«Յոհաննես Լեփսիուս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - → - , , → , (32), ։ → ։ (22), ՝ → ՝ (9), → (55), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (8), : → ։ oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (11), ն ։ → ն։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
'''Յոհաննես Լեփսիուս''' - Գերմանացի հասարակական գործիչ,
== Կենսագրություն ==
Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական
Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով։ 1896 թ-ի գարնանը՝ աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը
Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ սուլթանի գլխավորությամբ։ Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական շրջանակների հակազդեցությանը։
XIX դարի վերջին Լեփսիուսը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար։ Արևմտահայերին օգնելու նպատակով 1914 թ-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև մահը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու համար, համագործակցել է Կոստանդնուպոլսի հայերի, [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարի]]
1915 թ.-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը։ 1916 թ-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։ 1919 թ-ին այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով
«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ։ Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը։
Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ
1921 թ.-ին Բեռլինում [[Սողոմոն Թեհլերյան]]ի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։
|