«Կոռոզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Քիմիա, ավելացվեց Կատեգորիա:Կոռոզիա ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: Կմ → կմ, → oգտվելով ԱՎԲ
Տող 10.
* '''Կենսաքիմիական''' կոռոզիան տեղի է ունենում առանձին [[մանրէ]]ների կենսագործունեության պատճառով, որոնք մետաղն օգտագործում են որպես սնող միջավայր կամ անջատում են մետաղը քայքայող նյութեր։ Կենսաքիմիական կոռոզիան ընթանում է որոշակի բաղադրությամբ հողերում, կանգնած ջրերում կամ մի շարք [[օրգանական միջավայր]]երում։
 
* '''էլեկտրաքիմիական''' կոռոզիան առաջանում է գազային միջավայրում, երբ մետաղների մակերեսին խտանում է խոնավություն, ինչպես նաև հողում և էլեկտրահաղորդ [[լուծույթ]]ներում (էլեկտրոլիտներում)։ Ի տարբերություն քիմիականի, էլեկտրաքիմիական կոռոզիան ուղեկցվում է մետաղի և լուծույթի միջև [[էլեկտրական լիցք]]երի փոխանակմամբ։ Մետաղի ատոմները, դրական իոնների ձևով, անցնում են լուծույթ, թողնելով էլեկտրոնները մետաղի մակերեսին, իսկ լուծույթից որևէ դրական իոն վերցնում է այդ էլեկտրոնները և լիցքաթափվում։ Ջրային լուծույթներում մեծ մասամբ լիցքաթափվում են ջրածնի [[իոն]]ները՝ առաջացնելով ջրածին։ Եթե լուծույթում առկա են մետաղի մակերեսից էլեկտրոնները վերցնելու ավելի ունակ բաղադրիչներ (ազնիվ մետաղի իոններ, լուծված թթվածին և ուրիշներ), ապա Կմեծանակմեծանա կոռոզիայի արագությունը։ Այդ է պատճառը, որ միջավայրում թթվածնի առկայությունը զգալիորեն մեծացնում է էլեկտրաքիմիական կոռոզիայի արագությունը։ Վերջինս մեծապես կախված է մետաղի մաքրությունից և համասեռությունից։ Առանձին խառնուրդների չնչին քանակությունները կարող են զգալիորեն մեծացնել կոռոզիան։
 
* էլեկտրաքիմիական կոռոզիայի հատուկ դեպք է '''էլեկտրակոռոզիան''', որը տեղի է ունենում արտաքին էլեկտրական հոսանքի հաշվին։ Այսպիսին է ստորգետնյա մետաղե կառուցվածքների կոռոզիան՝ թափառող հոսանքների ազդեցությամբ։ Գոյություն ունեն կոռոզիայից մետաղները պաշտպանելու բազմաթիվ ձևեր։ Նայած կոռոզիայի պայմաններին, դրանք կարող են լինել՝ միջավայրի վնասակարության իջեցում՝ վնասակար բաղադրիչների հեռացմամբ կամ հատուկ նյութերի ավելացմամբ (արգելակիչներ), որոնք նկատելիորեն դանդաղեցնում են կոռոզիոն պրոցեսները, մետաղների լեգիրում՝ դրանց կայունությպն բարձրացման նպատակով, մետաղների մակերեսներին պաշտպանական շերտերի ստեղծում՝ դիֆուզիոն, օքսիդային, ֆոսֆատային, մետաղական և ոչ մետաղական (լաքեր, ներկեր, արծններ ևն) ծածկույթների ձևով։ Կիրառվում են նաև մետաղների պաշտպանման էլեկտրական մեթոդներ, ըստ որի, մետաղին հաղորդվում է բացասական պոտենցիալ արտաքին հոսանքի աղբյուրից ([[կաթոդ]]ային պաշտպանություն) կամ նրա հետ համակցված այլ մետաղից, որը տվյալ միջավայրում ավելի բացասական պոտենցիալ ունի (պրոտեկտորային պաշտպանություն)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոռոզիա» էջից