«Չարլզ Դիքենս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կյանքը: clean up, փոխարինվեց: )վ → ) վ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կյանքը ==
12 տարեկանից աշխատել է նախ՝ ֆաբրիկայում, այնուհետև՝ իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմել է արձանագրություններ և գրառել վկաների ցուցմունքները։ Երկար ժամանակ աշխատել է [[լոնդոն]]յան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին։<br />
Դիքենսի «[[Պիկվիկըան ակումբի հետմահու հուշերը]]» (1837 թ.) վեպը մեծ հռչակ է բերել նրան։ Վեպի հերոսները մի խոմբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում։<br />
Դիքենսը [[1838]] թ.-ին լույս է ընծայել «[[Օլիվեր Թվիստի արկածները]]» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնաշխարհում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջին է անրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «[[Դոմբի և որդի]]» ([[1848]]թ.) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով , սակայն դժբախտ են ու անտասված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։<br />
Դիքենսի մյոս վեպը՝ «[[Դավիթ Կոպերֆիլդ]]ը» (1850 թ.-ին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։<br />