«Նովգորոդի Ռուսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
Թեև ընդունված է համարել, որ ռուսական պետության հիմնադրման տարեթիվը [[862]] թվականն է, իսկ [[Դնեպր]] գետի մերձափնյա տարածքների գրավումը և մայրաքաղաքը Կիև տեղափոխելը՝ [[882]]-ը, սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ իրականում Նովգորոդի Ռուսիան հիմնադրվել է [[890]] թվականին, իսկ տարածքների ընդարձակումը՝ [[10-րդ դար]]ի սկզբին:
 
Իշխան Ռյուրիկը իրեն էր ենթարկել ոչ միայն Նովգորոդը, այլև հարևան ու հեռավոր Լադոգա, Բելոօզերո, Իզբորսկ, Ռոստով, Մուրոմ, Պոլոցկ քաղաքները: 10-րդ դարի արաբ աշխարհագրագետները իրենց քարտեզներում այս երկիրը նշում էին ալ-Սլավիա ({{lang-ar|السلافية}}): Բյուզանդական կայսր, [[հայ]]կական ծագում ունեցող հարստության ներկայացուցիչ [[Կոստանդին Ծիրանածին]]ը այն կոչում էր Ներքին Ռուսիա, իսկ Կիևի տարածքը՝ ուղղակի Ռուսիա: Պատմական աղբյուրները վկայում են, որ Նովգորոդի Ռուսիան կառավարվում էր սկանդինավյան օրենքներով և աշխարհի քարտեզին հայտնվել էր ծատշատ ավելի առաջ, քան Նովգորոդ քաղաքը: Սակայն տարեգրության համաձայն վարյագները Նովգորոդից, որի մեջ մտնում էին չուդերի, կրիվիչների, իլմենյան սլովենների և այլ արևելյան սլավոնների հողերը, հարկ էին վերցնում ոչ թե [[859]], այլ նույնիսկ [[852]] թվականից: Իսկ [[Սմոլենսկ]]ի և Լյուբեչի գրավումից հետո Օլեգը տեղափոխվեց [[հարավ]]:
 
== Ծանոթագրություններ ==