«Վարոս Հովակիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: )պ → ) պ oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Մինչև 1967 մարտի 16-ը աշխատել է ՊԵՏՀՐԱՏ- ում՝ խմբագիր։
 
1967 թ. հուլիսի 10-ից աշխատանքի է ընդունվել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամաս՝ ավագ խմբագիր, ուր աշխատել է մինչև կրկնօրինակման արտադրամասի փակվելը (1993 թ.)։ Հայերեն է թարգմանել «Հայֆիլմ»-ում կրկնօրինակվող բազում կինոնկարների տեքստերը, կրկնօրինակման համար տեղադրել երկխոսություններ և խմբագրել ֆիլմեր։ Ակնառու աշխատանքներից են «Համլետ», «Ասք Ռուստամի մասին», «Ռուստամ և Սոհրաբ» ֆիլմերի հայերեն տարբերակները։ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (Միքայել Նալբանդյան) պատմակենսագրական, խաղարկային ֆիլմի («Հայֆիլմ», 1983 թ.) հայերեն տարբերակի համար Վ. Հովակիմյանին հայտարարվել է շնորհակալություն («Հայֆիլմ», ԿԲ/հր.թիվ 85)։ Կինոստուդիայում կատարել է նաև հետևյալ աշխատանքները. «Դեղին թոնիր», ֆիլմի երկխոսությունների հեղինակ, 1974 թ.
«Աբու Հասանի մաշիկները» մուլտֆիլմի բանաստեղծական տեքստի հեղինակ, 1974 թ.
«Մկների ժողովը», մուլտֆիլմ, 29. 11. 1978թ.