«Ֆլեգմատիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Ֆլեգմատիկներ == Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստեն,չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ,...»:
 
Տող 1.
== Ֆլեգմատիկներ ==
Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստեն,չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ,աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ,դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։Արյան մեջ գերակշռում է լորձը։Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։Հիմնականում համբերատար,զուսպ և քիչ հաղորդակցվող։հաղորդակցվող։Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են: Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն: Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար: