«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (33) oգտվելով ԱՎԲ
Տող 65.

'''Հայկական մարզը''' [[1828]] -[[1840]]թթ., ([[ռուսաց լեզու|ռուսերեն]]՝ Армяская область) վարչական միավոր էր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ Նիկոլայ Առաջին ցարը [[1827]]թ. Երևանը միացրել է Ռուսաստանին։ [[1828]] թ. վերջնականապես ձևավորվում է '''Հայկական մարզը'''<ref name="ReferenceA">Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368</ref>՝ '''Երևանի խանության''' տարածքի հիման վրա։

Մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ. կմ, ՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները` [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք]]ը և [[Նախիջևան]]ը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է [[Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում [[Արարատ]] լեռը, որն ամբողջությամբ պատկանում է [[Թուրքիա]]յին, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է [[Ադրբեջան]]ին <ref>О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.</ref>։
Տող 80.
''Հիմնական հոդված՝'' [[Թուրքմենչայի պայմանագիր]]

[[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրի]] վավերացումից ([[10]].[[2]].[[1828]]) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ, առաջ է քաշվում այն հարցը, թե ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում։ Մի խումբ հայրենասերներ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն։ Այն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը, սահմանապահ զորքը։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

:Լազարյանի նախագծի փոխարեն [[Նիկոլայ I]] Ռոմանով ցարի [[1828]]-ի [[մարտի 21]]-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը <ref name="ReferenceA"/>։ Դրա մեջ մտել են [[Արևելյան Հայաստան]]ի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ [[Երևանի խանություն|Երևան]]ի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի ([[Գանձակ]]) և [[Ղարաբաղի խանություն]]ները ([[Արցախ]]) և Բորչալուի ([[Լոռի]]) ու Ախալքալաքի ([[Ջավախք]]) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից: Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Վասպուրական]]ի արևելքը և [[Պարսկահայք]]ը մնացին շահական Պարսկաստանի կազմում:
Տող 88.
:Հայկական մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում էին երկու ռուս զինվորական, [[հայ]] և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր [[թուրքեր]]ից, [[ադրբեջանցիներ|թաթար]]ներից, [[պարսիկ]]ներից ու [[քրդեր]]ից: Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։

Հայկական մարզի ղեկավարումը [[1828]]թ. ստանձնել է գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, որին փոխարինեց [[հայ]]ազգի իշխան, գեներալ Վասիլի Բեհբութովը (Բարսեղ Հովսեփի Բեհբության, ծնունդով Թիֆլիսից)։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ [[1833]]թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն<ref>http://www.findarmenia.com/arm/history/23/432/433</ref>։

==Տարածքը և բնակչությունը==

[[Պատկեր:Պարսկահայերի ներգաղթը 1828-30 թթ..jpg|մինի|աջից|Պարսկահայերի ներգաղթը]] [[Պատկեր:İrəvan qalasının Çar Rusiyası trəfindən alınması.jpg|մինի|ձախից|Երևանի բերդի գրավումը 1827թ.]]Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ.կմ։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի , Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին [[Սյունիք]]ը (Զանգեզուր), [[Արցախ]]ը (Ղարաբաղ), [[Գարդմանք]]ը (Գանձակ), [[Շիրակ]]ը (Շորագյալ), [[Լոռի]]ն (Բորչալու), [[Տավուշ]]ը (Շամշադին) և [[Ջավախք]]ը (Ախալքալաք)։ [[1833]]թ. վարչական բաժանմամբ [[Երևան]]ի գավառից անջատվել են [[Սուրմալու]]ի և [[Սարդարապատ]]ի գավառները, իսկ [[Նախիջևան]]ի և [[Օրդուբադ]]ի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը [[1830]]թ. կազմել է շուրջ 160.000 մարդ<ref>http://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false</ref>։ Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ [[1603]]-[[1604]]թթ. պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։
Տող 112.

Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը [[1804]]թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ [[80]] տոկոս [[հայ]] բնակչությամբ։ Այսպիսով, Հայկական մարզում, Արցախում, Սյունիքում, Գարդմանքում ու Ջավախքում (Արևելյան Հայաստանում), ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Անդրկովկասի հայությունը, երկար դարեր անց, վերջապես կարողացավ հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

==Ադրբեջանցիների պատմական կեղծարարությունները==
Տող 121.
[[Պատկեր:Pokhos- Petros.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]]]]
[[Պատկեր:Surb grigor lusavorich.png|մինի|աջից|[[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին]]]]
[[1]].Պարսկաստանին տիրած Սեֆյան ընտանիքը սերում էր [[Իրանական Ադրբեջան]]ի Արդաբիլ քաղաքից։ Սա հիմք է տալիս [[ադրբեջանցի]]ներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան [[200]] տարի իշխած Սեֆյան դինաստիայի ([[1502]]-[[1722]]թթ.) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին<ref name="j">http://www.erevangala500.com/</ref><ref name="g">http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ</ref>, իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Քարտեզի վրա Ադրբեջանի Հանրապետությունը հայտնվել է միայն 20-րդ դ. և կոչվել [[Իրանական Ադրբեջան|Իրանի Ադրբեջան]]ի ([[Ատրպատական]]) անունով<ref name="b">http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii</ref><ref name="ա">http://www.runivers.ru/doc/territory/366679</ref><ref name="a">Большая российская энциклопедия</ref>։

[[2]].Երևանը գրավելուց հետո Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ [[1512]]թ. նա կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել Իրավան<ref name="j"/>։ Քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք<ref name="j"/><ref name="g"/>։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել [[2012]]թ.՝ բերդի [[500]]-ամյակը նշելու և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում բերդը կառուցվել է [[1582]]-[[1583]]թթ. Ֆարհադ փաշայի կողմից<ref name="ա"/><ref name="a"/><ref name="m">Հայկական սովետական հանրագիտարան</ref>։
Տող 148.
|+ [[Արևելյան Հայաստան]]
| style="background-color: #239f40;" colspan = "3" |[[Պատկեր:Safavid Flag.svg|{}|22px]] [[Երևանի կուսակալություն]]
([[1502]]-[[1724]])
| style="background-color: #239f40;" colspan = "2" | [[Պատկեր:Safavid Flag.svg|{}|22px]] [[Ղարաբաղի կուսակալություն]]
([[1502]]-[[1726]])

| style="background-color: #239f40;" rowspan = "3"| [[Կարսի վիլայեթ]]
([[1639]]-[[1878]])
[[Պատկեր:Ottoman flag.svg|{}|22px]] [[Թուրքիա]] [[Պատկեր:Osmanli-nisani.svg|{}|22px]]
| style="background-color: #BCF5A9;" | [[Պատկեր:Flag of Eriwan Khanate.JPG|{}|22px]] [[Երևանի խանություն]]
([[1747]]-[[1828]])
| style="background-color: #BCF5A9;" | [[Պատկեր:Flag of Eriwan Khanate.JPG|{}|22px]] [[Նախիջևանի խանություն]]
([[1747]]-[[1828]])
| style="background-color: #BCF5A9;" | [[Պատկեր:Flag karabakh mehdigulu russian emperor.JPG|{}|22px]] [[Ղարաբաղի խանություն]]
([[1747]]-[[1822]])
| style="background-color: #BCF5A9;" | [[Պատկեր:Flag of Khanate of Ganja.JPG|{}|22px]] [[Գանձակի խանություն]]
([[1747]]-[[1804]])

| style="background-color: #EFFBFB;" colspan= "2"| [[Պատկեր:Caucasian COA(Russian Empire).jpg|{}|15px]] Հայկական մարզ
([[1828]]-[[1840]])
| style="background-color: #EFFBFB;" | [[Պատկեր:Russian COA 1825—55 A.jpg|{}|22px]] [[Ղարաբաղի գավառ]]
([[1822]]-[[1840]])
| style="background-color: #EFFBFB;" | [[Պատկեր:Russian COA 1825—55 A.jpg|{}|22px]] [[Գանձակի գավառ]]
([[1804]]-[[1840]])

| style="background-color: #CEF6F5;" colspan= "2" | [[Պատկեր:Тифлис 1843 из Винклера.jpg|{}|22px]]Վրացաիմերեթական նահանգի մաս
| style="background-color: #CEF6F5;" colspan= "2" | [[Պատկեր:Шемаха 1843 из Винклера.jpg|{}|22px]] Կասպիական նահանգի մաս

| style="background-color: #A9F5F2;" | [[Պատկեր:Karobl.png|{}|22px]] [[Կարսի մարզ]]
([[1878]]-[[1918]])
| style="background-color: #A9F5F2;" colspan= "2" |[[Պատկեր:Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png|{}|22px]] [[Երևանի նահանգ]]
([[1849]]-[[1918]]) || style="background-color: #A9F5F2;" colspan= "2" |[[Պատկեր:Елисаветпольская губ МВД Бенке.jpg|{}|22px]] [[Ելիզավետպոլի նահանգ]]
([[1867]]-[[1918]])

[[Պատկեր:Flag of Armenia.svg|{}|22px]]'''[[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետություն]] ([[1918]]-[[1920]])'''[[Պատկեր:Coat of Arms of the DRA.png|{}|22px]]

== Աղբյուրներ և գրականություն ==