«Միկրոտարրեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (32), ր ։ → ր։, ;կ → ։ Կ (2),  ։ → (2) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: Կմ → կմ (2), → (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Միկրոտարրեր''', [[օրգանիզմ]]ներում փոքր (սովորաբար տոկոսի հազարերորդական մասեր) քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ [[քիմիական տարրեր]]։ Միկրոտարրեր են նաև [[հող]]ում, լեռնային ապարներում, հանքանյութերում, ջրերում պարունակվող քիմիական որոշ տարրեր։ Մակրոտարրերից զատելու քանակական ճշգրիտ սահմաններ չկան։ Հողի և լեռնային [[ապարներ]]ի որոշ մակրոտարրեր (Fe, A1 և այլն) [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի, մարդկանց համար միկրոտարրեր են։ Կենդանի օրգանիզմներում առանձին միկրոտարրեր հայտնաբերվել են դեռևս [[XIX դար|XIX դ]]․ սկզբում։ Վ․ Ի․ Վերնադսկին հաստատել է, որ միկրոտարրեր կենդանի օրգանիզմների պատահական բաղադրամասեր չեն և բաշխվում են օրինաչափորեն։ Բույսերի և կենդանիների բնականոն կենսագործունեության համար 30-ից ավելի միկրոտարրեր համարվում են անհրաժեշտ։ Դրանց մեծ մասը [[մետաղ]]ներ են (Fe, Cu, Zn, Mn, Mo, Co և այլն), մյուս մասը՝ ոչ մետաղներ (J, Se, Br, F, As)։ Օրգանիզմում միկրոտարրեր մտնում են կենսաբանորեն ակտիվ տարբեր միացությունների՝ [[ֆերմենտներ]]ի, [[վիտամիններ]]ի, [[հորմոններ]]ի, շնչառական պիգմենտների բաղադրության մեջ և ներգործում նյութափոխանակության պրոցեսների ակտիվության, իսկ որոշ միկրոտարրեր աճի (Mn, Zn, J), արյունաստեղծման (Fe, Си, Со), հյուսվածքային շնչառության (Си, Zn), բազմացման (Mn, Zn՝ կենդանիների, Mn, Си, Mo՝ բույսերի համար), ներբջջային փոխանակության վրա և այլն։ Հողերում միկրոտարրեր մտնում են տարբեր միացությունների կազմի մեջ, որոնց մեծ մասն անլուծելի կամ դժվարալույծ են և բույսերին քիչ մատչելի։ Միկրոտարրերի շարժունակության և մատչելիության (բույսերի համար) վրա ազդում են [[հող]]ի թթվայնությունը, խոնավությունը, օրգանական նյութերի պարունակությունը և այլն։ Տարբեր հողերում միկրոտարրերի պարունակությունը նույնը չէ․ օրինակ, В-ի և Си-ի շարժուն ձևերով հարուստ են սևահողերը, աղքատ՝ ճմապոդզոլային հողերը։ Միկրոտարրերի պակաս նկատվում է թեթև, Со-ի՝ թթու ճմապոդզոլային, Mn-ի՝ սևահողերում, Zn-ի՝ գորշ և շագանակագույն հողերում։ Հողերում միկրոտարրերի պակասի կամ ավելցուկի հետևանքով դրանք պակասում կամ ավելանում են բուսական և կենդանական օրգաններում։ Այս դեպքում կատարվում են կուտակման բնույթի փոփոխություններ, կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզի արագացում կամ թուլացում, միջանկյալ փոխանակության պրոցեսների վերակառուցում, նոր հարմարվողականության մշակում, կամ զարգանում են խախտումներ, ապա նաև դրանց հետևանքով տեղաճարակային հիվանդություններ։ Այսպես, կենդանիների տեղաճարակային ատակսիան առաջանում է Си-ի, [[խպիպ]]ը՝ J-ի, ակոբալտոզները՝ Со-ի պակասից, բորային էնտերիտները, բարդացած թոքաբորբով ([[ոչխարներ]]ի մոտ), В-ի ավելցուկից։ Միկրոտարրերի պակասը կամ ավելցուկը վնասակար է նաև բույսերի համար, օրինակ, [[ծաղկակաղամբ]]ի և որոշ ընդավորների ծաղիկների առաջացումը ընկճվում է Mo-ի, հացահատիկների, ցիտրուսային և այլ բույսերի պտուղների կազմավորումը խանգարվում է Cu-h պակասից, իսկ В-ի պակասի դեպքում թերզարգացած է ծաղկակալը, բացակայում է ծաղկումը (գետնանուշ), մահանում են կոկոնները (խնձորենի, տանձենի), չորանում են ծաղկաբույլերը (խաղող) և պտուղները։ Այն շրջաններում, որտեղ առանձին միկրոտարրերի կոնցենտրացիան չի հասնում ստորին շեմքային սահմաններին, հնարավոր է կանխել և բուժել տեղաճարակային հիվանդությունները՝ կերաբաժնին ավելացնելով համապատասխան միկրոտարրեր։ Նման դեպքերում բույսերի համար կիրառում են միկրուցարարաանյութեր։ [[Մարդ բանական|Մարդու]] օրգանիզմ միկրոտարրեր մուտք են գործում բուսական և կենդանական ծագման սննդանյութերի հետ։ Խմելու ջուրը բավարարում է Cu, Zn, Mn, Со, Mo-ի նկատմամբ մարդու պահանջի միայն 1—10%-ը և առանձին միկրոտարրերի (F, Sr) գլխավոր աղբյուրն է։ Տարբեր միկրոտարրերի պարունակությունը սննդաբաժնում կախված է մթերքների տեսակակազմից և դրանց ստացման վայրի երկրաքիմիական պայմաններից։ Մարդու տեղաճարակային հիվանդությունների պատճառագիտական գործոն կարող են համարվել միայն J, որի պակասը նպաստում է խպիպի առաջացմանը, և F, որի ավելցուկից առաջանում է ֆլյուորոզ, պակասից՝ ոսկրափուտ։ Միկրոտարրերը [[օրգանիզմ]]ում բաշխվում են անհավասարաչափ։ Դրանց բարձր կուտակվածությունը որևէ օրգանում կապված է տարրի ֆիզիոլոգիական դերի և օրգանի առանձնահատուկ գործունեության հետ։ Տարիքի հետ շատ միկրոտարրերի (Al, Ti, Cl, Pb, F, Sr, Ni) պարունակությունը մեծանում է, աճի և զարգացման շրջանում՝ համեմատաբար ավելի արագ, իսկ 15—20 տարեկանում՝ դանդաղ, կամ դադարում է։ Կան տվյալներ, որ Со, Си, Ni-ի պարունակությունն արյան մեջ և Sr-ինը՝
{{ՀՍՀ}}
|