«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  -  (47), , → , (285), ։ → ։ (100), → (370), ), → ), (30), )։ → )։ (7), ( → ( (66), : → ։ (50) oգտվելով ԱՎԲ
չ →‎Ստեղծագործության ընդհանուր ակնարկ: clean up, փոխարինվեց: բ ։ → բ։, )պ → ) պ oգտվելով ԱՎԲ
Տող 43.
 
Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն» - սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում։ Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է։
Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ` համա-հիմնային էություն է` Ungrund։ Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով։ Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը։ Ուրեմն` Աստված Բյոմեի համար&nbsp;-&nbsp;ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ` նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը&nbsp;-&nbsp;Wesen aller Wesen։ Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է։ Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ` իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ։ Կենտրոնանալով Աստծո մեջ` նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ։ Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում` ինքն իրենից, - Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն։ Արդեն Իր` Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit)։ Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual) պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն` սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն` տառապանքը հոսում է)։ Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը։ Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում։ Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ։ Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար։ Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները` Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը։ Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից։ Աստծո զորությունից` երկինքը, երկնքից` աստղերը, աստղերից` տարրերը, տարրերից` երկիրը և արարածները։ Որակներն են կրակը, դառնությունը, աղը։ Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր` խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister&nbsp;-&nbsp;բխող ոգիներ և Qualitaeten&nbsp;-&nbsp;որակներ)&nbsp;-&nbsp;թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը։ Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն։ Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է։ (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով` Ինքը մնալով անտես)։ Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ։ Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ, - մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից։ Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված` իջնում է երկնքից։ Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը (որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին` ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը` ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ` դառնություն, չարչարանք։ Հողը տտիպն է և այլն։ Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում։ Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները` Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ, - միմյանց հարաբերվում են իբրև իրենց` էությունների և նրանց որակների անտինոմիաներ։ Ըստ այդմ` որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը։ Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ&nbsp;-&nbsp;ծծումբի, սնդիկի և աղի (Sulphur, Mercurius, Sal)։ Ամբողջության մեջ այս երեք ալքիմիական տարր-խորհրդանիշերը կազմում են այն, ինչը Բյոմեն կոչում է Salniter, ինչ-որ կենտրոնակետ, որից և որի մեջ տեղի է ունենում միմյանց փոխակերպվող իրերի ծնունդը։ Աստվածության հայտնությունը բնութկան մեջ <Մեծ Խորհուրդն> է&nbsp;-&nbsp;<Mysterium Magnum>-ը։ Այսպիսով, Աստված, ըստ Բյոմեի, բնության մեջ ներկա է և իբրև նրան հավասար ինչ-որ բան, և իբրև անդրանցումային էություն, որ հեղվում է աշխարհի վրա և աշխարհին հայտնվում է իբրև Աստվածություն։ Ամեն ինչ անցնում է ամեն ինչի մեջ, փոխվում է իրար և ծնվում է իրարից։ Իսկ Գերիմաստությունը Բյոմեի համար ինչ-որ ինքնուրույն որակ է, որը հատուկ է և Արարիչ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, և Կույս Մորը։ Սոֆիա-իմաստնությունը հենց իր` Երրորդության հատկությունն է, բայց այն նաև Աստծո հարսն է։ Հետևաբար, այն Կույս Մարիամն է, ով դրա շնորհիվ Հիսուս Քրիստոսին ոչ միայն մայր է դառնում, այլ նաև Հարս, քանզի Քրիստոս Երրորդության մեջ համաէակից է Հորը։ <Երեք սկզբունքներում> իր մտքերը զարգացնելով` Բյոմեն շարունակում է. առաջին սկզբունքը <խավարի տանջանքն է>, երկրորդը` <լույսի զորությունը>, երրորդը` խավարից ծնվելով ելնելը` լույսի զորությամբ ։զորությամբ։ Լուսը և լույսի զորությունը&nbsp;-&nbsp;Աստված է, խավարից ելանելը` Սուրբ Հոգին, խավարը մարդն է, որ մոլորված է մեղքի մեջ։ Այս եռակիության իմաստը&nbsp;-&nbsp;մարդու աստվածացումը, նրա ելն ի Քրիստոս&nbsp;-&nbsp;բխում է քրիստոնեության երրորդության ողջ համակարգից։ Չափազանց հետաքրքիր է <Վասն իրերի նշանակության> երկում լեզվի ծագման մեկնաբանությունը։ Իրերի անունները` պատյաններ են, դրանք իրենց արտաքին ձևերով վերարտադրում են իրերի էությունը, բացում են նրանց ներքին էտիմոլոգիական ձևը։ Անունները, այդպիսով, հավասարազոր են իրերին։ Իրերը, ներքուստ միմյանց ծնելով, իսկույն անուններ են ստանում և դառնում են անուն-իրեր` ներկայացնելով մի պրոցես, որը հայելու պես անդրադարձնում է աշխարհի արարումը Աստծո Խոսքով. Աստծո Խոսքից` աշխարհն է, աշխարհի իրերից` մարդկային բառը։ Այստեղ Բյոմեն անդրադառնում է <մեծ գաղտնիքին> և գրում է. <...բոլոր իրերի նախաակունքը մի միասնական էությունն է, նա էլ բոլոր էությունների Գաղտնիքն է և Հատակի վրա Անհատակության Հայտնությունը>։
Բյոմեի վերջին աշխատությունը` <Քրիստոսաբանությունը>, ավարտի է հասցնում նրա աստվածաբանական համակարգը, որը հիմնականում համընկնում է հայրաբանական պատկերացումներին։