«Մոլեկուլային ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Մոլեկուլային ֆիզիկայի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ [[միջմոլեկուլային փոխազդեցությունների տեսություն]]ը՝ կառուցված քվանտային մեխանիկայի պատկերացումների հիման վրա(Մ․ Բոռն, Պ․ Դեբայ, Ֆ․ Լոնդոն, Վ․ Հայտլեր)։ Մի ագրեգատային վիճակից մեկ այլ վիճակի նյութի անցումների տեսության զարգացումը հանգեցրեց մոլեկուլային ֆիզիկայի ինքնուրույն կարևոր բաժիններից մեկի՝ [[նոր ֆազ]]ի առաջացման ժամանակակից տեսության ձևավորմանը (Յա․ վան դեր Վալս, Ու․Թոմսոն, Ջ․Գիբս, Լ․Լանդաու,Մ․Ֆոլմեր, Յա․Ֆրենկել, Ջ․Բեռնալ և ուրիշներ)։Մոլեկուլային ֆիզիկայի ընդգրկած պրոբլեմների շրջանակը շատ ընդարձակ է․ այստեղ դիտարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ գազերի, հեղուկների և պինդ մարմինների կառուցվածքը, դրանց փոփոխությունը արտաքին պայմանների (ճնշում,ջերմաստիճան, էլեկտրական, մագնիսական դաշտեր) ազդեցությամբ, փոխանցման երևույթները (դիֆուզիա, ջերմահաղորդականություն, ներքին շփում), ֆազային հավասարակշռությունը և ֆազային անցումների պրոցեսները (բյուրեղացում և հալում, գոլորշիացում և կոնդենսացում), նյութի կրիտիկական վիճակը,տարբեր ֆազերի բաժանման սահմանում դիտվող մակերևութային երևույթները։Մոլեկուլային ֆիզիկայի բազմակողմանի և բուռն զարգացման հետևանքով դրանից անջատվեցին մի շարք խոշոր ինքնուրույն բաժիններ՝ [[վիճակագրական ֆիզիկա]]ն, [[պինդ մարմնի ֆիզիկա]]ն, [[ֆիզիկական քիմիա]]ն,[[մոլեկուլային կենսաբանություն]]ը, [[մետաղաֆիզիկա]]ն, [[պոլիմերների ֆիզիկա]]ն,[[բյուրեղաֆիզիկա]]ն, [[ֆիզիկաքիմիական մեխանիկա]]ն են։ Արդի գիտության մեջ և տեխնիկայում օգտագործվող բազմաթիվ նոր նյութերի կառուցվածքի բացահայտված առանձնահատկությունները խթանեցին հետազոտման զանազան գիտական մոտեցումների զարգացումը։ Չնայած հետազոտման օբյեկտների ու մեթոդների բազմազանությանը, պահպանվում է մոլեկուլային ֆիզիկայի հիմնական դրույթը՝ նկարագրել նյութի մակրոսկոպիկ հատկությունները,ելնելով նրա կառուցվածքի միկրոսկոպիկ(մոլեկուլային) պատկերի առանձնահատկություններից։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա։Գիտություն]]
[[Կատեգորիա։Ֆիզիկա]]