆիզիկայի ինքնուրույն կարևոր բաժիններից մեկի՝ [[նոր ֆազ]]ի առաջացման ժամանակակից տեսության ձևավորմանը (Յա․ վան դեր Վալս, Ու․Թոմսոն, Ջ․Գիբս, Լ․Լանդաու,Մ․Ֆոլմեր, Յա․Ֆրենկել, Ջ․Բեռնալ և ուրիշներ)
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա։Գիտություն]]
|