«Հնդկացորենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, → (20) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
| grin = 905
| ipni = 30000532-2
}}'''Հդնկացորենազգիները''' ({{lang-lat|Polygonaceae}}) [[երկշաքիլավորներ]]ի դասին պատկանող բույսերի ընտանիք է։ Նկարագրված է շուրջ 1500 տեսակ<ref name="mabberley2008">David J. Mabberley. 2008. ''Mabberley's Plant-Book'' third edition (2008). Cambridge University Press: UK. ISBN 978-0-521-82071-4</ref> և շուրջ 50 ցեղ։ Խոտաբույսեր են, ծառեր և թփեր են։
==Ձևաբանություն==
Տերևները հերթադիր են, հազվադեպ հակադիր, պարզ, հիմքում կա փողակ, որը կազմված է միաձուլված [[տերևակից]]ներից։ Ծաղիկները կանոնավոր են, կիցվարսանդային, ավելի սակավ՝ ենթավարսանդային, երկսեռ կամ բաժանասեռ, [[ծաղկապատ]]ը պարզ է կամ կրկնակի, թերթերը՝ 3-6, [[առէջ]]ները՝ 6-9: [[Վարսանդ]]ը կազմված է 2-4 [[պտղաթերթ]]երից, [[սերմնարան]]ը միաբուն է, սռնակները՝ 2-4, ազատ։ Սերմնասկզբնակը մեկն է (ռեդուկցիայի հետևանքով)։ Պտուղը եռանիստ հատիկ է (կամ ընկուզիկ)։ Սերմն ունի ալրային մեծ [[էնդոսպերմ]]։
 
[[Ծաղկի բանաձև]]ը՝ {{Nobr|<math>\ast Ca_{6-3}\; A_{3+3}\; G_{(\underline3)}</math>}}<ref name="Mirkin">{{գիրք|հեղինակ=Миркин Б. М., Наумова Л. Г., Мулдашев А. А.|վերնագիր=Высшие растения: краткий курс систематики с основами науки о растительности: Учебник|հրատարակչություն=Логос|տարի=2002|isbn=5-94010-041-4}}</ref>,
կամ {{Nobr|[[file:Male_and_female_signMale and female sign.svg|12px]]<math>\mathrm{\ast \; P_{(5-6)}\; A_{3-9\; or \; 3+3}\; G_{(\underline{2-4})}}</math>}}<ref name="Медбот">{{գիրք|հեղինակ=Сербин А. Г. и др.|վերնագիր=Медицинская ботаника. Учебник для студентов вузов|վայր=Харьков|տարի=2003|isbn=966-615-125-1}}</ref>.
==Ցեղեր==
Առավել հայտնի ցեղերից են՝
*{{bt-armlat|Ավելուկ|Rumex}}, թրթնջուկ։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են, ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տեսակներից են՝
**{{bt-armlat|թրթնջուկ թթու, թթվաշ|R. acetosa}}
**{{bt-armlat|թրթնջուկ փոքր|R. acetosella}}
**{{bt-armlat|ավելուկ սովորական|R. confertus}}
**{{bt-armlat|ավելուկ գանգուր|R. crispus}}
*{{bt-armlat|Գեղածնկիկ |Calligonum}}(ջուզգուն)։ Մեծ, ճյուղավորված են, տերևները՝ աննշան, թելանման։ Ծաղիկները երկսեռ են։ Պտուղն ընկուզիկ է, խոշոր և ծակոտկեն գնդաձև հավելուկով, որն առաջացնում է առագաստայնության մեծ գործակից։ Պտուղները տարածվում են քամու միջոցով։
*{{bt-armlat|Մատիտեղ|Polygonum}}։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են և կիսաթփեր։ Ցողունները ուղիղ և սակավաճյուղ են, կամ փռված և ուժեղ ճյուղավորվող կամ թե փաթաթվող են։ Տերևներն ամբողջական են, ծաղկաբույլերը ծոցային կամ գագաթնային են։ Ծաղիկները երկսեռ են։ Ծաղկապատը մի փոքր մեծանում է։ Տեսակներից են՝ {{bt-armlat|ճնճղկապաշար (առինջ)|P. aviculare}}, {{bt-armlat|ջրապղպեղ|P. hydropiper}}, {{bt-armlat|մանդիկ|P. bistorta}}, {{bt-armlat|մատիտեղ դաբաղային|P. coriarium}}, {{bt-armlat|մատիտեղ պատատուկանման|P. convolvulus}}, {{bt-armlat|մատիտեղ թփային|P. dumetorum}}, {{bt-armlat|մատիտեղ փռված|P. lapathifolium}}, {{bt-armlat|մատիտեղ սախալինային|P. sachalinense}}։
*{{bt-armlat|Հնդկացորեն|Fagopyruon}}։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում։ Տեսակներից են {{bt-armlat|հնդկացորեն մշակովի|F. esculentum}} – ցողունը ցածր է կարմիր։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ {{bt-armlat|հնդկացորեն թաթարական|F. tataricum}}։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}