«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (37) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
}}
[[Պատկեր:Alexandre Dumas Nadar.jpg|մինի|աջից]]
'''Ալեքսանդր Դյումա''' ({{lang-fr| Alexandre Dumas, père}}, [[հուլիսի 24]], [[1802]] - [[դեկտեմբերի 5]], [[1870]]), [[ֆրանսիա]]ցի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա [[Ալեքսանդր Դյումա (որդի)|տղան]] ևս կրում էր Ալեքսանդր անունը և գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է -«''հայր''» բառը։
 
== Կենսագրություն ==
Տող 28.
Ալեքսանդր Դյուման ծնվել է [[1802]] թ. Վիլլեր-Կոտրե քաղաքում գեներալ Թոմաս-Ալեքսանդր Դյումայի և Մարիա-Լուիզա Լաբուրեի՝ հյուրանոցի տիրոջ դստեր ընտանիքում։ Դյուման համարվում էր խառնարյուն, քանի որ հայրական գծով տատը սևամորթ ստրկուհի էր եղել Հաիթի կղզուց։ Պատերազմի հերոս հայրը մահանում է, երբ Ալեքսանդրը ընդամենը 4 տարեկան էր։
 
Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում։ Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ։ Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ։ Առանց փողի և կապերի, հույսը դնելով միայն հոր հին ընկերների վրա, նա որոշում է տեղափոխվել [[Փարիզ]]։ 20-ամյա Ալեքսանդրին, ով չուներ կրթություն (նրա միակ հաղթաթուղը գեղեցիկ ձեռնագիրն էր), գեներալ Ֆուայի միջնորդությամբ պաշտոն են վստահում Պալե-Ռոյալում (Փարիզ) Օռեանի դուքսի գրասենյակում։ Դյուման սկսեց լրացնել իր կրթության պակասը։ Նրա ընկերներից մեկը կազմեց հեղինակների ցանկ, որոնց պիտի կարդար Ալեքսանդրը. ցուցակում կային դասական, հուշագրական, տարեգրային աշխատություններ։ Դյուման դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ։ Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց [[վոդևիլ]] «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում։
 
=== Առաջին գրական փորձերը ===
Տող 48.
Հեղափոխության առաջին իսկ տարիներից Ալեքսանդր Դյուման մասնակցել է հասարակական կյանքին և կատարել է մի քանի կարևոր հանձնարարություններ<ref name="Suason">Նա առաջարկել է [[Փարիզ]] վառոդ տեղափոխել, որը չէր հերիքում։ Դյուման գնացել է [[Սուասոն]] և կայազորի պարետ վիկոնտ դը Լինյերից պահանջել է վառոդ տալ հեղափոխականներին։ Լինյորը հետագայում պնդում էր, որ մինչ Դյումայի գալն ինքն էր այդ որոշումն ընդունել։ А. Моруа. Три Дюма. — М.: Пресса, 1992, с. 105</ref> գեներալ [[Լաֆայետ]]ի հետ կապված։ Վերջինս այն ժամանակ գլխավորում էր [[Ազգային գվարդիա]]ն։
 
[[1832]] թ.-ի [[հուլիսի 5]]-ին Փարիզում թաղում են գեներալ [[Մաքսիմիլիան Լամարկ]]ին։ Դյուման անձամբ էր ճանաչում գեներալին, և վերջինիս հարազատների խնդրանքով ինքն անձամբ է գլխավորում մահվան թափորին հետևող հրետանավորների շարասյունը։ Շուտով ոստիկանները սկսեցին ցրել ամբոխին, բայց այդ ժամանակ տեղի ունեցավ սպասվածը, և սգո թափորը դարձավ հեղափոխական ապստամբության սկիզբը։ Մի քանի&nbsp;օր անց այդ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Թագավորական թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ Ալեքսանդր Դյուման զենքը ձեռքին ձերբակալման է ենթարկվել ոստիկանների կողմից և գնդակահարվել է։ Բայց իրականում այդպիսի բան չէր պատահել, չնայած որ Դյուման ենթակա էր ձերբակալման։ Հարազատների խորհրդով Դյուման լքեց Փարիզը և ուղևորվեց [[Շվեյցարիա]], որտեղ և ապրեց մի քանի ամիս։ Նա այնտեղ աշխատում էր իր առաջին՝ «[[Գալիա և Ֆրանսիա]]» ([[1833]]) պատմա-հրապարակախոսական վեպի վրա։
 
=== 1840-ականներից հետո ===
[[Պատկեր:Paris-dumas-monument02.jpg|thumb|աջ|200px|Ալքսանդր Դյումայի արձանը [[Փարիզ]]ի 17-րդ շրջանում։ Աշխատանք. [[Գուտավ Դուրե]]ի։]]
[[1840]] թվականին Դյուման ամուսնացել է [[դերասան]]ուհի Իդե Ֆերերի հետ, բայց շարունակում էր կապեր պահպանել շատ այլ կանանց հետ։ Ամուսնական զույգը փաստացի ամուսնալուծվեց [[1844]] թ.-ին, բայց ամուսնալուծությունը պաշտոնական չէր։ Դյուման շատ գումար էր աշխատում, բայց այն միշտ վատնում էր շքեղ կյանքի վրա։ Նա ամսագրեր էր հրատարակում և ստեղծել էր սեփական թատրոնը։ Երկուսն էլ հաջողություն չունեցան։ [[1851]] թ.-ի հեղափոխությունից հետո Դյուման իր պարտատերերից փախչում է [[Բրյուսել]] ([[Բելգիա]]), որտեղ և սկսում է հուշագրություններ գրել, որոնք իրենց գեղարվեստական արժեքով չեն զիջում նրա գեղարվեստական ստեղծագործություններին։
 
Երկու տարի ([[1858]]—[[1859]]) եղել է [[Ռուսաստան]]ում, որտեղ այցելել է [[Սանկտ Պետերբուրգ]], Կարելիայի տեսարժան վայրեր, [[Վալաամ]], Ուգլիչ, [[Մոսկվա]], [[Վոլգոգրադ|Ցարիցին]]<ref>{{cite web | url = http://www.volgograd.ru/theme/info/vov/314175.pub | title = Քաղաքի հյուրերը Վոլգայում | author = Աննա Կրամարովա | date = 2011-02-07 | work = | publisher = volgograd.ru | accessdate = 2012-08-27 | lang = ru | archiveurl = http://www.webcitation.org/6BSk4Zoq5
| archivedate = 2012-10-16 }}{{ref-ru}}</ref><ref>[http://www.mojgorod.ru/volgorad_obl/volgograd/index.html «Իմ քաղաքը»]{{ref-ru}}</ref>, Աստրախան, Անդրկովկաս։ Ռուսաստան կատարված իր ճանապարհորդությունների վերաբերյալ նա գրել է «Ճանապարհորդական տպավորություններ. Ռուսաստանում» գիրքը։ <ref>{{cite book | last = Дюма | first = Александр | title = Путевые впечатления. В России | publisher = Ладомир | year = 1993 | pages = 1340 | url = | isbn = 5-86218-038-9}}</ref>
 
Տող 77.
[[Պատկեր:Pantheon Grablege Dumas Zola Hugo.jpg|thumb|right|180px|Ալեքսանդր Դյումայի գերեզմանը Փարիզի [[Պանթեոն]]ում:]]
 
2005 թվականի հունիսին Ֆրանսիայում լույս տեսավ Դյումայի վերջին վեպը՝ [[«Սուրբ Հերմինեի ասպետը»]]։ Ներկայացնելով [[Տրաֆալգարյան ճակատամարտ]]ը՝ Դյուման գեղարվեստական նկարագրությամբ ներկայացրել է [[Հորացիո Նելսոն|լորդ Նելսոն]]ի սպանությունը (նա սպանվել է անհայտ դիպուկահարի կողմից)։ Վեպը գրվել և մասերով հրատարակվել է 1869 թվականին, բայց վերջնականապես ավարտեց մահվանից քիչ առաջ։ Սա Սուրբ Հերմինեի եռագրություն երրորդ մասն էր։ Դումայագետ Քլոդ Շոփը 1990 թվականին պահոցում նկատեց մի նամակ, որը թույլ տվեց նրան բացահայտել անավարտ աշխատանքը։ Շոփը վերջապես գրեց վերջին երկուս ու կես մասերը՝ հիմնաված հեղինակի հուշագրությունների վրա։ <ref name="Քրեյս">{{cite web |url=http://www.guardian.co.uk/education/2008/may/06/highereducationprofile.academicexperts |title=Քլոդ Շոփ: The man who gave Dumas 40 mistresses |accessdate=19 օգոստոսի 2008 |last=Քրեյս |first=Ջոն |authorlink=Ջոն Քրեյս (գրող)|date=6 մայիսի 2008 |work=The Guardian |location=UK | archiveurl= http://web.archive.org/web/20080820091722/http://www.guardian.co.uk/education/2008/may/06/highereducationprofile.academicexperts| archivedate= 20 օգոստոսի 2008 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref> Հրատարակվել է Ֆեբուս հրատակչության (Editions Phébus) կողմից 60, 000 օրինակով և դարձել է լավագույն վաճառվող գիրքը։ 2006 թվականի թարգմանվել է անգլերեն [[«Վերջին ասպետը»]] վերնագրով և այնուհետև թարգմանվեց այլ լեզուներով<ref name="Քրեյս"/> Շոփն արդեն գտել է Սուրբ Հերմինեի սագայի հետ առնչվող լրացուցիչ նյութեր և դրանք 2008 թվականին միասնականորեն հրապարակել է «Le Salut de l'Empire»-ում։ <ref name="Քրեյս"/>
 
== Ստեղծագործությունը ==
Իր ստեղծագործական գործունեությունը գրողը սկսել է [[Բուրբոնների բարեփոխումներ|Բարեփոխումների]] ժամանակաշրջանում, երբ վերածնվեց [[Բուրբոններ]]ի միապետությունը, որը փորձում էր իր կողմը գրավել [[բուրժուազիա]]յի ներկայացուցիչներին և վերացնել [[1789]]–[[1794]] թվականներին Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության կատարած բոլոր կարևոր բարեփոխումները։ [[Լյուդովիկոս XVIII]] արքան, հնարավորություն չունենալով ամբողջովին վերականգնել նախահեղափոխական կարգերը, ստիպված էր հաստատել սահմանադրությունը։ Ֆրանսիական նոր պառլամենտը բաղկացած էր երկու պալատից՝ պերերի պալատում նստաշրջան էին անցկացնում արքայի կողմից նշանակված բարձրաստիճան դեմքերը, իսկ պատգամավորների պալատ ընտրվում էր [[Ֆրանսիա]]յի հարուստ բնակչության ամենահարուստ շերտերից։ Պալատական ավելի պահպանողական շրջանակները այն ժամանակ ձգտում էին վերականգնել նախկինում եղած արտոնությունները և պայքարում էին միապետական բռնապետության լիակատար հաղթանակի համար։ Այստեղ «[[Կոմս Մոնտե-Քրիստո]]»-ի ապագա հեղինակը բավականին ըմբռնված ընդունեց պետական քաղաքականության ուղղությունը՝ այդ մասին պատկերացումներ տալով իր ստեղածգործության առաջին իսկ գլուխներում։
 
1820-ական թվականների [[Ֆրանսիա]]յում տեղի էին ունենում եռուն քննարկումներ նորածին ռոմանտիկ (գաղափարապաշտ) գրականության ձևերի և բովանդակության շուրջ, որը համապատասխանում էր [[XIX դար]]ի հոգևոր պահանջներին։ Համեմատաբար ոչ մեծ բանաստեղծների և արձակագիրների մի խումբ՝ [[Վիկտոր Հյուգո]]յի գլխավորությամբ իրեն հայտարարեց ֆրանսիական գրականության մեջ նոր ուղղության հետևորդ։ [[Ռոմանտիզմ]]ի (գաղափարապաշտության) առաջատար հոսանքը իրենից ներկայացնում էր Բարեփոխումների ժամանակաշրջանի ֆեոդալ-պալատական առաջավոր հասարակության ընդդիմություն։ Ռոմանիկների (գաղափարապաշտների) շարքերում հայտնվեց նաև Ալեքսանդր Դյուման, որն առաջինը հասավ մեծ հաջողության և իր դրամատուրգիական տաղանդի ամբողջական գնահատման՝ որպես «Հենրիխ III և նրա արքունիքը» պատմական դրամայի հեղինակ։ «Հենրիխ III»-ը պատմական դրամա է, որում հեղինակը պսակել է միապետական իշխանության պաշտամունքը, բեմադրվել է [[1829]] թվականին [[Ֆրանսիական կոմեդիայի թատրոն]]ի բեմում։ Այս դրամայի նշանակության մասին [[Անդրե Մորուա]]ն գրել է.
<blockquote>
{{քաղվածք|| Արդյո՞ք նրա պիեսը պատմական էր: Ոչ ավել, ոչ պակաս, քան Վալտեր Սքոթի վեպերը: Գաղտնիքներով լեցուն պատմություն: Դյումայի մոտ ամեն ինչ պարզ էր ու որոշակի: Եկատերինա Մեդիչին իր ձեռքում էր պահում բոլոր խարդավանքների թելերը: Հենրիխ III-ը փչացնում է դուքս դը Գիզայի պլանները: Ինչևէ, Դյուման ինքն էլ էր հրաշալի հասկանում, որ իրականում այդ բոլոր արկածներն ավելի խճճված էին: Բայց ի՞նչ նշանակություն ուներ այդ ամենը: Նա ուզում էր միայն բան՝ խելահեղ գործողություններ: Հենրիխ III-ի դարաշարջանն իր մենամարտերով, դավերով, քաղաքական կրքերի փոթորկումով նրան հիշեցնում էին նապոլեոնյան դարաշրջանը: Դյումայի մշակմամբ պատմությունն այնպիսին էր, ինչպես ուզում էին տեսնել ֆրանսիացիները՝ ուրախ, գունագեղ, կառուցված հակադրությունների վրա, որտեղ Բարին մի կողմում էր, Չարը՝ մեկ այլ կողմում: 1829 թվականի հանդիսատեսը, որը զբաղեցրել էր պարտերը, կազմված էր հենց այն մարդկանցից, որոնք իրագործեցին մեծ հեղափոխությունը և կռվեցին կայսրության զորքերում: Նրանց դուր էր գալիս, որ արքաներին և նրանց գործերը ներկայացնում էին «հաղթական, դրամատիզմով լեցուն պատկերներով, որն էլ նրանց լավ ծանոթ էր»:<ref name="М84">А. Моруа. Три Дюма. — М.: Пресса, 1992, с. 84—85</ref>}}
Տող 91.
Ալեքսանդր Դյուման մեծացրեց իր գիտելիքների շրջանակը շնորհիվ հայտնի ֆրանսիական պատմաբաններ [[Ամաբլ Գիյոմ Պրոսպեր Բարանտ|Պ.Բարանտի]], Օ.Թիերիի, [[Ժյուլ Միշլե|Ժ.Միշլե]]ի աշխատությունների ուսումնասիրությունների։ Իր ստեղծագործություններում մշակելով ազգային-պատմական թեման, նա մեծամասամբ կիսում էր [[Օգյուստեն Թիերի]]ի կարծիքը, որը իր ուսումնասիրություններում ձգտում էր հետևել որոշակի դարաշրջանում կատարված իրադարձությունների օրինաչափ հերթագայությանը, որոշել շարադրանքի բովանդակությունը, որը կոչված էր դառնալու երկրի իրական պատմությունը։
 
Դյումայի «Գալիա և Ֆրանսիա» ([[1833]]) գիրքը վկայում էր հեղինակի՝ ազգային պատմության իրազեկվածության մասին։ Պատմելով գալլական ցեղի ստեղծման վաղ շրջանի, ֆրանկների դեմ գալլերի պայքարի մասին՝ Դյուման մեջբերում է ֆրանսիական պատմության շատ աշխատություններ։ Գրքի եզրափակիչ գլխում հեղինակը քննադատական կարծիք է հայտնում Լուի Ֆիլիպի միապետության մասին։ Նա գրել է, որ նոր արքայի օրոք գահը պահում են գործարանատերերի, հողատերերի, ֆինանսիստների բարձրաշխարհիկ հասարակությունը, կանխագուշակել էր, որ ապագայում Ֆրանսիայում կստեղծվի Հանրապետություն՝ որպես ազգային ներկայացուցչության լայն ձև։ Թիերիի՝ այս ստեղծագործությանը տված դրական կարծիքը թևեր տվեց հեղինակին, և նա ավելի մեծ փութաջանությամբ ձեռնամուխ եղավ ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների ուսումնասիրություններին։
30-ական թվականներին Դյումայի մոտ միտք ծնվեց Ֆրանսիայի [[XV դար|XV]] – [[XIX դար|XIX]] դարերի պատմությունը ներկայացնել վեպերի լայն շարքով, որի սկիզբը դրվեց «Իզաբելլա Բավարացի» ([[1835]]) վեպով։ Պատմական աղբյուր հանդիսացան [[Յուվենալ Յուրսին]]ի «Ֆրուասսարի ժամանակագրությունը», «Կարլ VI-ի դարաշրջանի ժամանակագրությունը, Պրոսպեր դը Բարանտի «Բուրգունդյան դքսերի պատմությունը»։
Ֆրանսիայի պատմությունը նա նաև ցույց տվեց երկու պատմական վեպ-կենսագրականներում՝ «Լյուդովիկոս XIV» և «Նապոլեոն»։
 
Տող 98.
 
== Համահեղինակներ ==
[[XIX դար]]ի 30-ական թվականների վերջում ֆրանսիական թերթերը բաժանորդների թիվն ավելացնելու նպատակով կիրառում էին շարունակաբար տպագրվող վեպերի տպագրությունը։ Դյուման թերթերի հրատարակիչների համար ամենացանկալի գրողներից մեկն էր. նրա գրքերը վայելում էին մեծ ճանաչողություն, նրա անունը գրավում էր մեծ թվով ընթերցողների։ Դյումայի աշխատակիցների մեկը՝ [[Ժերար դը Ներվալ]]ը, ծանոթացրեց նրան քիչ ծանոթ գրականագետ [[Օգյուստ Մակե]]ի հետ, և նրա ազդեցությամբ Դյուման որոշեց անդրադառնալ պատմա-արկածային վեպի ժանրին, որում անցած դարաշրջանների իրադարձությունները հիմք էին հանդիսանում հերոսների արկածների համար։ Դյուման վերափոխեց Մակեի՝ [[Անտենոր Ժյուլի]]ի կողմից մերժված «Դիմակահանդեսային գիշեր» («Բատիլդա») պիեսը, և դա ընդունվեց բեմադրության «Ռենեսանս» թատրոնում։ Երիտասարդ հեղինակը երջանիկ էր իր հաջողությունից և առաջարկեց Դյումային [[Գահախնամակալություն|գահախնամակալության]] ժամանակաշրջանի վեպի նախագիծ՝ «Բարի Բյուվան»։
[[Պատկեր:Auguste Maquet 1847.jpg|thumb|180px|right|Օգյուստ Մակե<br /><small>Ս.Ֆաբերի փորագրություն, 1847.</small>]]
 
Տող 108.
Հետագայում, երբ Դյումայի հետ հարաբերությունները փչացել էին, Մակեն պնդում էր, որ նամակը գրել է ճնշման տակ։ 1858 թվականին Մակեն Դյումային դատի տվեց՝ պահանջելով 18 վեպերի ստեղծման գործում իրեն ճանաչել համահեղինակ, բայց երեք դատավարությունն էլ մեկը մյուսի հետևից տանուլ տվեց։ Դյումայի կյանքի վերջին օրերին, երբ արդեն ծանր հիվանդ էր, որդուն ասում էր իր և Մակեի մեջ եղած «գաղտնի հաշիվների» մասին։ Մակեին հայտնելով հոր մահվան մասին՝ Դյումա-որդին հարցնում է, թե կար արդյոք համահեղինակների միջև հատուկ պայմանավորվածություն։ 1871 թվականի սեպտեմբերի 26-ի նամակում Մակեն հավաստիացնում էր, որ ոչ մի «գաղտնի հաշիվներ» չեն եղել.
{{քաղվածք|Իրականում, թանկագի՛ն Ալեքսանդր, Դուք բոլորից ավելի գիտեք, թե ինչքան աշխատանք, տաղանդ և նվիրվածություն ես ցուցաբերեցի Ձեր հոր տրամադրության տակ մեր երկարատև համագործակցության ընթացքում, որը կլանեց իմ ունեցվածքն ու իմ անունը: Գիտեք նաև, որ ավելի շատ այս գործում ես ներդրեցի նրբանկատություն և մեծահոգություն: Գիտեք նաև, որ Ձեր հոր և իմ միջև երբեք դրամական անհարթություններ չեն եղել…<ref name="М56">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. — М.: Пресса, 1992, т. 2. с. 55—56</ref></blockquote>}}
Մակեի (և այլ համահեղինակների) վեպերը՝ ստորագրված Դյումայի կողմից, մնում են բանավեճերի առարկա նաև մեր ժամանակներում։ Առաջին հերթին Մակեն հավակնում էր «Երեք հրացանակիրներ»-ի համահեղինակությանը։ Արդի գրականագետները այդ հավակնությունները մերժում են. հիմնական ապացույցը հանդիսանում է այն փաստը, որ Մակեն ինքնուրույն չէր կարող անգամ մոտենալ պատմական վիպասանքի գլուխգործոցի այս մակարդակին։ Բայց «գործարանի» առկայությունը երկբայությունների առիթ չի տալիս. Դյումայի ստեղծագործական ժառանգությունը կազմում է հարյուրավոր հատորներ, և այս ամենը միայնակ գրել (նույնիսկ թելադրել) նույնիսկ ամենաաշխատասեր ու աշխատունակ հեղինակի ուժերից վեր էր, առավել ևս համեմատաբար այն կարճ կյանքում, որ ապրեց Դյուման։ Եվ այսօր՝ XXI դարում, Դյուման առաջվա պես գլխավորում է աշխարհի ամենաբեղուն գրողների շարքը։
[[2010 թվական]]ին նկարահանվեց «[[Ուրիշ Դյումա]]» կինոնկարը նրա և [[Օգյուստ Մակե|Մակե]]ի համահեղինակության և նրանց մրցակցության սկզբի մասին։
 
== Հայտնի ստեղծագործությունները ==
* Երեք հրացանակիրների մասին եռերգությունը՝
** «[[Երեք հրացանակիրները (վեպ)|Երեք հրացանակիրները]]» (''Les Trois Mousquetaires'', 1844)
** «[[Քսան տարի անց (վեպ)|Քսան տարի անց]]» (''Vingt ans après'', 1845)
** «[[Վիկոնտ դե Բրաժելոն, կամ Տաս տարի անց]]» (''Le Vicomte de Bragelonne, ou Dix ans plus tard'', 1847)
* «[[Կոմս Մոնտե-Քրիստո]]» (''Le Comte de Monte-Cristo'', 1845&nbsp;-&nbsp;1846)
* «Երկու Դիաննաներ» (''Les Deux Diane'', 1846)
* «Եռերգություն Հենրիխ IV-ի մասին»
** «[[Մարգո թագուհին]]» (''La Reine Margot'', 1845)
** «[[Կոմսուհի դը Մոնսորո]]» (''La Dame de Monsoreau'', 1846)
** «[[Քառասունհինգ]]» (''Les Quarante-Cinq'', 1847)
* Ֆրանսիական հեղափոխության մասին շարքը՝
** «Ջուզեպպե Բալզամո կամ Բժշկի նոթերը» (''Joseph Balsamo'', 1846&nbsp;-&nbsp;1848)
** «Թագուհու կախազարդը» (''Le Collier de la Reine''.1849-1850)
** «Անժ Պիտու» (''Ange Pitou''.1853)
** «Կոմսուհի դե Շարնին» (''La Comtesse de Charny''.1853-1855)
** «Շեվալյե դե Մեզոն-Ռուժ» (''Le Chevalier de Maison-Rouge''.1845)
* «[[Սև կակաչը]]» (''La tulipe noire'', 1850)
* «[[Ասկանիո]]» (''L’Orfèvre du roi, ou Ascanio'', 1843)
* «Լյուդովիկոս XIV. Կենսագրություն»
* «Նապոլեոն. Կյանքի նկարագրություն» (1840)
 
== Ստեղծագործությունների էկրանավորումներ ==
Տող 190.
* [[«Դյուման Կովկասում» (կինոնկար)|«Դյուման Կովկասում»]] ՝ [[1979 թվական]]ի կինոնկար, որտեղ հումորային ձևով ներկայացվում է 1850-ական թվականներին [[Կովկաս]]ում Ալեքսանդր Դյումայի արկածների մասին։
* Դյուման եղել է [[խառնածին]]։
* [[Արթուրո Պերես-Ռեվերտ]]ի «[[Դյումայի ակումբը կամ Ռիշելյեի ստվերը]]» գրքում պատմվում է Դյումայի համահեղինակ (որոշ աղբյուրներում՝ «գրականության նեգր») [[Օգյուստ Մակե]]ի մասին։
 
== Արտաքին հղումներ ==