«Հայերը Բոստոնում»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
'''Հայերը Բոստոնում''', [[Բոստոն]]ում հայերը բնակություն են հաստատել [[1880]]-ական թթ.։ Մինչ այդ հիշվում Է [[1682]]-ին այստեղ հաստատված հունգարահայ Ստեփան Զադորին։ [[1890]] թվականին [[Սարգիս Շաղլյան]]ը Բոստոնում հիմնել է շաքարեղեգի գործարան (մասնաճյուղեր է ունեցել [[Կալիֆորնիա]]յում)։ [[2003]] թվականին Բոստոնում և շրջակայքում ապրել է 70 հազարից ավելի հայ` մտավորականներ, բանվորներ, արհեստավորներ, առևտրականներ։
 
Առաջին հայկական եկեղեցին գործում Է [[1923]] թվականից։ Այստեղ Է գտնվում [[ԱՄՆ]]-ի Հայ կաթողիկե եկեղեցու կենտրոնը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։ Կան նաև ավետարանական եկեղեցիներ։ Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և մեկօրյա դպրոցներ։ Համայնքի ազգային կյանքը կազմա¬կերպում են [[ՀՀԴ]]-ի, [[ՌԱԿ]]-ի տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, մարզական, երիտասարդական կառույցներով, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, հայրենակցական (այնթապցիներ, խարբերդցիներ, արաբկիրցիներ, մարաշցիներ, սեբաստացիներ, համավասպուրականցիներ) միությունների մասնաճյուղերը։
 
Բոստոնում Է ՌԱԿ-ի Արևելյան շրջանային վարչության գրասենյակը։ Գործում են բազմաբնույթ մասնագիտական կազմակերպություններ. Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR), Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունր (գտնվում Է [[Քեմբրիջ]] քաղաքում` Բոստոնի մերձակայքում), Հայ դերասանների, Հայ բժիշկների ընկերությունները, Ամերիկայի հայկական գրադարանների և թանգարանների միությունը (ALMA)։
 
Գործում են նաև Համազգային մշակութային միության թատերախումբը, «Համաստեղ» գրադարանը։
 
Լույս են տեսնում «Հայրենիք», «Հայ սիրտ» պարբերականները, [[Արմինիըն Ռիվյու]] ("The Armenian Review") և [[Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր]] ("The Armenian Spectator Mirror") շաբաթաթերթերը։ Բոստոնում են լույս տեսել նաև «Պայքար» օրաթերթր, «Հայրենիք» ամսագիրը։
 
Գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր [[հայերեն]] և [[անգլերեն]]։ [[Հարվարդի համալսարան]]ն ունի հայագիտական ամբիոն<ref>{{cite book|author=|title=Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003}}</ref>։
 
 
== Ծանոթագրություններ ==
281 413

edits