«Գորտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50.
 
Գորտի աչքերն ունեն կոպեր։ Նա լավ է տեսնում շարժվող առարկան։ Լսողության օրգանն ավելի բարդ կառուցվածք ունի, քան ձկներինը։ Բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ։ Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը (ասպանդակը), որը հպվում է թմբկաթաղանթին։ Օդի տատանումները շարժում են թմբկաթաղանթը, որով այն փոխանցվում է ասպանդակին և ապա՝ ներքին ականջին։ Հոտառության օրգանը ծառայում է հոտի ընկալմանը։
 
==Բազմացումը և զարգացումը==
 
Գորտերը բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը [[մետամորֆոզով]] (կերպարանափոխությամբ)։
 
Բազմացման շրջանում գորտերը կուտակվում են ջրամբարներում։ Արուներն իրենց վառ գույնով և <<երգով>> գրավում են էգերին։ Արուները գլխի երկու կողմերում կամ կոկորդի տակ ունեն [[ռեզոնատորներ]], որոնք ուժեղացնում են նրանց ձայնը։ Բազմացման շրջանում էգը թույլ է տալիս արուին բարձրանալ մեջքին և ամուր գրկել։ Այդ ընթացքում էգերը դնում են գորտնկիթ, իսկ արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Գորտնկիթը սև է, զարգացման ընթացքում կլանում է արեգակի ճառագայթները, արտաքինից պատված է թաղանթով և հարուստ է սննդանյութերով։
 
Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոտից (բեղմնավորված ձվաբջջից) զարգանում է թրթուրը՝[[ շերեփուկը]]։
 
Նրանց թրթուրը՝ շերեփուկը, ավելի շատ նման է ձկներին, քան իր ծնողներին, վարում է ջրային կենսակերպ։ Շնչում է խռիկներով, ունի երկխորշ սիրտ, արյան շրջանառության մեկ շրջան, կողագիծ, տեղաշարժվում է պոչային լողակով։ Շերեփուկը սկզբում սնվում է ձվաբջջում պաշարված դեղնուցի հաշվին, այնուհետև՝ ջրիմուռներով և մանրէներով։
 
Շերեփուկի աճին զուգընթաց տեղի են ունենում խորը փոփոխություններ՝ առաջանում են վերջույթներ, շնչառությունը դառնում է թոքային, սիրտը՝ եռախորշ։ Զարգանում է արյան շրջանառության երկու շրջան, աստիճանաբար անհետանում է պոչը։2-3 ամսվա ընթացքում թրթուրը վերածվում է հասուն գորտի։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորտեր» էջից