«Ցրոնքի կռիվ (1899)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (23), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ցրոնքի կռիվ''' (1899), մղվել է [[1899]] թ.[[ապրիլի 24]]-ին [[Գուրգեն]]ի գլխավորությամբ հայ ֆիդայիների խմբի (7 հոգի) և թուրք զինվորների ու ոստիկանների միջև [[Ցրոնք]] գյուղում։ Իմանալով ֆիդայիների՝ գյուղում գտնվելու մասին՝ [[Բիթլիս]]ի կուսակալը նրանց դեմ է ուղարկել 1000-ի հասնող զինված խումբ։ Ձգտելով խույս տալ կռվից՝ ֆիդայիները թաքնվել են մի մարագում, որը, սակայն, շրջապատել են թուրքերը՝ իրենց օգնության եկած քրդերի հետ։ Սկսվել է անհավասար մարտ, թշնամին հրդեհել է մարագը։ Ֆիդայիները կրակ բացելով փորձել են դուրս գալ մարագից, բայց զոհվել են։ Թեև Գուրգենին հաջողվել է ճեղքել շրջապատումը, սակայն նա նույնպես զոհվել է։ Այնուամենայնիվ, թուրքերից սպանվել է 23 և վիրավորվել 10 հոգի։ Ցրոնքի կռիվն ու Գուրգենի մահը մեծ հարված էին ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացմանը։
== Գրականություն ==
*Բդեյան Ա., Բդեյան Մ., Հարազատ պատմություն Տարոնո, Կահիրե, 1962։