«Վահագն Պապյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (21), ՝ → ՝ (5), → (49), )։ → )։ (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}'''Վահագն Պապյան''', հայ [[դիրիժոր]]։ Ծնվել է [[Երևան]]ում, նկարիչ Անատոլի Պապյանի և դաշնակահարուհի Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում։ Կարիերան սկսել է որպես դաշնակահար 1979-ին՝ Լիսաբոնի Վիանա դա Մոտտա միջազգային մրցույթում հաղթելուց հետո։ Նրան անմիջապես հրավիրել են ելույթ ունենալ նախկին Խորհրդային Միության բոլոր խոշոր համերգասրահներում, ինչպես նաև համերգներով հանդես գալ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ ուսանել է հայտնի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկու ղեկավարության ներքո։ 1982-ից Պապյանը դիրիժորություն է սովորել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինի մոտ։ 1984-ին Վալերի Գերգիևը նրան հրավիրել է որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի օգնական դիրիժոր, որտեղ երեք տարի անց նա դարձել է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Որպես հյուր դիրիժոր հանդես է եկել աշխարհի մեծագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև շարունակել ելույթները որպես դաշնակահար։ Վահագն Պապյանը 1990 թվականին ներգաղթել է Իսրայել։ Այդ ժամանակից ի վեր նա Բեեր-Շևայի սիմֆոնիկ նվագախմբի օգնական դիրիժոր է, նաև Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հյուր դիրիժոր։ Վահագն Պապյանը ղեկավարել է Անգլիական կամերային նվագախումբը Լոնդոնի Բարբիքան կենտրոնում, Նոր Ճապոնական ֆիլհարմոնիկը, Իսրայելի կամերային նվագախումբը, Երուսաղեմի, Մոսկվայի, Բելգրադի և Թրոնդհայմի (Նորվեգիա) սիմֆոնիկ նվագախմբերը, 2001-ի Էնեսկուի փառատոնում՝ Վիեննայի Տղաների երգչախումբը։
 
2003 թ. հունիսին Պապյանը ղեկավարել է Մոսկվայի Ռուսական նոր սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հատուկ համերգում։ Ղեկավարել է նաև Իսրայելի Սինֆոնիետտան (2003, հոկտեմբեր, Բեեր-Շիվա) և Իսրայելի Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը (2004, Հայֆա)։ Նաև 2004-ին Իսրայելի Ռիշոն Լե Սիոն սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին որպես մենակատար և դիրիժոր մասնակցել է Միջազգային գարնանային փառատոնի իրականացնող հատուկ համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ Վահագն Պապյանը հրավիրվել է ղեկավարել նաև Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը 2004-ի ապրիլին ՙՍիրված համերգներ՚ շարքում։ 2005-ին կայացել է Պապյանի դեբյուտն Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
 
Որպես դաշնակահար նրա միջազգային շրջագայությունները ներառում են համերգներ Բազելում, Բարսելոնայում, Ժնևում, Թորոնթոյում, Օտտավայում, Նյու Յորքում, ինչպես նաև շրջագայություններ Հարավային Ամերիկայում և Հեռավոր Արևելքում։ Իսկ որպես Մաքսիմ Վենգերովի համերգային գործընկեր Վահագն Պապյանը շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հեռավոր Արևելքում, Վենգերովի հետ ձայնագրություններ իրականացրել EMI Classic ֆիրմայի հետ։
 
Վահագն Պապյանը ղեկավարել է նաև օպերաներ՝ Կառլ Նիլսենի ՙՍավուղ և Դավիթը՚, Բիզեի ՙԿարմենը՚, Մոցարտի ՙԴոն Ժուանը՚ և Բելլինիի ՙՆորման՚։ Նրա վերջին ելույթները որպես դիրիժոր և մենակատար տեղի են ունեցել Հյուսթոնի փառատոնի (Թեքսաս, ԱՄՆ) և Մալմյոյի (Շվեդիա) սիմֆոնիկ նվագախմբերի հետ և Սուվոնի (Հարավային Կորեա) փառատոնում (վերջինում՝ չորս հազար հանդիսատեսի ներկայությամբ)։
Պապյանը Հայաստանի Ազգային օպերային թատրոնի հյուր դիրիժոր է և Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։