«Հանրային կապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (56), → (67), → (12), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (11), )մ → ) մ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ (PR)'''
 
'''Հանրային կապերը''' (անգլ. public relations ) մասնագիտություն է, որի հիմնական նպատակը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռք բերման, հետևաբար նաև լավ հեղինակության ձևավորման տեխնոլոգիաներ մշակելը և իրականացնելն է։
Գիտական աշխատանքներում տեխնոլոգիան սահմանվում է այսպես. ''Տեխնոլոգիան (հունարեն texne-մշակույթ, հմտություն և logos-գիտություն) նպատակաուղղված, հաջորդական, ի սկզբանե էֆեկտիվ գործողությունների ամբողջություն է, որոնք կոչված են հասնելու առաջադրված դրական արդյունքներին''։ Հանրային կապերի ոլորտում ևս տեխնոլոգիան առաջադրված նպատակին հասնելու համար իրականցվող որոշակի գործողությունների ամբողջություն։ Այդ գործողությունները հիմնականում բաղկացած են 4 տարբեր, բայց իրար հետ փոխկապակցված մասերից.
1.վերլուծություն, հետազոտություն, խնդրի գիտակցում
2.ծրագրերի մշակում
3.հաղորդակցություն և ծրագրերի իրականացում
4.արդյունքների հետազոտում, գնահատական և հնարավոր
վերամշակումներ։
Այս 4 մասերը հաճախ անվանում են '''RACE''', որը հետևյալ բառերի հապավումն է` '''Research''' (հետազոտում), '''Action''' (գործողություն), '''Communication''' (հաղորդակցություն), '''Evaluation''' (գնահատական)։
 
Հանրային կապեր (PR) երևույթն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հետ։ Այն երկրները, որտեղ դեմոկրատիան ավելի բարձր մակարդակի վրա է, հանրության հետ փոխադարձ կապի անհրաժեշտությունն ավելի շատ է կարևորվում։ Պատճառն այն է, որ այդպիսի պայմաններում բոլոր կառույցները` պետական, մասնավոր, ստիպված են հարգելու հանրության իրավունքները, պայքարելու նրանց վստահության համար, քանի որ իրենց գործունեության հաջողությունը պայմանավորված է հանրային կարծիքով։ ՙԺողովրդավարական երկրներում հանրային կարծիքն ազդում է երկրի քաղաքականության, օրենսդրական, տնտեսական գործընթացների, քաղաքական կուսակցությունների վարքագծի, անգամ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման վրա։
Տող 15.
Թեև Հայաստանում հանրային կապերը դեռևս կարճ պատմություն ունի, սակայն, որպես գործունեության ինքնուրույն ճյուղ, այն վերաբերում է 20-րդ դարի սկզբին։
ՙPR-ի առաջին բյուրոն ստեղծվել է '''1912թ.-ին''' ամերիկյան հեռախոսահեռագրային միավորմանն առընթեր։ 1918թ.-ին PR-ի դասընթացներն առաջին անգամ ընդգրկվեցին Իլլինոյս նահանգի ուսումնական ծրագրում։
1923թ.-ին '''Է. Բերնեյսը''' հրատարակեց PR -ի մասին առաջին գիրքը` <<Բյուրեղացնելով հասարակական կարծիքը>>։ Արդեն 1930թ.-ին ԱՄՆ-ում հանրային կապերը ձևավորվեցին որպես կառավարման հատուկ գործառույթ։
 
==Հանրային կապերի սահմանումները==
Տող 21.
1948թ.-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված հանրային հարաբերությունների ինստիտուտը հետևյալ սահմանումն է տալիս.<<Հանրային կապերը պլանավորված, երկարատև աշխատանք է, որն ուղղված է հանրության և կազմակերպության միջև փոխադարձ կապի, բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանն ու պահպանմանը>>։
Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել <<հանրություն>> հասկացությանը։ Հանրությունն այն զանգվածն է, որի հետ տվյալ կազմակերպությունն առնչվում է ինչպես ներսում ( ծառայողներ, աշխատակիցներ, ներդրողներ, բաժնետերեր) , այնպես էլ նրա շրջանակից դուրս (ընտրողներ, տեղացի բնակիչներ, պատվիրատուներ, գնորդներ, շահառուներ)։
==Հանրային կապերը և ԶԼՄ-ները==
Հաղորդակցության և ծրագրերի իրականացման փուլում PR-ը սերտ համագործակցում է ԶԼՄ-ների հետ, քանի որ հիմնականում դրանց միջոցով է հանրության հետ հաղորդակցություն իրականացվում։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ շատերը, հանրային կապեր ասելով, հասկանում են միայն ԶԼՄ-ների հետ կապը։ Այնինչ, դա գործունեության ընդամենը մի մասն է։
Տող 29.
==PR-ը և հարակից մասնագիտությունները:==
Հաճախ շփոթում են դրան շատ մոտ ժամանակակից այլ մասնագիտությունների հետ, ինչպիսիք են բրենդինգը, գովազդը, մարքեթինգը, իմիջմեյքինգը, փաբլիսիթին,
սփիչռայթինգը, լոբբիստական աշխատանքը և այլն։ Մասնագետների մեծ մասը սրանք համարում է առանձին մասնագիտություններ։ Սակայն ոլորտի հայտնի ռուս մասնագետ
Վադիմ Կուզնեցովը գտնում է, որ վերոնշյալ մասնագիտությունները PR-ի ՙենթաոլորտները՚, ՙենթամասնագիտություններն՚ են։ Հանրային կապերի ոլորտում կարծես աշխատանքի բաժանում է կատարված. այս մասնագիտություններից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրության կոնկրետ առարկան, սակայն դրանց բոլորի ընդհանուր նպատակը մեկն է.