«Գորտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
 
Գորտորի արյունատար համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը կազմված է երեք խորշերից՝ երկու [[նախասրտեչից]] և մեկ [[փորոքից]]։ Աջ նախասիրտը լցված է բոլոր որգաններից եկած երակային արյունով,իսկ ձախ նախասիրտը՝ զարկերակային արյունով։Փորոքում զարկերակային և երակային արյունը խառնվում է։Սրտի խոռոչները կծկվում են հերթականութըամբ՝ երկու նախասրտերը միաժամանակ,ապա [[փորոքը]]։
 
==Արտազատական համակարգը==
 
Գորտերի արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղակայված են ողնաշարի երկու կողքերին։ Նրանցում առաջացած մեզը միզածորաններով լցվում է կոյանոց և ապա՝ միզապարկ։
Միզապարկում ջուրը մասամբ հետ ներծծվում արյան մեջ,և մեզն ավելի է խտանում։ Երբ միզապարկը լցվում է, մեզն անցնում է կոյանոց և օրգանիզմից հեռանում։ Մեզի բաղադրության մեջ մտնում է ջուր, աղեր և միզանյութ։Գորտերի թոքերը թույլ են զարգացած, օրգանները և հյուսվածքները խառը արյան միջոցով անհամեմատ քիչ թթվածին են ստանում, բջիջներում և հյուսվածքներում օքսիդացման պրոցեսները թույլ են ընթանում,և քիչ էներգիա է անջատվում։ Դա է պատճառը, որ երկկենցաղների մարմնի ջերմաստիճանը կայուն չէ.սառնարյուն կենդանիներ են։
Բոլոր գորտերը ակտիվ են տարվա տաք շրջանում։ Միջավայրի ջերմաստիճանի մինչև 4°С-ի դեպքում անցնում են ձմեռային շրջանի՝ քուն են մտնում։
 
==Նյարդային համակարգը և զգայարանները ==
Գորտերի նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից,ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Սակայն, կապված ցամաքային կենսակերպի հետ, առջևի ուղեղը մեծ է և լավ է զարգացած, բաժանվում է երկու կիսագնդերի։ Երկկենցաղների ուղեղիկը փոքր է, ինչը պայմանավորված է նրանց սահմանակափակ և միակերպ շարժումներով։
 
Գորտի աչքերն ունեն կոպեր։ Նա լավ է տեսնում շարժվող առարկան։ Լսողության օրգանն ավելի բարդ կառուցվածք ունի, քան ձկներինը։ Բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ։ Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը (ասպանդակը), որը հպվում է թմբկաթաղանթին։ Օդի տատանումները շարժում են թմբկաթաղանթը, որով այն փոխանցվում է ասպանդակին և ապա՝ ներքին ականջին։ Հոտառության օրգանը ծառայում է հոտի ընկալմանը։
 
 
== Բազմազանություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորտեր» էջից