«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8), է ։ → է։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: )ու → ) ու, )մ → ) մ (2), )կ → ) կ, )ա → ) ա oգտվելով ԱՎԲ
Տող 43.
 
=== Ռենեսանսի ժամանակաշրջան ===
Ռենեսանսի ժամանակաշրջանի երաժշտությունը (1400-1600թթ.) ավելի շատ կենտրոնացած էր աշխարհիկ թեմաների վրա։ [[1450]]-ականներին հայտնագործվեց տպագիր մամուլը, և դա օգնեց երաժշտական ճյուղերի արագ տարածմանը։ Այսպիսով, երաժշտությունը սկսեց աստիճանաբար կարևոր դեր խաղալ առօրյա կյանքում։ Երաժիշտները աշխատում էին [[եկեղեցի]]ներում, դատարաններում և [[քաղաք]]ներում։
Եկեղեցական քառյակները աճում էին, իսկ եկեղեցին մնում էր երաժշտության կարևոր հովանավորը։ 15-րդ դարի կեսերին երաժիշտները ստեղծագործում էին բազմահնչյուն հոգևոր երաժշտություն։ Այս ժամանակաշրջանի ականավոր երաժիշտներից էին Ջյուլիամ Դուֆեյը, Ջիովաննի Պիեռլուջի դա Պալեստրինան, Թոմաս Մոռլեյը և Օռլանդ դե Լասուսը։
Շատ կարևոր ստեղծագործողներ, որոնց կոչում են ֆրանկո-ֆլամանդական ստեղծագործողներ, սերում էին [[Հոլանդիա]]յից, [[Բելգիա]]յից և հյուսիսայից [[Ֆրանսիա]]յից։ Նրանք կարևոր դեր էին խաղում ամբողջ [[Եվրոպա]]յում, հատկապես [[Իտալիա]]յում։
Տող 51.
 
=== Կլասիցիզմ ===
Դասական ժամանակաշրջանի երաժշտությունը (1750-1830) ունի ավելի թեթև, մաքուր և զգալիորեն ավելի պարզ կառուցվածք, և հակված է լինել ձայնային և երգեցիկ։ Այս ընթացքում ի հայտ եկան նոր ժանրեր։ Հիմնական ոճը հոմոֆոնիկ էր, որտեղ հիմնական մեղեդին և նվագակցությունը հստակ տարբերվում են։
Կարևորություն էր տրվում գործիքային երաժշտությանը։ Այս ժամանակաշրջանի երաժշտության հիմքում Բարրոկոյի ժամանակաշրջանի ձևերն էին, որոնք ավելի ընդլայնվեցին ([[սոնատ]],[[կոնցերտ]] և [[սիմֆոնիա]])։ Մյուս հիմնական ձևերն էին [[տրիո]]ն, լարային քառյակները, սերենադները և դիվերտիսմենը։ Ամենակարևոր և զարգացվող ձևը սոնատն էր։ Չնայած բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորները նույնպես գրումմ էին սոնտեներ, սակայն դասական սոնատները ամբողջովին տարբերվում են։ Դասական շրջանի գործիքային բոլոր ձևերի հիմքում ընկած էր սոնատի դրամատիկական կառուցվածքը։
Դասական շրջանում կատարված ամենակարևոր Էվոլյուցիոն քայլերից մեկը հասարակական կոնցերտների կատարելագործումն էր։ Ազնվականությունը կարևոր դեր էր խաղում երաժշտական կյանքի հովանավորության մեջ, սակայն հիմա [[կոմպոզիտոր]]ները արդեն կարող էին գոյատևել առանց նրա վարձակալության։ Աճող հանրաճանաչությունը հանգեցրեց նվագախմբերի թվերի շատացմանը։
Տող 57.
 
=== Ռոմանտիզմ ===
Ռոմանտիկ երաժշտությունը (1810-1900) կլասիկ շրջանի խիստ ոճերը և ձևերը վերափոխեց ավելի կրքոտ և արտահայտիչ պիեսների։ Այն փորձում էր մեծացնել հուզական արտահայտությունն ու զորությունը՝ նկարագրելու խորը ճշմարտությունը կամ մարդկային զգացմունքները։
Այս շրջանում ստեղծագործությունների գերիշխող թեման ռոմանտիկ [[սեր]]ն էր։ Որոշ դեպքերում կլասիկ շրջանի ֆորմալ կառուցվածքները պահպանվել են, սակայն որոշ առկա ժանրերում, ձևերում և ֆունկցիաներում ձևափոխվել են։ Ինչպես նաև նոր ձևեր են ստեղծվել։ Օպերան և [[բալետ]]ը շարունակում էին զարգանալ։
[[1800]] թվականին երաժշտությունը զարգացավ Լյուդվիգ վան Բեթհովենի և Ֆրանզ Շյուբերտի կողմից՝ ներկայացվելով ավելի դրամատիկ, արտահայտչական ոճով։ Բեթհովենի դեպքում մոտիվները եկան փոխարինելու մեղեդուն՝ որպես կարևոր կոմպոզիցիոն միավոր։ Ավելի ուշ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Պյոտր Իլիչ Չայկովսկին, Անտոնին Դվորակը և Գուստավ Մահլերը կիրառեցին ավելի մշակված ակորդներ և ավելի մեծ անհամապատասխանություն՝ դրամատիկ լարվածություն ստեղծելու համար։ Նրանք ստեղծեցին համալիր և հաճախ բավական երկար երաժշտական գործեր։ Ռոմանտիկ շրջանում տոնայնությունը իր գագաթնակետին էր։
Տող 65.
Արտ երաժշտությանը ցուցաբերած ուշադրությունը բացատրվում է նոր ռիթմերի, [[ոճ]]երի և ձայների հետազոտությամբ։ 20-րդ դարի արտ երաժշտության ականավոր գործիչներից են [[Իգոր Ստրավինսկի]]ն, Առնոլդ Շունբերգը և Ջոն Քեյջը։ Ձայնագրման գյուտը և երաժշտության խմբագրման հնարավորությունը դասական երաժշտության նոր ենթաժանրերի շատացման առիթ դարձան՝ ներառյալ ակուսմատիկ և էլեկտրոնիկ ստեղծագործության Երաժշտական կոնկրետ դպրոցներ։
Ի հայտ եկավ [[ջազ]]ային երաժշտությունը, որը 20-րդ դարի կարևոր երաժշտական ճյուղերից մեկը դարձավ, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին կարևորվեց [[ռոք]] երաժշտությունը։ Ջազը ամերիկյան երաժշտական ձև է, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին աֆրո-ամերիկյան համայնքներում՝ աֆրիկյան և եվրոպական ավանդական երաժշտությունների միախառնումից՝ Հարավային Միացյալ Նահանգներում։
Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։ Ջազը ի սկզբանե սնել է մի շարք ենթաժանրեր՝ Նոր Օռլեանի Դիքսիլենդից (1910-ականներ) մինչև 1970-ականներն ու 1980-ականների ջազ-ռոք ֆյուժն։
Ռոք երաժշտությունը պոպուլյար երաժշտության ժանր է, որը ձևավորվել է 1960-ականներից ՝50-ականների ռոք ընդ ռոլ, ռոքաբիլի, [[բլյուզ]] և քանթրի երաժշտություններից։ Ռոքային ձայնը հաճախ կապվում է էլեկտրական կիթառի կամ ակուստիկ կիթառի հետ։ Այստեղ օգտագործվում են ուժեղ ենթաբիթեր՝ էլեկտրական բաս կիթառի ռիթմային բաժնով և ստեղնաշարային գործիքներով (երգեհոն, [[դաշնամուր]] կամ անալոգային և թվային սինթեզատորներ և համակարգիչներ)։ 1960-ականներին և 70-ականների սկզբին ռոք ժանրը ճյուղավորվեց տարբեր ենթաբաժինների՝ բլյուզ ռոքից և ջազ-ռոք ֆյուժնից մինչև պրոգրեսիվ ռոք և ռոքի փորձառական ժանրերի տարբեր տեսակներ։
 
Տող 151.
 
== Բիզնես ==
Երաժշտության արդյունաբերությունը համարվում է բիզնես արդյունաբերություն՝ ստեղծելով և վաճառելով այն։ Այն բաղկացած է ձայնագրող ընկերություններից, ապրանքանիշերից, հրատարակիչներից, ովքեր տարածում են երաժշտությունը և հաճախ հսկում են արտադրանքի իրավունքները։ Վերջին ժամանակների տեխնոլոգիական հնարավորությունները (MP3 նվագարկիչներ, [[iPod]]-ներ և այլն) մեծ ազդեցություն ունեցան երաժշտական ավանդական բիզնեսի վրա։
 
== Կրթություն ==