«Հայկական մուֆլոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 23.
== Կազմվածքը ==
 
Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը ՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար ՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը ՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում ՝ զույգ գառներ։ Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն ՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։
 
== Պահելաձև==
Տող 31.
== Տարածվածություն==
 
Տարածված են [[Հայկական լեռնաշխարհ]]ում՝ [[Հայաստան]]ում և [[Իրան]]ում։ Մուֆլոններ կան նաև [[Կիպրոս]], [[Կորսիկա]] և [[Սարդինիա]] կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։
 
Հայկական Մուֆլոնը գրանցված է Կարմիր գրքում։