«Կիրակոս Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Կիրակոս Աղբակեցի''' (Կիրակոս քահանա) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), [[14-րդ դար]]ի 1-ին կեսի հայ գրիչ և [[Մանրանկարչություն|մանրանկարիչ]]։
 
Ապրել և ստեղծագործել է [[Վասպուրական]]ի [[Աղբակ]] գյուղաքաղաքում։ [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում պահպանվում են Կիրակոս Աղբակեցու ընդօրինակած կամ պատկերազարդած՝ [[1318]]-[[1319]], [[1330]], [[1332]], [[1351]] թվականների, [[14-րդ դար]]ի Ավետարանները և [[1352]] թվականի ժողովածուն։ Երկու ձեռագիր Ավետարաններ գտնվում են [[Նոր Ջուղա]]յում և [[Հալեպ]]ում։
 
Կիրակոս Աղբակեցու անվանն է առնչվում [[Վասպուրական]]ի մանրանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը։ Նրա պատկերած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են։ Արտահայտման հիմնական միջոցը՝ գիծը, առավելապես ենթարկված է զարդային կառուցվածքին։ Մանրանկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրապույրն ունեն։
 
== Գրականություն ==
* Հակոբյան Հ., Մանրանկարիչ Կիրակոս Քահանա, «Էջմիածին», 1973, № 3:
 
{{ՀՍՀ|ստուգված=1}}