«Իշխան (տիտղոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
Թաթար-մոնղոլական նվաճումից հետո պահպանված հայ իշխանական տներից ծագեցին հայոց ուշ միջնադարի և նոր ժամանակների իշխանական տոհմերը, որոնք հայտնի են որպես հայ [[մելիքություններ]]: Բուն [[մելիք]] բառը սեմական ծագման է և նշանակում է «թագավոր», «տեր»: Իրենց ռազմա-քաղաքական հզորությամբ հատկապես աչքի էին ընկնում [[Խամսայի մելիքություններ|Արցախի]], [[Սյուիք]]ի, [[Գարդմանք]]ի և [[Գեղարքունիք]]ի մելիքությունները: Նրանք համարվում էին իրենց իշխանությունների ([[մելիքություններ]]ի) տերերը և ենթարկվում էին միայն [[Պարսկաստան]]ի [[շահին]] (նույն սկզբունքով, ինչպես հայոց իշխանները ենթարկվում էին հայոց [[արքա]]ներին): Միջնադարյան հայոց իշխանների պես, [[մելիք]]ները ունեին իրենց զինված գնդերը («մելիքաց գունդ»), համարվում էին իրենց [[գավառ]]ների գերագույն կառավարիչները, վարում էին դատը, ոմանք մահապատժի իրավունք ունեին (իրավունք, որը բացառապես միապետներինն է կամ բարձր իշխաններինը): Բացի այդ, հայ իշխան-մելիքները վարում էին հատուկ արտաքին քաղաքականություն, որի վերջնական նպատակն էր անկախ Հայոց Արքայության վերականգնումը՝ Եվրոպական տերությունների կամ Ռուսաստանի օժանդակությամբ: Այդ նպատակով, 1699 թ. [[Անգեղակոթում]] և 1714 թ. [[Գանձասարում]] հավաքված մելիքական ժողովները նամակագրություն էին հաստատել եվրոպական և ռուսական միապետների հետ:
 
Հյուսիս-արևելյան [[Հայաստանի]] Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո, մի շարք հայկական իշխանական տոհմեր ընդգրկեցին կամ առաջացան Ռուսական Կայսրությունում: Կոմումիստական վարչակազմի տարիներին, տոհմական-ժառանգական տոտղոսների օգտագործումը խստիվ արգելվեց, իսկ հայ շխանական տների ժառանգները ենթարկվեցին դաժանագույն ճնշումների և հալածանքների, շատերը գնդակահարվեցին կամ աքսորվեցին: Չնայած այդ ամենի, հայ իշխանական տոհմերի ժառանգները գոյատևեցին և Հայաստանի անկախությունից ի վեր միավորվեցին տարբեր պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություններում՝ այդ թվում Հայոց Իշխանաց Դաշինքում, Մէլիքաց Միության և Հայ Ազնվականների Միության կազմում:
 
== Տերմինաբանական խառնաշփոթը ==
Տող 50.
* Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից։ ՀԽՍՀ ԳԱ ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4:
* Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.:
 
==Արտաքին հղումներ==
*[http://armenian-nobility.com Հայ Ազնվականների Միություն]
*[http://meliqunion.livejournal.com Մէլիքաց Միություն]
 
== Ծանոթագրություններ ==