«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մտածողություն''', իրականության ընդհանրացված, նպատակասլաց, [[անձ]]ի [[հիշողություն|հիշողությ]]ան մեջ պահված [[գիտելիք]]ներով և զգայական իմացությամբ միջնորդված, [[խոսք]]ի հետ անխզելիորեն կապված և սոցիալականորեն պայմանավորված արտացոլում։
 
Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական զգայական արտացոլման համար։
 
Մտածողության արդյունքները [[միտք|մտք]]երն են, որոնք հիմնականում արտահայտվում են [[հասկացություն]]ներում և նրանց կապերում, [[խոսք]]ում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ գործունեության վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։
 
== Ընդհանուր նկարագիր ==
 
Տարբեր [[զգացողություն]]ների, [[ընկալում]]ների, պատկերացումների, ինչպես նաև՝ սրանցից բխող [[հիշողություն]]ում «պահեստավորած» պատկերների հիման վրա սկիզբ է առնում մտածողության ֆունկցիան։ Մտածողությունն արտաքին աշխարհի զգացողական [[ընկալում]]ները վերափոխում է [[գիտելիք]]ների մի համակարգի՝ ընկալումների հատկությունների և փոխհարաբերությունների վերաբերյալ։
Տող 28 ⟶ 27՝
=== Ասոցիատիվ պրոցես ===
 
Ներկայացնում է մի գործընթաց, որի հիմքում ընկած են ասոցիացիաներ, այսինքն՝ տարբեր [[միտք|մտք]]երի կամ [[զգացմունք]]ների միջև ստեղծված կապերը, որոնք ակտիվանում են այդ կապերի յուրաքանչյուր տարրի դրդման արդյունքում։ Ուղեղի ասոցիատիվ գործունեության հիմքը պայմանական [[ռեֆլեքս]]ն է։
Տող 41 ⟶ 39՝
 
== Ձևերը ==
 
Ընդունված է առանձնացնել մտածողության հետևյալ ձևերը՝
Տող 71 ⟶ 68՝
 
== Մտածողության և ինտելեկտի կապը ==
 
Մարդկային [[միտք]]ը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է [[խոսք]]ի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։