«Արտակ Սմբատյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (26), ։ → ։ (22), ՝ → ՝ (5), → (39), ), → ), , ( → ( (5), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}
'''Արտակ եպիսկոպոս Սմբատյանց''' (ավազանի անունով՝ Ղազար, 1876 մարտի 19-1937 սեպտեմբերի 3), Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս։
 
== Կենսագրություն ==
Արտակ, ավազանի անունով Ղազար, եպիսկոպոս Սմբատյանցը ծնվել է ներկայիս [[Տավուշի մարզ]]ի [[Տավուշ (գյուղ)|Թովուզ]] (այժմ՝ Տավուշ) գյուղում 1876 թվականի մարտի 19-ին։ 1887 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցը և 1894թ. հունիսին այն ավարտում գերազանց վարքով, որից հետո 1895թ.նա ընդունվում է Մայր Աթոռի միաբանների շարքը, իսկ 1896թ. հունիսի 14-ին ձեռնադրվում է սարկավագ։
1897թ. հունիսին պաշտպանելով ավարտաճառ «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի հայս» (Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ) թեմայով` նա ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանի մասնագիտական բաժինը գովելի առաջադիմությամբ, որից հետո 1898-1899թթ. ոստարում դասավանդում է նույն ճեմարանում։
1899-1902թթ. հայազգի մեծահարուստ Մանթաշյանի միջոցներով նա որպես ազատ ունկնդիր հետևում է Դորպատի համալսարանի դասընթացներին։