«Մեծ Նովգորոդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2679 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| կայք = http://www.adm.nov.ru
|}}
'''Մեծ Նովգորոդ''' (մինչև [[1999]] թվականը պաշտոնական անունն էր՝ Նովգորոդ), քաղաք [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] հյուսիս-արևմուտքում, [[Նովգորոդի մարզ]]ի վարչական կենտրոնը, ռազմական փառքի քաղաք։
 
Մեծ Նովգորոդը Ռուսաստանի ամենահին ու հայտնի քաղաքներից մեկն է ([[2009]] թվականին պաշտոնապես նշվեց 1150-ամյակը)։ Ռուսական պետականության ստեղծման վայրն է։ Միջնադարում [[Նովգորոդի Ռուսիա]]յի կենտրոնն էր, այնուհետև՝ Նովգորոդի հողերի կենտրոնը՝ [[Կիևյան Ռուսիա]]յի և Ռուսական պետության կազմում։ [[1136]] թվականին դարձավ ֆեոդալական Ռուսաստանի առաջին ազատ հանրապետությունը (այդ պահից սկսած, երբ Ժդանայա լեռան ճակատամարտից հետո իշխան [[Վսևոլոդ Մստիսլավիչ]]ը փախավ պատերազմի դաշտից, Նովգորոդի իշխանի լիազորությունները կտրուկ սահմանափակվեցին)։ [[1136]]-[[1478]] թվականներին, երբ Նովգորոդը կորցրեց ([[1477]]-[[1478]] թվականներին Մոսկվա-Նովգորոդ պատերազմի արդյունքում, երբ Մոսկվայի իշխան [[Իվան III]]-ը պարտության մատնեց նովգորոդցիներին) քաղաքական ինքնիշխանությունը Նովգորոդի հողերի նկատմամբ, ընդունված է օգտագործել «Նովգորոդի հանրապետություն» եզրը՝ տվյալ ժամանակաշրջանի համար։
 
Նովգորոդը չի ենթարկվել մոնղոլական ասպատակություններին․ թեև հարկ է վճարել Օրդային, սակայն պահպանել է հին ռուսական ճարտարապետության մինչմոնղոլական շրջանի յուրահատուկ հուշարձաններ և հին ռուսական քաղաքներից միակն էր, որ [[11-րդ դար|11]]-[[12-րդ դար]]երում խուսափեց անկումից և բաժանումից։
 
Մեծ Նովգորոդի բնակչությունը 219 925 մարդ է (2013, 85-րդ տեղը [[Ռուսաստան]]ում), որը կազմում է մարզի բնակչության մոտ 1/3-ը, մակերեսը՝ 90,08 կմ²։
 
== Ծանոթագրություններ ==