«Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (59), ։ → ։ (11), ՝ → ՝ (5), → (67), ), → ), (11), )։ → )։ (2), ( → ( (20) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (31) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Արտաշես (Արտուշ) Ավագի Հովսեփյան''' (ծնվ. [[1931]] թ. [[հունիսի 22]], գ. [[Սառնակունք]], ՀՀ Սյունիքի մարզ), քանդակագործ։
 
ՀՀ ([[1983]]) և ՌԴ ([[2005]]) վաստակավոր նկարիչ [[Զաքար Խաչատրյան]]ի եղբայրն է։
 
Նախնական կրթությունը ստացել է [[Սիսիան]]ի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ [[1954]]-ին, ընդունվել [[Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ|Թերլեմեզյանի անվան ուսումնարան]], երկրորդ կուրսից գործուղվել է [[Լենինգրադ]]՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է [[1961]] թվականին։
Տող 27.
Մասնակցել է [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|Թամանյանի հուշարձանի]] համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է [[1974]]-ին։
 
Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, [[1962]]), [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|«Ալեքսանդր Թամանյան»]] (բազալտ, [[1974]], Երևան, ճարտարապետ` Ս. Պետրոսյան), «[[Արմեն Տիգրանյանի հուշարձան (Երևան)|Արմեն Տիգրանյան]]» (բազալտ, [[1987]], Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, [[1988]], Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան)|Ս. Սարգիս եկեղեցու]] բարձրաքանդակները (տուֆ, [[1975]]), [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ [[Մարգար Սեդրակյան|Մ. Սեդրակյան]]ի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-[[1993]]), [[Երևանի մետրոպոլիտեն]]ի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, [[1981]]), Բեկոր Աշոտի ([[Աշոտ Ղուլյան]]) (գրանիտ, մարմար, [[1994]], [[Ստեփանակերտ]], ճարտարապետ Ա. Իսրայելյան), [[Արթուր Մկրտչյան]]ի ([[գրանիտ]], [[մարմար]], 1994, Ստեփանակերտ) մահարձանները, [[Քաշաթաղ]]ի եկեղեցու բարձրաքանդակները, [[Ջիվանի|Ջիվանու]] հուշակոթողը [[Ջավախք]]ում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, [[1961]]), «Եղիշե Չարենց» (գրանիտ, [[1961]]) և այլն։ Կատարել է նաև [[Նյու Յորք]]ի [[Սուրբ Վարդան եկեղեցի (Նյու Յորք)|Ս. Վարդան եկեղեցու]] ճակատի բարձրաքանդակների էսքիզները ([[1969]], ճարտարապետ՝ [[Ռաֆայել Իսրայելյան]])։
 
Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։
 
==Պարգևներ և կոչումներ==
[[ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ]] ([[1989]])։
 
== Արտաքին հղումներ ==