«Հեկատա (աստվածուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
[[Պատկեր:Hecate Chiaramonti Inv1922.jpg|մինի|աջից|Հեկատա աստվածուհի]]
| Անուն = Հեկատե
'''Հեկատա (աստվածուհի)''', Հեկատե, անդրերկրյա աստվածուհի հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս [[Պերսևս]]ի և տիտանուհի [[Աստերիա]]յի, հաճախ՝ նաև [[Զևս]]ի և [[Հերա]]յի (Աիդայի կամ Դեմետրայի) դուստրը։ Պաշտամունքը [[Հունաստան]] Է ներմուծվել [[Փոքր Ասիա]]յից։ Հնագույն առասպելների համաձայն, Հեկատան հոգացել Է մարդկանց բարեկեցությունը, հովանավորել նորածիններին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անասնապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղթանակ՝ մրցություններում ու պատերազմներում։ Հեկատայի «Եռակերպարանք» մականունը սկզբում խորհրդանշել Է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել Է [[Սելենե]] աստվածուհուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո Հեկետան փոխվել Է չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհու՝ նմանվելով [[Պերսեթոնա]]յին։ Հեկատան նմանության որոշ գծեր (գազանների, սողունների տիրուհի) ունի նաև [[Արտեմիս]]ի հետ։ Նրա սրբազան կենդանին համարվել Է շունը։ Հեկատայի գլխավոր սրբատեղին կառուցվել Է [[Եգինե]]ում, որտեղ նրա պատվին կատարվել են խորհրդավոր ծեսեր։ Դժբախտություններից խուսափելու համար հին հույները Հեկատայի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում։ Հեկատան սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կանացի տեսքով՝ ջահը ձեռքին։
| Բնօրինակ գրաձև = Ἑκάτη
| Անվան մեկնաբանում =
| Տիպ =
| Դիցաբանություն = Հին հունական
| Սեռ =
| Կյանքի ժամանակաշրջան = Անմահ
| Պատկեր = Hecate Chiaramonti Inv1922.jpg
| Պատկերի չափ = 295px
| Պատկերի նկարագրում = Հեկատե
| Հատկանիշներ = Մոգության, լուսնի, խաչմերուկների, ուրվականների և նեկրոմանտիայի աստվածուհի
| Անունը այլ լեզուներով =
| Հունական գրաձև =
| Լատինական գրաձև =
| Այլ մշակույթներում =[[Տրիվիա]]
| Վայր =
| Զբաղմունք =
| Ծագում =
| Հիշատակումներ =
| Դինաստիա =
| Հայր = [[Պերսես]]
| Մայր = [[Աստերիա]]
| Եղբայր =
| Քույր =
| Ամուսին =
| Զավակներ =
| Թաղման վայր =
| Կապված հասկացողություններ =
| Կապված իրադարձություններ =
| Կապված կերպարներ =
| Ատրիբուտներ = Երկու ջահ ձեռքին, բանալի, շուն, դաշույններ
| Բնորոշ գծեր =
| Վահանա =
| Մանտրա =
| Վիքիպահեստ = Hecate
}}
Հեկատա (աստվածուհի) , Հեկատե (Անգլերեն՝ /ˈhɛkətiː/ կամ /ˈhɛkət/; Հունարեն՝ Ἑκάτη, Hekátē) , հին հունական դիցաբանության մեջ անդրերկրյա աստվածուհին էր ։ Շատ հաճախ պատկերված էր լինում երկու ջահ ձեռքին կամ բանալիով, հետագա ժամանակաշրջաններում նրան պատկերում էին եռակի կերպարանքով: Հեկատեն տարբեր ձևերով էր կապված խաչմերուկների, մուտքի ուղիների, շների, լույսի, լուսնի, կախարդանքին, կախարդության, դեղաբույսերի և թունավոր բույսերի իմացության, նեկրոմանտիայի, և հմայության հետ: Նա իշխում էր երկրի, ծովի ու երկնքի վրա, ինչպես նաև ավելի ունիվերսալ դեր էր կատարում, այն է Փրկչի (Soteira), Հրեշտակների Մոր, և Տիեզերական Համաշխարհային Հոգու դեր: </b>
 
Նա մեկն էր այն հիմնական աստվածներից, որին երկրպագում էին Աթենքում: Տնային տնտեսություններում նա համարվում էր պաշտպանիչ աստվածուհի և մեկը, ով բարգավաճում ու ամենօրյա օրհնություն էր տալիս ընտանիքներին: </b>
 
Պաշտամունքը Հունաստան Է ներմուծվել Փոքր Ասիայից։ Հեկատեն հնարավոր է, որ առաջացել է Անատոլիայում, Կարիացիների կողմից: Նրա անվան տարբերակները հայտնաբերվել են նաև երեխաների անուններում: Վիլյամ Բերգը նշում է՝ “Քանի որ երեխաներին չեն կոչելու ուրվականների պատվին, կարելի է համոզված լինել , որ ըստ Կարիական թեորիայի, անունները, որոնք կապված էին Հեկատեին, վերաբերում էին խոշոր աստվածությանը, ով ազատ էր մթությունից ու դժոխքի հետ կապվածությունից, և ոչ մի կապ չուներ դասական Աթենքի Հեկատեի հետ:”</b>
 
Նա նաև սերտորեն կապված է հռոմական աստվածուհի [[Տրիվիա]]յի հետ, ում հետ նա նույնացվում է Հռոմում:
 
==Անունը ==
Հեկատեի (Ἑκάτη, hekate) անվան ստուգաբանությունը հայտնի չի: Առաջարկվող եզրակացությունները հետևյալն են՝
* Հունարեն “կամք” (կամ “ցանկություն”) բառից:
* Ἑκατός Hekatos - Ապոլլոնի անհասկանալի մականուններից, որը թարգմանվել է որպես “Նա, ով գործում է հեռվից”, “Նա, ով վերացնում կամ մղում / քշում է”, “Հեռու հասնող մեկը” :
* Եգիպտական ծննդաբերության աստվածուհի Հեքետ Heqet անունից:
Վաղ ժամանակակից անգլերենում, անունը նույնպես արտասանվել է երկվանկ և երբեմն գրվում էր Hecat:
Heact առանց վերջին “E” ուղղագրությունը պայմանավորված է Արթուր Գոլդինգի 1567թ. Օվիդիոսի “Կերպարափոխություններ” թարգմանութունից և ուշ հայտնվում է Ելոզաբեթ թագուհու – Ջակոբիան ժամանակահատվածի ներկայացումների մեջ :
Նոյ Վեբստերը 1866թ. բացատրում է անվան երկվանկ լինելու պատճառը` Շեքսպիրի ծամանակահատվածի ազդեցությունից:
 
==Հասկացություն==
[[Պատկեր:AN00969955 001 l.jpg|thumb| Եռակերպար Հեկատեի արձան]]
Ամենավաղ հունական գեղանկարչության մեջ Հեկատեն պատկերված էր միայն երկերեսանի, այլ ոչ թե երեք կերպարանքով. Ֆարնելը ասվում է՝ Հեկատեի կերպարի և նշանակության մասին վկայող ապացույցները հուշարձանների վրա նույնքան ամբողջական էին, որքան գրականության մեջ: Բայց դա միայն ավելի ուշ ժամանակահատվածում ի հայտ եկավ, բացահայտելով նրա բազմազանությունը ու միստիկ բնույթը:
Հեկատեի ամենա վաղ հայտնաբերված հուշարձանը Աթենքում իրենից ներկայացնում էր փոքր տերակոտա, գրավոր ոճով 6 - րդ դարում: Աստվածուհին պսակը գլխին, նստած է գահին. նա ընդհանրապես առանց որև է ատրիբուտի է պարկերված, և այս աշխատանքի միակ արժեքը այն է, որ ապացուցում է Հեկատեի սկզբնական միայնակ կերպարանքը, և նրա ավելի վաղ ճանաչումը Աթենքում, քան պարսկական ներխուժումը:
2 - րդ դարի Ճանապարհորդ- գրող Պավսանիոսը հայտարարել է, որ Հեկատեի առաջին եռակերպար պատկերը քանդակել է Ալկամենեսը ՝ Հունական Դասական ժամանակաշրջանի մ.թ.ա 5 - րդ դարի վերջերում, և այն տեղադրված է Թևավոր Նիկե աստվածուհու տաճարի առաջ:</b>
 
Հունական արվեստի մարդակերպ կոնվենցիան դիմադրում էր և ներկայացնում էր նրան երեք կերպարանքով. մ.թ.ա 3 – րդ դարում Ատիկայում Հեկատեին քանդակել են եռակերպար մի սյունյակի հետ, քարիսներով շրջապատված, որոնք բռնել էին շուրջ պար: Որոշ դասական պատկերներում աստվածուհուն ներկայացնում են եռակերպար, իսկ ձեռքում՝ջահը, բանալի, օձեր, դաշույններ և բազմաթիվ այլ իրեր:
[[Պատկեր:Hekate Kharites Glyptothek Munich 60.jpg|thumb|ձախ|Եռակերպար Հեկատեն շրջապատված պարող [[քարիսներով]]]]
Նրա մի կերպարանքի և եռակերպարանքի վերաբերյալ նկարագրությունները, շատ քիչ հանդիպող չորս գլխանի, շարունակում է իր ողջ պատմության ընթացքում:
Հունական էզոտերիկ գրվածքներում՝ ոգեշնչված եգիպտոսական ոճից, Հեկատեին կապում էին Հերմես Տրիսմեգիստոսի (Trismegistus) հետ, և Ուշ Անտիկ ժամանակահատվածի կախարդական պապիրուսներում նրան նկարագրում էին երեք գլխով՝ շան, օձի, և ձիու: Այլ պարկերացումներին համաձայն, Հեկատեին պատկերում էին նաև կովի և վարազի գլխներով: </b>
 
Արգոլիդում, Դիսկուրների ստբավայրի մոտակայքում, Պավսանիոսը տեսել էր Հեկատեի տաճար, որը Իլիփիայի սրբավայրին ընդեմն էր, հակառակն էր կանգնած:
Հեկատեին պատկերում էին շան կամ շների հետ միասին, իսկ որպես զոհ, նրան մատուցում էին շան միս խաչմերուկի վրա: Անգամ մայր աստվածուհու դերում, երեխայի հետ, Հերմեսի և Կիբելայի կողքին, նրան պատկերում էին ռելիեֆի վրա շան հետ:</b>
 
“Արգոնավորդներ” պոեմում, Մեդեան՝Էյեթոսի կրտսեր դուստրն էր, Հեկատե աստվածուհու սպասարկող ամենազոր կախարդն էր: Նա որպես օգնություն էր ուղարկված Յասոնին աստվածուհիներ՝ Հերայի, Ափրոդիտեի և Աթենասի կողմից: Մեդեան Հեկատեի օգնությամբ մի կախարդական յուղ է պատրաստում և տալիս Յասոնին.
{{quote|Լսի'ր Յասոն, ահա թե ո'րը կլինի իմ օգնությունը. Գիշերը սև զգեստներ հագած լողացիր գետում, ափին մի փոքր փոս փորիր և նրա վրա Հեկատեին զոհաբերիր մի սև խոյ' վրան մեղր լցնելով: Հետո վերադարձիր քո նավը, բայց տես՝ ետ չնայես: Դու ձայներ և շան կատաղի հաչոց կլսես, բայց դու ուղիղ գնա ու մի ' վախենա: Առավոտյան օծիր մարմինդ, նիզակդ, վահանդ ու սուսերդ այդ յուղով: Անպարտելի ուժ կտա քեզ յուղը և կկատարես Էյեթոսի հանձնարարությունը: }}</b>
 
<center>''' Ըստ Ապոլոն Հռոդոսցու “Արգոնավտիկա” պոեմի ''' </center>
{{quote|Երբ լիալուսինը ելավ, կես-գիշերին, Մեդեան դուրս եկավ տանից՝ սև զգեստներով, ոտաբոբիկ, հերարձակ: Շուրջը ամըն ինչ ընկղմված էր խոր քնի մեջ, ամենուրեք քար լռություն էր տիրում: Լուսնի լույսով ողողված, լուռ ու մունջ քայլում է Մեդեան: Ապա կանգ առավ այնտեղ, ուր երեք ճանապարհները բաժանվում են իրարից, ձեռքը վեր կարկառեց և երեք անգամ բարձրաձայն գոչեց: Նա ծնկի եկավ և սկսեց հմայման խոսքեր շշնջալ: Նա հմայում էր գիծերը, երկնային լուսատուներին, լուսնին, հողին, քամիները, լեռներն ու գետերը: Նա խնդրում էր, որ հայտնվեն անտառների գիծերվա աստվածները: Նա ացերսում էր մեծն Հեկատեին լսել և օգնել իրեն: Լսեց նրան Հեկատեն և Մեդեային հայտնվեց իր երկանվով, որին լծված էին թևավոր վիշապներ: Ինն օր ու գիշեր Մեդեան այդ կառքով կախարդական խոտեր ու արմտիք հավաքեց սարերում, անտառներում և գետերի ու ծովերի ափերին: Երբ նա Էսոնի տունն էր վերադառնում, երկու զոհասեղան կանգնեցրեց, մեկը՝Հեկատեի, մյուսը երիտասարդության աստվածուհու համար: Զոհասեղանների առաջ երկու փոս փորեց և նրանց վրա խավարի ու կախարդանքի մռայլ աստվածուհուն՝ Հեկատեին, զոհաբերեց սևաթույր խոյեր՝ մեղր ու կաթ հեղելով նրանց վրա:}}
<center>''' Շարադրված է ըստ Օվիդիոսի Կերպարանափոխություններ պոեմի: ''' </center>
 
==Դիցաբանություն==
Հեկատեն համարվունմ էր որպես նախա-օլիմպիական խթոնիկ աստվածուհի: Նա ի հայտ է գալիս Հոմերոսի Հիմն Դեմետրային և Հեսիոդոսի Թեոգոնիա մեջ, որ տեղ նա խիստ ու մեծ աստվածուհու համբավ ունի: Ըստ մի քանի աղբյուրի, հնարավոր է, որ նրա պաշտպամունքը առաջացել է Թրակիայում: Հեկատեի ամենա մեծ սրբավայրը եղել է Լագինայում՝աստվածապետական քաղաք պետություն, և նրան ծառայում էին ներքինիներ:
Լագինան, որտեղ Հեկատեի հայտնի տաճարն էր, մեծ տոնական հավաքներն էին կազմակերպվում ամեն տարի, պառկած էր սկզբանական մակեդոնիական Stratonikeia գաղութի մոտ, որտեղ Հեկատեն համարվում էր քաղաքի պահապան:
[[Պատկեր:Hécate - Mallarmé.png|thumb|left|Հեկատե, հին հունական խաչմերուկի; նկարիչ [[Stéphane Mallarmé]] ''Les Dieux Antiques, nouvelle mythologie illustrée'' Փարիզ, 1880]]
Թրակիայում նրա ֆունրցիաները շատ նման էին Հերմեսի:</b>
 
Համարվել է տիտանոս Պերսեսի և տիտանուհի Աստերիայի, հաճախ՝ նաև Զևսի և Հերայի (Աիդայի կամ Դեմետրայի) դուստրը։ Նրա մորաքույրը եղել էր Լետոն (Արտեմիսի և Ապոլլոնի մայր), իսկ տատն՝ տիտանուհի Փեբեն, լուսնի մարմնավորում:
Միայն Հեսիոդոսն է իր Թեոգոնիայի մեջ մեծարում ու գովքում Հեկատեին, ինչը գիտնակաների համար անհասկանելի է, քանզի այլ աղբյուրներում հակառակ պատկեր է նկատվում: Կա վարկած, որ Հեսիոդոսն փորձել էր տարածել նրա գովքը իր գրքերում, որովհետև նրա ծննդավայրը՝գյուղը, գտնվում էր մոտ Հեկատեի սրբավայրին: Մեկ այլ տեսության համաձայն, Հեկատեն հիմնականում կենցաղային աստվածուհի էր, չնայաց նշված չի, թե ինչպես էր կատարրվում տաճարային երկրպագությունները:</b>
 
Հեկատեի հետ միասին Աթենքում՝ Զևսը, Հերմեսը, Հեստիան և Ապոլլոնը, շատ կարևոր դեր էին խաղում առօրյա կյանքում, քանի որ նրանք էին հիմնական տնային տնտեսության աստվածներ: Սակայն, դա պարզ է, որ հատուկ պաշտոնը տրված էր Հեկատեին Զևսի կողմից, որը երևում է ամբողջ իր պատմության մեջ: Գտնված Հեկատեի պատկերները Զևսի ափի մեջ մետաղադրամների վրա, ներկայացվել են D'Este և Rankine կողմից վերջին հետազոտություններում, ինչը ապացույց է այն բանին, որ Հեկատեն գտնվում էր Զևսի հովանավորության ներկո: </b>
 
Անատոլիայի Կարիա շրջանում, Հեկատեին կոչում էին Hecataeus կամ Hecatomnus, նրա հայրը Մավսոլուսն էր (Mausolus) և համարում էին նրան “Մեծ աստվածուհի”:
Մինչդեռ շատ հետազոտողները համաձայն են այն միտքին, որ նա ունի Անատոլիական ակունքներ, սակայն ամրապնդվել է տեսություն, որ ”Հեկատեն է եղել հունական աստվածուհի”:</b>
 
Եթե Հեկատեի պաշտամունքը տարածել է Անատոլիայից Հունաստան, ապա հնարավոր է, որ այդ իսկ պատճառով առաջացել է հակամարտություն, քանի որ նրա դերը արդեն իսկ զբաղված էր Արտեմիսի և Սելենայի՝ ավելի հայտնի Հունաստանի պանթեոնի աստվածների կողմից: Այս հիպոթեզը ապացուցում է, որ Հեկատեն ի սկցբանե արտաքին աշխարհի աստվածուհի է եղել: Բասի Թեոգոնիայից, ոչ մի հունական աղբյուր կոնկրետ ինֆորմացիա չի տրամադրում այդ աստվածուհու մասին, կամ էլ երբեմն նշված է, որ նա հզոր տիտանուհի է և մարդկության պաշտպան է եղել: Իսկ նրա ներկայությունը, գործողությունները և այլն բացատրվում է նրանով, որ նա օգնել էր Զևսին հաղթել Տետանամաքիայում, արժանանալով վերջինի հարգանքի: </b>
 
[[Պատկեր:AN01020070 001 l.jpg|thumb| Richard Cosway - Հեկատե]]
Հնագույն առասպելների համաձայն, Հեկատան հոգացել Է մարդկանց բարեկեցությունը, հովանավորել նորածիններին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անասնապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղթանակ՝ մրցություններում ու պատերազմներում։ Հեկատայի «Եռակերպարանք» մականունը սկզբում խորհրդանշել Է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել Է Սելենե աստվածուհուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո Հեկետան փոխվել Է չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհու՝ նմանվելով Պերսեփոնեին։ Հեկատան նմանության որոշ գծեր (գազանների, սողունների տիրուհի) ունի նաև Արտեմիսի հետ։ </b>
 
Նրա սրբանկարները տեղադրված էին լինում դռների արանքում, քաղաքներում, այն համոզմունքով, որ այն կպաշտպանի անհանգիստ մեռած մարդկանց հոգիներից և այլ ուրվականերից: Նաև խաչմերուկների վրա տեղակայված սրբավայրերում՝ լիալուսնի ժամանակ, թողնում էին սննդամթերք, որպիսզի չարժանանան ոգիների զայրույթին: </b>
 
Հեկատայի գլխավոր սրբատեղին կառուցվել Է Եգինեում, որտեղ նրա պատվին կատարվել են խորհրդավոր ծեսեր։ Դժբախտություններից խուսափելու համար հին հույները Հեկատայի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում։ Հեկատան սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կանացի տեսքով՝ ջահը ձեռքին։</b>
 
[[Պատկեր:AN00866037 001 l.jpg|thumb| Եռակերպարանք Հեկատեն]]
Որպես կույս աստվածուհի, նա մնաց չամուսնացած և չուներ մշտական կենակից, չնայած որոշ ավանդույթներին, նրան համարում են Սցիլլայի մայրը: </b>
 
Չնայած նրան, որ Հեկատեն կապված է այլ լուսինի աստվածուհիների հետ, ինչպիսիք են Սելենե, նա իշխում էր ավելի քան երեք թագավորություններում. երկիրի, ծովի ու երկինքի: Նա ուներ իշխանություն ստեղծել կամ զսպել փոթորիկները, ինչի համար հարգանք էր վայելում հովիվների ու նավաստիների կողմից, և համարվում էր նրանց հովանավոր:
 
==Այլ անուններ և մականուններ==
* ''Apotropaia'' (ով պաշտպանում է) <ref>Alberta Mildred Franklin, ''The Lupercalia'', Columbia University, 1921, p. 68.</ref>
* ''Chthonia'' (երկրի, դժոխքի)<ref>Jon D. Mikalson, ''Athenian Popular Religion'', UNC Press, 1987, p. 76.</ref>
* ''Enodia'' (ճամպեքի)<ref>Sarah Iles Johnston, ''Restless Dead: Encounters Between the Living and the Dead in Ancient Greece'', University of California Press, 1999, pp. 208-209.</ref>
* ''Klêidouchos'' (բանալի բռնող)<ref name="liddell" />
* ''Kourotrophos'' (մանուկների դայակ, բուժքույր)<ref name="liddell">Liddell-Scott, ''A Greek-English Lexicon''.</ref>
* ''Melinoe''<ref>Ivana Petrovic, ''Von den Toren des Hades zu den Hallen des Olymp'' (Brill, 2007), p. 94; W. Schmid and O. Stählin, ''Geschichte der griechischen Literatur'' (C.H. Beck, 1924, 1981), vol. 2, pt. 2, p. 982; [[Wilhelm Heinrich Roscher|W.H. Roscher]], ''Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie'' (Leipzig: Teubner, 1890–94), vol. 2, pt. 2, p. 16.</ref>
* ''Phosphoros'' (լույս բերող կամ պարգևող)<ref name="liddell" />
* ''Propolos'' (ով ծառայում է)<ref name="liddell" />
* ''Propulaia/Propylaia'' (նախքան դարպասը)<ref>Sarah Iles Johnston, ''Restless Dead: Encounters Between the Living and the Dead in Ancient Greece'', University of California Press, 1999, p. 207.</ref>
* ''Soteira'' (փրկիչ)<ref>Sarah Iles Johnston, ''Hekate Soteira'', Scholars Press, 1990.</ref>
* ''Trimorphe'' (երեք կերպարանք ունեցող)<ref name="liddell" />
* ''Triodia/Trioditis'' (հաճախ այցելող խաչմերուկներ)<ref name="liddell" />
* ''Trivia'' (Հռոմերեն անվան ձև)
 
{| border="1"
|style="background:#FFCC00"| Հունարեն անվանումը
|style="background:#FFCC00"|Հռոմերեն անվանումը
|style="background:#FFCC00"|Նշանակությունը
|-
|Περσεις
| Perseïs
| Կործանիչ, Պերսոսի դուստր
|-
| Βριμω
|Brimo
| Մի զայրացած, մի սարսափազդու
|-
| Αιδωναια
| Aedonaea
| Դժոխքի տիկին
|-
|Τριμορφις
| Trimorphis
| Եռակերպ, եռամարմին
|-
| Τριοδιτις
|Trioditis
| Երեք ուղիներ, խաչմերուկների
|-
| Ενοδια
| Enodia
| Խաչմերուկների, ճանապարհի եզրի
|-
| Εινοδια
| Einodia
| Ճանապարհի եզրի
|-
| Εννοδια
| Ennodia
| Ճանապարհի եզրի
|-
| Ζηρυνθια
| Zerynthia
| Զերինթիա լեռան
|}
*Հեկատեի սրբավայրը կոչվում էր Hekatesion:
{| border="1"
|style="background:#FFCC00"| Հունարեն անվանումը
|style="background:#FFCC00"|Հռոմերեն անվանումը
|style="background:#FFCC00"|Նշանակությունը
|-
|Ἑκατησιον
| Hecatesium
| Հեկատեի տաճար
|}
*Հեկատեի մի շարք բանաստեղծական կոչումներ և մականուններ.
{| border="1"
|style="background:#FFCC00"| Հունարեն անվանումը
|style="background:#FFCC00"|Հռոմերեն անվանումը
|style="background:#FFCC00"|Նշանակությունը
|-
|Νυκτιπολος
| Nyctipolus
| Գիշերը թափառող
|-
|Αταλος
| Atalus
| Քնքուշ, նուրբ
|-
|Χθονιη
| Chthonia
| Դժոխքի
|-
|Κουροτροφος
| Curotrophus
| Երիտասարդների բուժքույր
|-
|Σκυλακαγετις
| Scylacagetis
| Շների առաջնորդ
|-
|Κουρη μουνογενης
| Core munagenes
| Միածին, կույս
|-
|Λιπαροκρηδεμνος
| Liparocredemnus
| Վառ սանրված, վառ գլխի ժապավենով
|-
|Ανασσα ενεροι
| Anassa eneri
| Ստորև գտնվածների թագուհի (այսինքն մահվան)
|}
 
===Խաչմերուկների աստվածուհի===
Եռապատիկ կամ եռակի կերպարանքով Հեկատեի պաշտամունքային պատկերները և զոհասեղանները տեղադրված էին լինում երեք միակողմանի խաչմերուկների վրա (թեև նրանք նույնպես տեղակայված էին տներում և քաղաքի դարպասների առջևում): Նման կերպարանքով նա հայտնի էր դարձել որպես Տրիվիա աստվածուհի "երեք ուղիներ» հռոմեական դիցաբանության մեջ:
 
==Ատրիբուտներ==
{|
|Կենդանիներ
*Շուն
*Ժանտաքիս
*Երկայնաձուկ, կեֆալ
*Գորտ
*Կով
*Վարազ
*Օձ
*Ձի
|Բույսեր
*Կաղնի
*Կարմրածառ, գեղձի կամ կենի
*Սխտոր
*Նոճենի
*Ընձախոտ դղգրծ.
*Շիկատակ, շնախաղող կամ մահամորմ
*Ողկուզակ, խնդուկ կամ կատվատոտիկ
*Մարդախոտ կամ մանդրագոր
*Կրետյան սուսամբար
|Վայրեր
*Սահմաններ
*Քաղաքի պատեր
*Դռներ
*Խաչմերուկներ
*Դարպասներ
|Արարկաներ
*Բանալի
*Երկու ջահ
*Դաշույններ
|}
 
==Միջմշակութային զուգահեռներ==
Լուցիուս Ապուլեոս (C. 123-C 170 CE) իր Ոսկե Ավանակ աշխատանքում համեմատում է Հեկատեին եգիպտական [[Իսիդե]] աստվածուհու հետ:</b>
 
Սինկրետեզմի ուշ Հելենիստական և Բաբիլոնական շրջանում, նրան նույնացնում էին Էրեշկիգալ և Ինաննա (բաբիլոնական) աստվածուհու հետ:</b>
 
Մինչ նա դարձավ հայտնի հունական դիցաբանության մեջ, նա շատ նմանություններ ուներ Արտեմիս աստվածուհու հետ:
 
==Հեկատեն մշակույթում==
===Պատկերասրահ===
<gallery perrow=4 widths="160px" heights="160px">
Պատկեր: Wenceslas Hollar - The Greek gods. Diana.jpg|[[Դիոնա]]ն և Հեկատեն]]
Պատկեր: Pergamonaltarhekate.jpg|Հեկատեն մարտնչելիս
Պատկեր: Hecate2.jpg|Հեկատե
Պատկեր: Francesco Salviati - Hecate (the Moon) - Google Art Project.jpg |Հեկատե (լուսին)
</gallery>
 
===Գրականության մեջ===
*Հեսիոդոս, “''Թեոգոնիա''”, Աշխատանք և Օրեր: [http://www.sacred-texts.com/cla/hesiod/theogony.htm Անգլերեն լեզվով ]
*Պավսանիոս, “''Հունաստանի նկարագրությունը''”
*Օվիդիոս, “''Կերպարափոխություններ''”
*Ստրաբոն, “''Աշխարագրություն''”
*Վիլյամ Բերգ, “''Հեկատե՝ հունակա՞ն թե անատոլիական''”, 1974
*Լեվիս Րիչարդ Ֆարնել, “''Հեկատեն մշակույթում''”, 1896
*Կարլ Կերենյե, “''Հունական աստվածներ''”, 1951
 
 
 
 
{{ՀՍՀ}}