«Նովգորոդի Ռուսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 51.
'''Նովգորոդի Ռուսիա''', '''Ռյուրիկի պետություն''' կամ '''Պրիվոլխովիեյի Ռուսիա''' ({{lang-ru|Новгородская Русь, Государство Рюрика, Поволховская Русь}}), [[արևելյան սլավոններ|արևելասլավոնական]] և [[Ֆիններ|ֆիննաուգորական]] ցեղերի միություն, պետական կազմավորում: Հիմնադրվել է [[862]] թվականին: Նրա գլուխ կանգնած էին [[Սկանդինավիա|Սկանդինավյան թերակղզուց]] [[9-րդ դար]]ում [[Նովգորոդ]] տեղափոխված Ռյուրիկովիչները<ref>[http://www.encyclopaedia-russia.ru/article.php?id=225 Նովգորոդի Ռուսիայի մասին ռուսական հանրագիտարանում]</ref>: Այն [[Կիևյան Ռուսիա]]յի նախորդն էր, հին ռուսական պետության հիմքը <ref>Цукерман К. Два этапа формирования древнерусского государства // Археологiя : журнал. — Киев: Інститут археології HAH України, 2003. — № 1.</ref>: Հետագայում, երբ հարավում նվաճվում են նոր տարածքներ և միացվում առաջին համառուսական պետությանը, [[882]] թվականին [[մայրաքաղաք]]ը տեղափոխվում է [[Կիև]]: Այդ 20 տարիներին՝ [[862]]-[[882]] կառավարել են 2 իշխաններ՝ Ռյուրիկը ([[862]]–[[879]]) և Օլեգը ([[879]]-[[882]]): Ռուսական առաջին մայրաքաղաքի հավակնություն ունեն ''Ռյուրիկովո գորոդիշչե'', ''Հին Լադոգա'' և ''Սլովենսկ'' բնակավայրերը: Ավելի ուշ հայտնվում է [[Նովգորոդի հող]]ը ({{lang-ru|Новгородская Земля}}), որը միացյալ ռուսական պետության մասնիկներից էր:
[[Պատկեր:1000 Rurik.JPG|մինի|ձախից|իշխան Ռյուրիկ ([[862]]–[[879]])]]
Թեև ընդունված է համարել, որ ռուսական պետության հիմնադրման տարեթիվը [[862]] թվականն է, իսկ [[Դնեպր]] գետի մերձափնյա տարածքների գրավումը և մայրաքաղաքը Կիև տեղափոխելը՝ [[882]]-ը, սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ իրականում Նովգորոդի Ռուսիան հիմնադրվել է [[890]] թվականին, իսկ տարածքների ընդարձակումը՝ [[10-րդ դար]]ի սկզբին:
 
Իշխան Ռյուրիկը իրեն էր ենթարկել ոչ միայն Նովգորոդը, այլև հարևան ու հեռավոր Լադոգա, Բելոօզերո, Իզբորսկ, Ռոստով, Մուրոմ, Պոլոցկ քաղաքները: 10-րդ դարի արաբ աշխարհագրագետները իրենց քարտեզներում այս երկիրը նշում էին ալ-Սլավիա ({{lang-ar|السلافية}}): Բյուզանդական կայսր, [[հայ]]կական ծագում ունեցող հարստության ներկայացուցիչ [[Կոստանդին Ծիրանածին]]ը այն կոչում էր Ներքին Ռուսիա, իսկ Կիևի տարածքը՝ ուղղակի Ռուսիա: Պատմական աղբյուրները վկայում են, որ Նովգորոդի Ռուսիան կառավարվում էր սկանդինավյան օրենքներով և աշխարհի քարտեզին հայտնվել էր ծատ ավելի առաջ, քան Նովգորոդ քաղաքը: Սակայն տարեգրության համաձայն վարյագները Նովգորոդից, որի մեջ մտնում էին չուդերի, կրիվիչների, իլմենյան սլովենների և այլ արևելյան սլավոնների հողերը, հարկ էին վերցնում ոչ թե [[859]], այլ նույնիսկ [[852]] թվականից: Իսկ [[Սմոլենսկ]]ի և Լյուբեչի գրավումից հետո Օլեգը տեղափոխվեց [[հարավ]]:
 
== Ծանոթագրություններ ==