«Մաշկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 840 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (178.78.148.48 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերա...)
{{Կենսաբանություն-անավարտ}}
 
== Մաշկի նշանակությունը ==
'''Մաշկ''' ({{lang-lat|cutis}}), [[ողնաշարավոր օրգանիզմ]]ների արտաքին ծածկույթը, որը պաշտպանում է մարմինը արտաքին ազդեցություններից և ունի մի շարք այլ կարևոր ֆունկցիաներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Հանդիսանում է [[կաթնասուն]]ների մոտ ամենամեծ օրգանը։ Հասուն [[մաշկ (մարդու)|մարդու մաշկ]]ը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ ([[մազ]]եր, [[եղունգ]]ներ, [[փետուր]]ներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա [[ողնաշարավոր]]ների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում [[էպիդերմիս]]ի անընդհատ թարմացվող [[եղջրային շերտ]]ը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը ([[դերմա]]) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց ([[ողնաշարավոր]]ների, [[գլխոտանի փափկամարմին]]ների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ ([[ձկներ]]ի մոտ), մաշկային ոսկրացումներ ([[սողուն]]ների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։
 
 
== Մարդու մաշկ ==
=== Մաշկի նշանակությունը ===
{{Հիմնական|Մաշկ (մարդու)}}
Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն եղունգները։Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը,որը պաշտպանական դեր է կատարում։Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ‘[[ընկալիչներ]],որոնք ընկալում են ցավը,ջերմութըան փոփոխությունները,ինչպես նաև առարկաների հետ շփման զգայնությունը։
{{Անավարտ բաժին}}
===Մաշկի կառուցվածքը ===
 
== Կաթնասունների մաշկ ==