«Անիմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: եւ → և, : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 42.
Անիմեն արվեստի բազմաժանր տեսակ է, որը նպատակաուղղված է և արտադրվում է ճապոնական ընտանեկան լսարանի և շուկայի համար։ Անիմեն շատ է տարբերվում անիմացիայի մյուս տեսակներից իր բազմազանությամբ, անիմացիայի միջոցներով, իր արտադրանքով և արտադրության ընթացքով։ Արտաքնապես դա արվեստի մի ձև է, որն իր մեջ ներառում է տարատեսակ ոճեր, որոնք իրար հետ շատ քիչ ընդհանրություններ ունեն։
Ճապոնական անիմեները այլ մուլտֆիլմներից տարբերվում են նկարելու ոճով, [[սյուժե]]ներում ընդգրկված [[թեմա]]ներով, [[ժանր]]երի բազմազանությամբ և այլնով։ Անիմեն շատ է տարածված Ճապոնիայի հասարակության մեջ։ Երբ մնացած երկրներում մուլտֆիլմներ նայում են միայն փոքր երեխաները Ճապոնիայում դրանք նայում են գրեթե բոլորը։ Դա պայմանավորված է նրանով, որ անիմեները ստեղծվում են հատուկ որոշակի խավի համար։ Ըստ տարբեր [[սոցիալական խումբ|սոցիալական]] և [[տարիքային խումբ|տարիքային]] խմբերի համար նախատեսված լինելուն, անիմեները լինում են՝
* '''[[քոդոմո]]'''՝ մինչեւմինչև 12 տարեկանների համար,
* '''[[շոնեն]]'''՝ [[պատանի]]ների համար,
* '''[[Շոջո մանգա|շոջո]]'''՝ [[աղջիկ]]ների համար,
* '''[[սեյնեն]]'''՝ հասուն [[տղամարդ]]կանց համար,
* '''[[ջոսեյ]]'''՝ [[կին|կանանց]] համար:համար։
Նաև բազմազան են անիմեների գեղարվեստական ժանրերը։ Այսպիսով, գրեթե բոլոր մարդիկ հեշտությամբ կարող են գտնել իրենց համար հետաքրքիր և համապատասխան անիմե, որի շնորհիվ անիմեն մեծ ճանաչում ստացավ տարբեր երկրներում։
Անիմեները կարելի է հեշտությամբ տարբերել մնացած մուլտֆիլմներից նույնիսկ առաջին հայացքից։ Նրանց հերոսները սովորաբար նկարված են լինում մեծ աչքերով, իսկ շրթունքները և [[քիթ]]ը կարող են լինեն փոքրիկ գծիկների տեսքով։
Տող 52.
=== Անիմացիոն տեխնիկան ===
 
Անիմեն հետևում է [[մուլտիպլիկացիա|մուլտիպլիկացիոն]] արտադրության ավանդույթներին՝ ներառելով [[կտրագոտի]]ն, [[թարգմանություն]]ը, [[հերոս]]ների ձևավորումը և այլն։ [[1990]]-ականներից սկսած անիմատորները ավելի շատ էին օգտագործում [[համակարգչային անիմացիա]]ն, որպեսզի բարձրացնեն արտադրության գործընթացի արդյունավետությունը։ [[Նոբուրո Օֆուջի]]ի նման նկարիչները ստեղծեցին ամենավաղ անիմե աշխատանքները, որոնք փորձնական էին և բաղկացած էին գրատախտակների վրա նկարված պատկերներից, թղթի կտրտանքներից պատրաստած [[տիկնիկային շարժապատկեր]]ներից և [[ուրվագծային անիմացիա]]յից։ Սրանք սկսեցին ճանաչում ձեռք բերել և շուտով շուկայում միջին դիրքեր էին գրավում։ 21-րդ դարում անիմացիոն այլ տեխնիկաների օգտագործումը մեծ մասամբ սահմանափակվում է [[կարճամետրաժ ֆիլմ]]երի համար. դրանցից են տիկնիկային շարժապատկերների անիմացիան՝ արտադրված [[Տադահիտո Մոչինագա]]յի, [[Կիհաչիրո Կավամոտո]]յի և [[Տոմոյասու Մուրատա]]յի կողմից։ [[Համակարգիչ]]ները միացվեցին անիմացիոն գործընթացին [[1990]]-ականներին այնպիսի աշխատանքների ստեղծումով, ինչպիսիք էին «[[Զրահապատ ուրվականը]]» և «[[Արքայադուստր Մոնոնոքեն]]», խառնելով կադրերի կրկնությունը համակարգչային արտադրության պատկերների հետ։ «[[Ֆուջի Ֆիլմը]]»՝ կադրերի կրկնութունն օգտագործող հիմնական կազմակերպությունը, հայտարարել էր, որ կդադարեցնի իր գործողությունը:գործողությունը։ Դա ստեղծեց արդյունաբերական խուճապ, ինչը ստիպեց այլ կազմակերպություններին նույնպես արագացնել անցումը թվային արտադրությանը:արտադրությանը։ Մինչ թվային դարաշրջանը, անիմեն արտադրվում էր ավանդական անիմացիայի միջոցներով՝ օգտագործելով [[դիրքից դիրք մոտեցում]]ը։ Անիմեների մեծամասնությունը սկսում է ավելի քիչ օգտագործել արտահայտչական առանցքային շրջանակներ և ավելի շատ՝ ππմիջային անիմացիա]]ն, ինչը թույլ է տալիս միջային կադրեր ստեղծելով 2 կադրերի միջև՝ տպավորություն ստեղծել, թե մի կադրը սահուն անցնում է մյուսին։
Ճապոնական անիմացիայի ստուդիաները [[սահմանափակ անիմացիա]]յի շատ տեխնիկաների նախաձեռնողներն են և անիմեին տվել են կոնվենցիաների հստակ շարքեր։ Ի տարբերություն [[Դիսնեյ]]ի անիմացիային, որտեղ շեշտը դրված է շարժման վրա, անիմեն շեշտում է արվեստի որակը և թույլ է տալիս սահմանափակ անիմացիոն տեխնիկաների միջոցով խնայել շարժման վրա ծախսվող ժամանակը։ Այսպիսի տեխնիկաները հաճախ օգտագործվում են ոչ միայն վերջնաժամկետին արագ հասնելու, այլ նաև գեղարվեստական մտահղացումներն իրականացնելու համար։ Անիմե տեսարաններում շեշտը դրված է եռաչափ պատկերներ ստանալու վրա, իսկ հետին պատկերները օգտագործվում են համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար։ Հետին պատկերները միշտ չէ, որ հինված են. երբեմն դրանք հիմնված են իրական վայրերի վրա, ինչպես օրինակ՝ «[[Հաուլի թափառող դղյակը]]» և «[[Հարուհի Սուզումիյայի տխրությունը]]» անիմեների մեջ։ Ափփլեջերը նշել է, որ անիմեն այն հազվագյուտ ոլորտներից է, որտեղ բոլոր աստղերին մի տեղ հավաքելով սովորաբար «չափազանց տպավորիչ» մի բան է ստացվում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անիմե» էջից