«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Աշխարհագրական թաղանթ: վիքիի լոգոն ի՞նչ կապ ունի․․․
չ →‎Ջրոլորտային շրջապտոյտներ: clean up, փոխարինվեց: լ ։ → լ։, մ ։ → մ։ oգտվելով ԱՎԲ
Տող 52.
 
=== Ջրոլորտային շրջապտոյտներ ===
Շարժման ակտիվության տեսակետից, մթնոլորտից հետո ջրոլորտը երկրորդն է։ Ջրոլորտը քննարկելիս տեսանք, որ ջուրը անընդհատ շարժման մեջ է։ Գոյություն ունեն ջրի տեղական (փոքր) և համաշխարհային (մեծ) շրջապտույտներ։ Փոքր կամ տեղական է կոչվում այն շրջապտույտը, երբ ցամաքից կամ ծովի մակերևույթից տեղի է ունենում ջրի գոլորշացում, և այդ գոլորշիները բարձրանալով վեր խտանում են ու թափվում երկրի մակերևույթին։ Այս դեպքում գոլորշացումը (Z) հավասար կլինի տեղումների քանակին (X)։ Ջրի մեծ շրջապտույտը ավելի բարդ է։ Օվկիանոսից գոլորշիները բարձրանում են մթնոլորտ, մի մասը տեղումների ձևով թափվում է օվկիանոսի վրա (x₀), իսկ մյուս մասը (D) տեղափոխվում է ցամաք և այնտեղ առաջացնում մթնոլորտային տեղումներ (x₀)։ Սրանց մի մասը նորից գոլորշանում է և հեռանում ցամաքի խորքը (Z₀), մի մասը ներծծվում է գետնի մեջ և առաջացնում է ստորերկրյա ջրեր (Y₁), մի մասն էլ գետնի միջոցով հեռանում է դեպի օվկիանոս (Q₁) ։ Այն մասը, որ նորից գոլորշանալով գնացել էր ցամաքի խորքը (Z₀) , այնտեղ առաջացնում է տեղումներ (x₂), նրանից առաջանում են ստորերկրյա ջրեր (Z₂), գետեր (Q₂), նորից գոլորշացում, և այսպես ցամաքի վրա խոնավությունը շարունակում է շրջանառական օղակներ առաջացնել ։առաջացնել։ Այս դեպքում շրջանառությունը կարտահայտվի հետևյալ կերպ՝
Z₀ = X₀ + D
Պարզվել է, որ D-ն հավասար է Q+Y -ի , իսկ Q -ն և Y-ը համապատասխանաբար առաջանում են Q₁ Q₂ Q₃ Q₄ +....+ Qn կամ Y₁ Y₂ Y₃ Y₄ +....+ Yn գումարներին։ Ըստ Մ.Ի. Լվովիչի, գետերը ցամաքից օվկիանոս են տանում տարեկան 41.8 հազար կմ³ ջրային զանգված։ Երկրի վրա յուրաքանյուր տարի ջրի ընդհանուր շրջանառությանը մասնակցում է 520 հազար կմ³ ջուր, այդքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Ջրի շրջապտույտի վրա ծախսվում է արեգակնային էներգիա։ Գիտության ու տեխնիկայի զարգացումը կստեղծի հնարավորություններ մթնոլորտային տեղումների առաջացման պրոցեսը կառավարելի դարձնելու, ստիպելու խոնավությունը ավելի հաճախ իջնել երկրի մակերևույթ՝ գյուղատնտեսության մեջ ավելի ստացիոնալ օգտագործվելու համար։ Օվկիանոսում ջրի անընդհատ շարժում կա։ Ջուրը տեղափոխվում է թե հորիզոնական և թե ուղղաձիգ ուղղությամբ։ Ջրի շարժիչ ուժերն են՝ խտության տարբերությունները, որ առաջանում են ջերմաստիճանի ու աղիության փոփոխություններից, քամիները, մակընթացության-տեղատվության երևույթները, մթնոլորտի ճնշման տարբերությունները, ջրի մուտքի-ելքի հաշվեկշիռը, գետերի հոսքը և այլն։ Ջրի ուղղաձիգ շարժումների մեջ ջրի ջերմաստիճանը, աղիություը, խտությունը այն բնութագրիչներն են, որոնց տարբեր զուգակցման դեպքում տեղի է ունենում ջրի մոլեկուլների ուղղաձիգ շարժումներ։ Նշված բնութագրիչների անհավասար փոփոխությունների հետևանքով առաջանում են դրանց ուղղաձիգ և հորիզոնական գրադիենտները։ Ջրի ուղղաձիգ շարժումները լինում են երկու տեսակի՝ մոլեկուլային և տուրբուլենտային (վերջինիս մեջ էլ կոնվեկտիվ և ֆրակցիոն տարատեսակները)։ Մոլեկուլային շարժումները մոլեկուլների քաոսային, ջերմային շատ աննշան շարժումներն են և գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Օվկիանոսային ուղղաձիգ շարժումներում ջրի արագությունը մակերևութային շերտում հավասար է մեկ վայրկյանում սանտիմետրի հազարերորդական մասին, խորքում՝ տասհազարերորդ մասի մեծությանը։ Տուրբուլենտ շարժումներն առաջանում է ջրի ներքին շփման (մածուցիկության) և մրրկաձև շարժման (ֆրակցիոն տեղափոխություն) հետևանքով։ Օվկիանոսներում ֆրակցիոն տեղաշարժը կապված է ալիքավորման հետ։ Ըստ տուրբուլենտականության՝ օվկիանոսներում առանձնացնում են երեք շերտ։
Տող 75.
#բևեռային ջրային զանգվածները։
 
Մերձհատակային ջրային զանգվածները ձևավորվում են վերևից իջնող ջրային զանգվածների փոխակերպումից (տրանսֆորմացիա)՝ հատկապես բարձր աշխարհագրական լայնություններում։ Սրանց հզորությունը 1000-1500 մ է։ Ջրոլորտում-օվկիանոսում, շրջանառության ամենացայտուն երևույթը օվկիանոսային հոսանքներն են։ Ջրի հորզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք (ծովերում՝ ծովային)։ Սրանք առաջանում են տարբեր պատճառներից (քամին, մթնոլորտային ճնշման տարբերությունը, ջրի խտության տարբերությունը, Լուսնի ու Արեգակի մակընթացային ուժերը, գետերի հոսքը, գոլորշացումը և այլն) ։ Օվկիանոսային ջրերի շարժման ամենահիմնական գործոնը մշտական, մեկ ուղղությամբ փչող քամիներն են (դրեյֆային հոսանքներ)։ Հասարակածային լայնություններում ու արևադարձերում ջրերն ունեն վերընթաց շարժում, հատակից բարձրանում են մակերևույթ, այստեղից ուղղվում են դեպի բևեռային շրջաններ՝ իրենց հետ տանելով ջերմություն։ Բևեռային շրջաններում ջերմությունը հաղորդվում է օդին, ջրերը պաղում են, խտանում, ծանրանում են և իջնում հատակ, ապա այդտեղից նորից վերադառնում են հասարակած։ Օվկիանոսային հոսանքներն ունեն տարբեր արագություններ։ Մերձհասարակածային շրջանում արագությունը հասնում է 35 սմ/վրկ (ժամում 1300 մ) , իսկ Ֆլորիդայի նեղուցում ժամում մինչև 8 կմ, սա առավելագույն արագությունն է, որը նկատված է համաշխարհային օվկիանոսում։ Բարեխառն լայնություններում սկզբում արագությունը պակասում է 1-2 սմ/վրկ, իսկ 50-60 աստիճան լայնություններում նորից աճում է10-20 սմ/վրկ։ Օվկիանոսի հատակում մերձհատակային հոսանքների արագությունը փոքր է՝ 0,2-1,0 սմ/վրկ։ Օվկիանոսային հոսանքները ջերմափոխանակման տեսակետից հսկայական նշանակություն ունեն։ Արևադարձային լայնություններում տաքացած ջուրը հասնում է մերձբևեռային երկրներ, որտեղ ջրի ջերմությունը հաղորդվում է շրջապատին։ Տաք օվկիանոսային հոսանքների շնորհիվ Նորվեգական և Բարենցի ծովերը ձմռանը չեն սառչում մինչև Շպիցբերգենի ափերը։ Տաք հոսանքները, որ ցածր աշխարհագրական լայնություններից անցնում ենբարձր լայնություններ, կլիմայի մեղմացման շատ մեծ ազդակներ են, մինչդեռ սառը հոսանքները, որ բարձր լայնություններից են գալիս, ցրտեցնում են շրջապատի կլիման։ Ջրոլորտի շրջանառական պրոցեսների մեջ ուրույն տեղ են գրավում մակընթացությունն ու տեղատվությունը։ Մակընթացությունն այն երևույթն է, երբ Լուսնի կամ Արեգակի ձգողության ուժի հետևանքով Երկրի մակերևույթին ջրային զանգվածներ բարձրանում են (լրիվ ջուր) և իջնում են (փոքր ջուր)։ Երբ Լուսինը, Երկիրը և Արեգակը լինում են մեկ ուղիղ գծի վրա, մակընթացությունն ավելի ուժեղ է լինում, որովհետև Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերը գումարվում են։ Մակընթացության երևույթը ոչ միայն օվկիանոսում է նկատվում, այլ նաև քարոլորտում և մանթիայում։ Օրական երկու անգամ երկրակեղևը բարձրանում ու իջնում է, հասարակածում այդ բարձրացումը հասնում է 50 սմ-ի։ Մակընթացային ալիքի ազդեցությամբ Երկրի կեղևում մանրադիտակային ճեղքեր են առաջանում, որոնցով ջրերը ձգտում են դեպի արևմուտք (Երկրի պտտմանը հակառակ)։ Մինչև վերջերս մակընթացային ալիքի ուժը հնարավոր չէր օգտագործել։ Այժմ արդեն մշակված է այդ ուժի օգտագործման սկզբումնքային սխեման։ Մակընթացային էլեկտրակայաններ կա Կոլա թերակղզում ։թերակղզում։
 
=== Մթնոլորտային շրջապտույտներ ===