«Յոհան Կեպլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
| վախճանի վայրը = [[Ռեգենսբուրգ]] ([[Բավարիա]])
}}
'''Յոհան Կեպլեր''' ([[գերմաներեն]]՝ ''Johannes Kepler'', ծնվ. [[1571դեկտեմբերի 27]] թ., [[դեկտեմբերի 271571]] թվական, [[Վայլ դեր Շտատ]], [[Վյուրտենբերգ]], մահ.- [[1630նոյեմբերի 15]] թ., [[նոյեմբերի 151630]] թվական, քաղաք [[Ռեգենսբուրգ]] քաղ., [[Բավարիա]]), գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող [[Կեպլերի օրենքներ|երեք օրենք]]։
== Գործունեություն ==
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ [[Նիկոլայ Կոպեռնիկոս]]ի [[Տիեզերք]]ի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն [[Արեգակ]]ի շուրջը։ Այդ նպատակով [[1601]] թ. Կեպլերը տեղափոխվեց [[Պրահա]]՝ դանիացի աստղագետ [[Տիխոն Բրահե]]ի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ [[1602]] թ. Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին [[Կեպլերի օրենքներ]]։ [[1619]]-ին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ [[1627]]-ին ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու [[Լուսին|Լուսնի]] խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և [[Երկիր|Երկրի]] միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։